Yerevan, 12.February.2026,
00
:
00
BREAKING


Ես ունեմ ապացույցներ, որ անձամբ Փաշինյանն էր բաց թողել Մանվել Գրիգորյանին. ԱԱԾ նախկին պետի տեղակալ

Դու չապշեցի՞ք, երբ ճաղերի հետևից դուրս եկավ Մանվել Գրիգորյանը: Չապշեցի՞ք: Ապշեցիք, չէ՞: Նման հարցով մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին դիմեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Էս իշխանությունների գործունեության հիմնական «ռոլիկը» Մանվելն էր՝ իր 14 հազար դոլար արժողությամբ տուշոնկաներով: Հիմա Մանվել Գրիգորյանը մեկ էլ հանկարծ դուրս է գալիս բանտախցից: Ի՞նչ լուծեց այսօրվա իշխանությունը Մանվել Գրիգորյանին բաց թողնելով: Ոչ մի դատավոր կապ չուներ այստեղ: Ձայնագրություններից գիտեք, որ ընդհանրապես ցանկացած հարց՝ դատարաննների հետ կապված, լուծում է մեկ մարդ. ազգանունը՝ Փաշինյանը, անունը՝ Նիկոլ: Պարտադիր չէ, որ ինքը դատավորին կանչի հրահանգի՝ գնա էս արա, էն արա: Նման բան գոյություն չունի: Երրորդական-չորրոդական դեմքը զանգ կտա դատարանի նախագահին, իմ կարծիքով, և էդ հարցը կլուծվի»,- նշեց Եղիազարյանը՝ հավելելով, որ ինքն ապացույցներ ունի այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է ազատ արձակել Մանվել Գրիգորյանին: 

«Ես ունեմ ապացույցներ, որ անձամբ ինքն էր բաց թողել Մանվել Գրիգորյանին, անձամբ: Որո՞նք են այդ ապացույցները: Եթե հանկարծ ինչ-որ դատավորի մտքով անցներ, որ ինքը կարող է Մանվելի պես մարդուն հենց էնպես բաց թողնել, դուք հիմա պատկերացնո՞ւմ եք՝ եթերով ինչեր էր գնում, ինչ հայտարարություններ էին մեկը մյուսին հաջորդում և ինչ ելույթներով կլցնեին ողջ համացանցը»,- ասաց նախկին ԱԱԾ-ականը:
Ի դեպ, նա խորհուրդ տվեց հետաքրքրվել, թե ովքեր են փակում Էջմիածնի փողոցները և նկատելի կլինի, որ նրանց մեջ էջմիածնեցիներ գրեթե չկան: 
«Հիմա ինչո՞ւ էր պետք Մանվելին բաց թողնել. ոչ թե նրա համար, որ նա հիվանդ է, ոչ, ամենևին, խնդիրն այլ հարթությունում է: Նախ և առաջ՝ որպեսզի մենք փնովենք դատական համակարգը, ասենք՝ ա՛յ, հերթական այլանդակությունը՝ բաց թողեցին, բաց թողեցին Մանվելի պես հրեշին: Երկրորդ՝ Նիկոլին օդի պես հարկավոր է, որպեսզի նա ողջ այդ համակարգը հանի փողոց, որպեսզի այդ վճիռները 36 թվականի նման լուծվեն ոչ թե դատական ակտերով ու դատարանի դահլիճում, այլ փողոցում: Այ, հիմա դուրս կգա հերթական կալանավորը, կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանը, էլի կփակեն փողոցը, կպահանջեն, որ դատվի, և ոչ մի ապիկարի մտքով չի անցնի, ասի՝ ո՞ւր են Մարտի 1-ի մարդասպանները, որտե՞ղ են կոնկրետ մարդասպանները: Դուք դեռ պետք է տարբեր ատյաններում ապացուցեք, որ Ռոբերտ Քոչարյանն է հրամաններն արձակել»:

Անդրադառնալով Մարտի 1-ի թեմային՝ Եղիազարյանը նկատեց որ, օրինակ, Հայկ Հարությունյանի անունը ոչ ոք չի տալիս: Նա այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետն էր: 
«Հայկ Հարությունյանը, որ իրա համար հիմա նստած ա, հայտնի է, որ նրա մարդկանցից երկուսը մարդ են սպանել: Մի հատ Հայկի անունը տվող կա՞՝ ձևի համար: Մեր բոլորի ուշադրությունը պետք է կենտրոնանա Ռոբերտ Քոչարյանի վրա: Ռոբերտ Քոչարյանն ամենևին իմ բարեկամը չի: Կարող ա իրա բարեկամն ա, ինչ-որ հարցեր ա լուծում, չեմ իմանում: Կամ էլ բարեկամի բարեկամն ա»,- ասաց բանախոսը:
Ամփոփելով Մանվել Գրիգորյանին ու վարչապետի կողմից դատական համակարգի կառավարելի լինելուն վերաբերող խոսքը՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Այսինքն՝ լուծվեց, որ դատական համակարգը ճահիճի մեջ է, պետք է ազատվել: Խնդիր համար առաջին: Երկրորդ՝ լուծվեց խնդիր, որ ցանկացած մարդու համար կարող եմ մի քանի հազար հոգի հանել և փողոցում պահանջել դատական ակտ՝ այն մարդկանց համար, ով որ իրեն ձեռք չի տալիս: Դեռ պարանին ու ծառին չի հասել՝ գցի ու կախի: Էդ էլ կանի, մի քիչ վատ վիճակի մեջ ա, մի քիչ տեղն ամրացավ, արյունը հորդալու ա Երևանի փողոցներով: Նա պետք է անընդհատ կիսավախեցած վիճակում լինի, որ դրան չանցնի»,- ասաց նա ու հավելեց, որ Մանվել Գրիգորյանի համար փողոց փակել տալով ու նորից կալանավորելով՝ լուծվեց այդ երկու հարցը
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform