Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


«Կար­ծում եմ՝ 5,7 տո­կո­սը նկար­ված է, տնտե­սա­կան ան­կու­մը գե­րա­զան­ցում է 10 տո­կո­սը»

ECONOMICS

Այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը պաշտոնական տվյալներով նվազել է 5,7 տոկոսով։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը թերահավատորեն է մոտենում նշված ցուցանիշին: «Չեմ հավատում այդ 5,7 անկմանը: Ըստ իս, անկումն ավելի շատ է, ինչն անգամ անզեն աչքով է երևում: Նախ՝ սպառումը շատ վատ է, և եթե մարդկանց ձեռքին գումար չկա, սպառում չկա, հետևաբար, անկումը չի կարող 5,7 տոկոսի շրջանակում լինել:

Բայց, ամեն դեպքում, անկում չէր կարող չլինել, ինչը կանխատեսելի էր: Եթե ամբողջ աշխարհում համավարակն ազդեց համաշխարհային տնտեսության վրա, ապա ՀՀ-ն այդ ամենից անմասն չէր մնալու, որովհետև մեր երկիրը փոքր է, իսկ տնտեսությունը կախյալ վիճակում է: Բայց անկումից չխուսափելու առումով օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կային: Պանդեմիան օբյեկտիվ պատճառն է, սուբյեկտիվը՝ դրա դեմ պայքարը, որը շատ վատ իրականացվեց:

Պարզ է, որ առողջապահական ճգնաժամին պետք է հաջորդեր սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչը պետք էր ի սկզբանե կանխատեսել ու դրանք մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Բայց խնդիրն այն է, որ այդ քայլերը կա՛մ չձեռնարկվեցին, կա՛մ ձեռնարկվեցին շատ փնթի ձևով: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ՝ 5,7 տոկոսը նկարված է, և տնտեսական անկումը գերազանցում է 10 տոկոսը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով կառավարության ղեկավարի կողմից աշխատավարձերի վերաբերյալ հրապարակած թվերին ու այն պնդումներին, թե աշխատատեղերի պահպանման տեսանկյունից հակաճգնաժամային ծրագրերն արդյունավետ են եղել, մեր զրուցակիցը նկատեց. «Կա՛մ կառավարության ղեկավարին սխալ են զեկուցում, և ինքն այդ պատճառով սխալ է ներկայացնում, կա՛մ իրեն ներկայացնում են ճիշտ, բայց միտումնավոր սխալ է ներկայացնում ու ինչ-որ իմիտացիաներ է ստեղծում: Չեմ կարող ասել, թե շարժառիթները որոնք են կամ որտեղից է գալիս սխալը, բայց որ իրենք իրավիճակին չեն տիրապետում, դա փաստ է:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ եղանակով են ցույց տրվում աշխատավարձերն ու հետագայում հրապարակվում վիճակագրական կոմիտեի կայքում: Այսինքն, կարող է աշխատավարձը բարձր գրանցված լինի, բայց իրականում աշխատակիցը շատ ավելի ցածր վարձատրվի: Կամ ցածր աշխատավարձ է գրվում, բայց իրականում ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Վերջին տարբերակն ավելի է գերակշռում:

Այնպես որ, հանրապետության միջին, նվազագույն աշխատավարձի վերաբերյալ հրապարակված թվերն ուղղակի նկարչություն են, միֆեր, որոնց անգամ ամոթ է հավատալ: Ի դեպ, այդ թվերը ներկայացնողներն էլ գիտեն, որ իրականությունն այլ է: Այն, որ աշխատատեղ, աշխատավարձ է ավելացել, ակնհայտ սուտ է, նման բան գոյություն չունի: Ինչ վերաբերում է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությանը, ապա ասեմ, որ այն զրոյական է»: Ն. Սարգսյանն ընդգծեց, որ տնտեսական էֆեկտ ապահովելու տեսանկյունից վարկեր տրամադրեցին: «Ընդ որում, տրամադրեցին առևտրային բանկերի միջոցով, իսկ առևտրային բանկն ինքն է որոշում ու ինքն է կանխատեսում՝ տվյալ սուբյեկտը վճարունակ է, թե ոչ, կարող է վարկը սպասարկել, թե ոչ:

Եվ արդյունքում վարկավորվեցին այն սուբյեկտները, որոնք կարողանալու էին փոխհատուցել, որոնց գործունեությունը կորոնավիրուսի հետևանքով չէր տուժել: Իսկ այն ոլորտները, որոնք առաջիկա մեկ-մեկուկես տարվա ընթացքում կա՛մ չեն կարողանալու գործունեություն ծավալել, կա՛մ գործունեության ծավալներն անհամեմատ նվազելու են, չկարողացան վարկերից օգտվել: Ի սկզբանե պետք է հարկային արձակուրդ տրամադրվեր և ավելացվեին պետական գնումները, որ կարողանային սպառում ապահովել: Նշվածներից ոչ մի քայլ չիրականացվեց:

Հարկային արձակուրդի տեսանկյունից կիսով չափ ականջալուր եղան շահութահարկի կանխավճարների մասով: Բայց գլոբալ իմաստով հարկային արձակուրդի հարցն այդպես էլ չլուծեցին՝ շեշտը կրկին թողնելով վարկավորման վրա, որոնք որևէ էֆեկտ չտվեցին: Ընդհանուր առմամբ, կառավարության հակաճգնաժամային միջոցառումները որակում եմ որպես մերկապարանոց, ոչինչ չասող ու պետական բյուջեն վատնող միջոցառումներ»,-հավելեց նա: Անդրադառնալով պետական պարտքի՝ վերջին 7 ամիսներին գրեթե 8 մլրդ դոլարի հասնող շեմին, Ն. Սարգսյանը շեշտեց. «Պետք չէ վախենալ պետական պարտքից, պետք է վախենալ պետական պարտքը վերցնելուց ու այն սխալ ծախսելուց: Եկեք պետական բյուջեն, պետությունը համեմատենք տնային տնտեսությունների հետ: Երբ ընտանիքը վարկ է վերցնում որևէ մնայուն արժեք ստեղծելու համար, ինչը կարող է նաև նոր եկամտի աղբյուր հանդիսանալ, դա լավ է:

Իսկ երբ ընտանիքը վարկեր է վերցնում օրվա հացի խնդիրը լուծելու համար, սա արդեն շատ վտանգավոր է: Մեկ, երկու անգամ այդ ընտանիքները կվարկավորվեն, բայց դրանից հետո իրենք պարզապես սովամահ կլինեն: Ու եթե նկարագրվածը պրոյեկտում ենք պետական պարտքի վրա՝ ստանում ենք հետևյալ պատկերը. եթե պարտքեր ներգրավենք ու դրանով աշխատավարձ ու պարգևավճար տանք, կկործանվենք, բայց եթե պարտքերը հավաքենք ու դրանցով ենթակառուցվածքներ ստեղծենք, այդ դեպքում պետք չէ վախենալ պետական պարտքից:

Առհասարակ, մենք պետական բյուջեն սնուցող բավականին քիչ զարկերակներ ունենք. մոտավորապես 95 տոկոսը կազմում են հարկային մուտքերը: Ու եթե տնտեսությունը չի աշխատում, եթե շրջանառություն չկա, հետևաբար, հարկ չկա, պետական բյուջեի սնուցող զարկերակը կտրվում է: Իսկ ի՞նչ պետք է անի կառավարությունը, որպեսզի պետական բյուջեն լցնի: Պարզ է՝ պետք է պարտք ներգրավի, այլ ճանապարհ իրականում չունեն: Կարող են լինել տնտեսագետներ, ովքեր կարող են ասել, որ պետական պարտքը վտանգավորության շեմն անցնում է, բայց եթե վերցնենք ու ճիշտ կառավարենք գումարները, նորմալ է, պետք չէ վախենալ:

Մեր դեպքում, հաշվի առնելով հակաճգնաժամային միջոցառումները, դրանց վերոնշյալ բնույթը, կարող ենք գալ այն եզրահանգման, որ պետական պարտքի ներգրավումն ավելորդ բեռ է դառնում, և մենք արդեն վտանգավոր շեմին ենք մոտենում»: Ըստ Ն. Սարգսյանի, դրական չեն տնտեսական իրավիճակի կանխատեսումները նաև առաջիկայի համար: «Երբ հակաճգնաժամային կառավարումը, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալներին է վստահված, տապալումն անխուսափելի է, ու մենք արդեն այդ դառը փորձը տեսել ենք: Այսպես շարունակվելու է: Բայց հատկապես ի՞նչն է հիմա սխալ անում կառավարությունը: Շարունակում է հայտարարել, ասել՝ գիտեք՝ երկրորդ ալիքն է գալու, ինչը և՛ սպառողի, և՛ ներդրողի մոտ խուճապ է առաջացնում:

Ներդրողը գումարները բանկային հաշիվներից չի հանում, ներդրում չի անում, որովհետև չգիտի՝ արդյունքը հետ կստանա, թե չէ, իսկ սպառողն էլ սպասում է ինչ-որ վատ զարգացման, այսպես ասած, սև օրվա համար գումար է թողնում: Առհասարակ, տնտեսությունը միշտ ձևավորվում է սպասումներով: Սպասումների մոտավորապես երկու եղանակ կա. ներդրումային քաղաքականության կամ սպառողական վարքագիծը որոշելուց առաջ կա՛մ հիմնվում են նախորդ տարիների փորձի, կա՛մ էլ քաղաքական հայտարարությունների վրա:

Մեր կառավարությունն աջակցում է սպառողների խնայողական վարքագծի ձևավորմանը, աջակցում է, որ նոր ներդրումներ չլինեն, հետևաբար՝ լավ կանխատեսում ունենալը աբսուրդի ժանրից է: Բացի այդ, խիստ մտահոգություն կա առ այն, որ բյուջեի գումարները չեն հավաքագրվելու: Չի բացառվում, որ դժվարություններ կլինեն պետական բյուջեով նախատեսված մնացած ծախսերն իրականացնելու տեսանկյունից»,-եզրափակեց Ն. Սարգսյանը:

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia