Yerevan, 22.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նման գործելաոճով ու բառապաշարով իշխանություններն իրենց դեմ են տրամադրում մտածող հատվածին, ինչն անհետևանք չի մնա»

INTERVIEW

Իշխանական այս թիմն իրականացնում է քաղաքական այն ծրագրերը, որոնց համար պայքարել է բավականին վաղուց, անգամ այն ժամանակ, երբ ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն էին: Բոլոր այն թիրախները, որոնք այսօր առկա են իրենց գործունեության մեջ, այն ժամանակ ևս եղել են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ըստ իս, իշխանության գալու գաղափարական հենքերից մեկն էլ եղել է ավանդական, հոգևոր և այլ արժեքների ազդեցության նվազեցումը՝ հանրային հենքի վրա: Այդ մարդիկ տարիներ շարունակ և հետևողականորեն նույն քաղաքականությունն են իրականացրել: 

Պայքարել են եկեղեցու, պետական ինստիտուտների, ընտանեկան արժեքների դեմ: Այդ ամենին հասնելու համար փորձել են օրենքներ ներմուծել, նաև տարբեր լոբբիստական աշխատանքներ են իրականացրել: 

Եվ հիմա, երբ նման քաղաքականություն ունեցող թիմն արդեն իշխանություն է, բնականաբար, այդ ամենն իրականացնում է՝ ներառելով նաև պետական ռեսուրսները: 

Դրա համար բարձրագույն պետական պաշտոնյաները չեն խորշում բացահայտ խոսել, օրինակ, Վեհափառ փոխելու անհրաժեշտության մասին: Այս տեսակետից, կարծում եմ, իշխանությունն անում է այն, ինչին կոչված էր, ինչին ձգտում էր վաղուց»,-ընդգծեց քաղաքագետը:

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը դրական միտում է արձանագրել հանրային ընկալումների դաշտում. «Հանրությունը սկզբից հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների մեջ էր: Կարծես նման գործընթացները չէր նկատում և մեծ ուշադրություն չէր դարձնում: 

Հիմա իրավիճակ է փոխվել. վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ հարձակումները անհետևանք չեն մնում: Համենայն դեպս, եթե խոսենք սոցիալական ցանցերի սեգմենտի մասին, ապա ակնհայտ էր, որ մարդկանց բացարձակ մեծամասնությունը, մեղմ ասած, չի ողջունում իշխանությունների այդ մոտեցումները»:

Այն, որ հանրային անտարբերությունը մինչ այս ավելի շատ էր, ըստ քաղաքագետի, այդ առումով այլ՝ ավելի լուրջ հիմքեր ու պատճառներ կան. «Սկսած նրանից, որ մեր հասարակության ընդհանուր կրթական մակարդակը բավականին ցածր է, և վերջացրած այն հանգամանքով, որ, ցավոք, անկախության շրջանի հայկական դպրոցը չի դաստիարակել այնպիսի քաղաքացիներ, որոնք հենված կլինեն նման արժեքների վրա, որի ձգտումներն ավելի շատ ոչ թե ֆինանսական կամ մատերիալիստական, այլ հոգևոր ու մշակութային տիրույթում կլինեն: 

Պատճառները շատ են, բայց եթե իրավիճակը հաղթահարելու մասին խոսենք, ապա այն առնվազն տարիների, եթե չասեմ տասնամյակների աշխատանք է պահանջում: Եթե խոսենք այս առումով կարճաժամկետ անելիքներից, ապա պետք է ընդգծենք խնդիրները բարձրաձայնելու, տրամաբանված, իրավիճակին էմոցիաներից զուրկ գնահատականներ տալու, վերլուծելու ու այն հասարակությանը մատուցելու մասին: 

Վստահեցնում եմ, որ մեր ժողովուրդը, ամեն դեպքում, կարողանում է ընկալել սուտն ու կեղծիքը, իրական սպառնալիքները, ինչին ականատես ենք լինում: Ընդամենը մի կոչը քաղաքականացվեց, ինչին հանրությունն ընդդիմացավ, որովհետև տեսավ, որ այն քաղաքականացնելու թեմա չէ, այնտեղ դրված խնդիրն ու նպատակներն այլ էին: 

Ըստ էության, իշխանությունները ստացան շատ լուրջ հակահարված՝ իրենց համար անսպասելի հակահարված: Քաղաքական թիմի քաղաքական նպատակներից մեկն է չեզոքացնել ավանդական արժեքներն ու ինստիտուտները. հասկանում են, որ նման ինստիտուտների ուժեղ լինելու պարագայում իրենց մոտեցումները հանրության համար անընկալելի են լինելու: Այդ դեպքում լինում են հակադիր մոտեցումներ, բևեռներ, որտեղ մեկը մյուսի հանդեպ սկսում է առավելություն ունենալ, եթե չասենք, վերջնական հաղթանակ տանել»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ նույն եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը նախկինում էլ է եղել, պարզապես այլ՝ ավելի սքողված դրսևորումներ է ունեցել:

«Այսքան ժամանակ ոչ թե լռել են, այլ չէին համարձակվում այդքան բարձրաձայն քննադատել եկեղեցուն: Պետք է զսպեին, բայց չկարողացան զսպել, որովհետև հոգու խորքում և իրենց պատկերացումներում եկեղեցին իրենց համար թիրախ է: Իրենք ուշ թե շուտ սա անելու էին, թեպետ քննադատություններ մշտապես են եղել, նաև արհամարհական վերաբերմունքի ենք ականատես եղել: 

Կարծում եմ՝ իշխանության՝ համեմատաբար զսպված վարքագիծը մինչ այս պայմանավորված էր նրանով, որ դեռ նոր էին, քաղաքական պայքարի դաշտում իրենց համար ավելի վտանգավոր գործընթացներ էին տեսնում, ինչ-որ չափով նաև դերի մեջ էին. այսինքն, մարդիկ նոր էին նստում նախարարական աշխատասենյակներում ու նախարարական մեքենաների մեջ: Փորձում էին իրենց պահել այնպես, ինչպես վայել է այն նախարարներին, որոնց տեսել էին: 

Բայց իշխանական թիմում, այնուամենայնիվ, այս զգոնությունը բավականին շուտ անցավ, ինչն իր պատճառներն ունի: Առաջին հերթին խնդիրն անկրթությունն է: Մեծ հաշվով, քաղում են զգոնության թուլացման պտուղները: Ես ավելի քան համոզված եմ, որ այս գործընթացներն ինչ-որ մի ալիք չեն, որոնք գալիս, գնում ու անհետևանք են մնում: 

Նման գործելաոճով, նման բառապաշարով իշխանություններն իրենց դեմ են տրամադրում ժողովրդի մտածող, ինտելեկտուալ հատվածին, ինչն անհետևանք չի մնալու: 

Ուշ թե շուտ իրենք ստիպված են լինելու տեղի տալ, այլ տարբերակ հնարավոր չէ»,-ընդգծեց քաղաքագետը՝ նշելով, որ իշխանությունները անգամ կոչերի մեջ են գործոններ տեսնում, որոնք հանգեցնում են այնպիսի ռեակցիայի, ինչպիսին եղավ Վեհափառի կոչի շուրջ:

«Բացի անկրթության բաղադրիչից, սա նաև քաղաքական սխալ հաշվարկների հետևանք է: Նյարդայնության առիթ են տալիս նաև լրացուցիչ դժվարությունները, այն իրավիճակը, որում հայտնվել են իշխանությունները: Այս ամենի հետևանքով, ի վերջո, սկսում են թուլության նշաններ ցուցաբերել»,- եզրափակեց Հ. Մելիք- Շահնազարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest