Yerevan, 19.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաստացի արդարացնո՞ւմ են Ադրբեջանի հանցագործ պահվածքը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները շարունակվում են։ Քիչ չէ, որ Բաքուն հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և հանձնել իր մոտ պահվող գերիներին, դրան զուգահեռ հակառակորդի զորամիավորումները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք ու չեն ցանկանում հեռանալ։ Իսկ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ կոշտ հակադարձման չհանդիպելուց հետո ադրբեջանցիներն անցել են Հայաստանի անվտանգությանը սպառնացող ու քաղաքացիների բնականոն կյանքը խոչընդոտող քայլերի իրականացմանը։

Օրինակ՝ փակում են Սիսիան-Գորիս ճանապարհը, հետո այդ ճանապարհի վրա ոստիկանական անցակետ տեղադրում։ Սակայն տեղի ունեցողն իշխանությունների համար, կարծես, նորմալ, բնականոն ընթացք է։ Այլապես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը չէր հայտարարի, թե թշնամին ոստիկանական հենակետ է դրել «սովետական Ադրբեջանի տարածքի» մեջ։ Եվ զարմանալին այն է, որ Աղաջանյանն իր տեսակետը հիմնավորելու նպատակով վկայակոչում է խորհրդային քարտեզը՝ «ձեռքի հետ» հիշատակելով Հայաստանի տեղանունների ադրբեջանական «տարբերակը»։

Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև այն, որ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն իր ելույթում ներկայացրեց Սյունիքով անցնող ճանապարհահատվածի բնակավայրերի ադրբեջանական անվանումները։ Դրանից հետո ԱԺ նիստերի ժամանակ իշխանական պատգամավորներն, ըստ էության, ձայնակցում են Փաշինյանին՝ դրանով հիմք ստեղծելով, որ Ադրբեջանը լեգիտիմացնի իր զինված ուժերի և ոստիկանական կետի տեղակայությունը Սյունիքում։

Կամ՝ ԱԱԾ-ն հայտարարում է, թե ադրբեջանցիներն իրենց տարածքում են «պոստ» դրել (այսինքն, ստացվում է՝ իրավունք ունեն հարկ պահանջել այդտեղով անցնող մեքենաներից): Փաշինյանի անձնական պատգամավորներից մեկն էլ ասում է՝ դե, եթե ԱԱԾ-ն ասում է, ուրեմն, հիմք ունի: Որպես ամփոփում՝ երեկ Նիկոլ Փաշինյանն ամբողջ ուժով ապացուցում էր, որ «այդ կետերը Հայաստանի տարածքից դուրս են»: Փաստացի, մարդը միայնակ սահմանազատում ու սահմանագծում է իրականացնում: Այդպիսով, Ադրբեջանը միջազգային հանրությանը կարող է ներկայացնել, թե ինքը ոչ մի ագրեսիա էլ չի ձեռնարկել, և նույնիսկ Հայաստանի իշխանություններն են ճանաչում, որ այդ տարածքները «սովետական քարտեզներով» իրենց են պատկանում, և անգամ այդ հատվածներն ադրբեջանական անվանումներով են ներկայացնում։

ՀՀ այս պահի իշխանությունների կողմից հակառակորդի ագրեսիվ և անօրինական գործողությունների արդարացումը ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ։ Օրինակ՝ առաջիկայում էլ ադրբեջանցիները կարող են դիվերսիոն գործողություն իրականացնել ու, ասենք, խորհրդային ժամանակներում իրենց պատկանած անկլավներից մեկում հենակետ տեղակայել։ Հետո ի՞նչ, իշխանությունները հայտարարելու են, թե այդ անկլավները ժամանակին Խորհրդային Ադրբեջանի կազմո՞ւմ են եղել։ Չնայած, այսքանից հետո իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է, նույնիսկ վատթարագույնը։ Իշխանությունների այսպիսի պահվածքի մասին է վկայում նաև այն, որ երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը ԱԺ ամբիոնից ներկայացրեց ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած՝ հայ գերիների խոշտանգումների մասին նկարագրությունները, ԱԺ նախագահը դրանք անվանեց հնարված տեսարաններ։

Պարզ է, չէ՞, որ ՄԻՊ-ի զեկույցը օդից վերցված չէ, այն կազմվել է համապատասխան փաստական հիմքերն ի նկատի ունենալու արդյունքում։ Եվ ներկայացված ծայրաստիճան խոշտանգումների պարագայում հատուկ անհրաժեշտություն է, որ հայ գերիների իրավունքների խախտման հետ կապված Ադրբեջանի նկատմամբ միջազգային իրավական գործընթաց սկսվի։ Ավելին, ՄԻՊ-ի ներկայացրած փաստերը առավելագույնս պետք է ներկայացվեն միջազգային տարբեր շրջանակներին, որպեսզի միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիներին բաց թողնելու հարցում։

Սակայն գերիներին խոշտանգելու հարցը բարձրացնելու խնդրում իշխանությունները, կարծես, լռության ուխտ են պահում, ավելին՝ խոշտանգումների մասին նկարագրությունները որակում են հորինված՝ «կանաչ լույս» վառելով ադրբեջանցիների համար։ Արդյունքում ստացվում է, որ իշխանականները, հակադարձելով ընդդիմադիր պատգամավորներին, փաստացի արդարացնում են Ադրբեջանի հանցագործ պահվածքը։ Իսկ հասարակությունը, իրար կողք դնելով իշխանությունների հաջորդական քայլերը, կարող է եզրակացնել, թե այսքանից հետո որքանո՞վ են արժանահավատ ՔՊականների պաթետիկ հայտարարությունները «հայանպաստ լուծումների» մասին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report