Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Ամենամեծ «հաջողությունը»՝ թշնամանք, հայհոյանք, ատելություն

ANALYSIS

Գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանությունները մեր հասարակությանը հրամցնում են վիճակագրական թվեր, որոնց զգալի մասն ուղղակի կա՛մ էական նշանակություն չունեն, կա՛մ ձևավորվել են վիճակագրական որոշակի «մեթոդի» հիման վրա: 

Մենք չենք ասում, բազմաթիվ տնտեսագետներ են այդ մասին խոսում ամեն օր: 

Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ նոն-ստոպ ռեժիմով ներկայացվող «թվախեղդը» իրականություն է, իսկ այդ տվյալներն էլ շատ կարևոր նշանակություն ունեն, միևնույն է, դրանք ոչինչ չեն արժենա այն գործընթացի արդյունքում, որը տեղի է ունենում անցած մեկուկես տարվա ընթացքում:

Պետության ունեցած պոտենցիալի առավել արդյունավետ կիրառման համար ոչ պակաս նշանակություն ունի հասարակության ներսում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը։ 

Եվ ընդհանրապես, այն հասարակությունների համար, որոնց ներսում իշխում է հատվածականության և տարանջատվածության մթնոլորտը, դժվար է լինում մեծ չափով օգտագործել երկրի ներուժը և առաջընթաց գրանցել, որովհետև հասարակության տարբեր հատվածների միջև առճակատումը խլում է անիմաստ ռեսուրսներ։

Իսկ շատ հաճախ հասարակության ներսում ստեղծված տարանջատվածությունը կարող է դուռ բացել երկրի հետընթացի համար: 

Այդպիսի օրինակներ աշխարհի պատմությունը հաճախ է տվել, ընդ որում՝ ոչ անպայման հին կամ հնագույն ժամանակների պատմությունը, այլ նաև նոր ու նորագույն ժամանակների: 

 

Հիմա մենք չափազանց վտանգավոր սահմանագծին ենք. իշխանափոխությունից ի վեր մեր երկրում նկատվում է թշնամանքի, չարության, մաղձի դոզայի կտրուկ աճ։ Թվում էր, թե սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո իշխանության եկածները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի մեղմացնեն ատելության տարածումը հասարակության որոշ շերտերի նկատմամբ, սակայն տեղի ունեցավ հակառակ գործընթացը։

Կամա, թե ակամա հենց իրենք դարձան այդ մթնոլորտի խորացման, հասարակության մեջ անդնդախոր ճեղքերի առաջացման, փոխադարձ ատելության սերմանման խթանողը:

Այսօր մեր հասարակության ներսում չարության, նախանձի, հայհոյանքի և ատելության տարածումը շատ վառ արտահայտվում է հատկապես սոցցանցերում, երբ հատկապես իշխանական ու «իշխանամերձ» օգտատերերը և ֆեյքերը ամենավերջին լուտանքներն են թափում տարբեր մարդկանց հասցեին։ 

Նույնիսկ նրանց հասցեին, որոնք ոչ թե այս կամ այն ընդդիմադիր ուժին են հարում, այլ պարզապես բարձրաձայնում են իրենց մտահոգությունների մասին: Ուշագրավ է, որ շատ հաճախ անգամ կանայք են հայհոյելու հարցում ռեկորդներ գրանցում։

Ու թիրախավորվում են բոլորը, որոնք մի «թթու խոսք» են ասել իշխանության, իսկ ավելի ստույգ՝ վարչապետի հասցեին: Կարևոր էլ չէ՝ ով է դիմացինը, ինչ ճանապարհ է անցել, ինչ վաստակ ունի:

Այդպես հայհոյում, պիտակավորում, անվանարկում ու վարկաբեկում ենք սեփական կարծիք ունեցող բոլորին՝ բժշկին, գեներալին, զինվորին, քաղաքական գործչին, մանկավարժին, դատավորին, լրագրողին, մտավորականին: Մի խոսքով, իշխանության անսխալականության համոզմունքի «ամրոցները» թուլացնող բոլորին ու յուրաքանչյուրին:

Նաև սրա արդյունքն է, որ նախկին ոստիկանապետի ինքնասպանության տեղեկության թեմայով մոլի իշխանական օգտատերը գրում է. 

«Տարոսը մյուս գեներալներին»: Եվ ինչ զարմանալու բան կա, որ նմանատիպ գրառումները դառնում են գերակայող...

 

Ինչպես տեսնում ենք, 100 (այն մի 100-ն էլ գումարենք, ուրեմն՝ 200) փաստից զատ Փաշինյանը այլ «հաջողություն» է գրանցել, և դա հասարակության ներսում թշնամանքի շեշտակի աճն է։ 

Իսկ այս պայմաններում ակնկալել, թե մեր երկիրը կարելի է դնել զարգացման ռելսերի վրա, անհնար է, քանի որ հասարակության ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր հասնել մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։ 

 

Իսկ փոխադարձ անվստահության և ատելության աճը մեր երկիրը տանելու է ցնցումների:

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ներսում ստեղծված յուրաքանչյուր լարված իրավիճակ շատ պատեհ առիթ է ստեղծում Ադրբեջանի համար սահմանում սադրանքների դիմելու հարցում: 

Ի վերջո, մենք այդպիսի իրավիճակի փորձ ունեցել ենք: Եվ ոչ մեկ անգամ:

 

Եթե ներկայիս կառավարությունը շարունակի անտեսել հասարակության ներսում ստեղծված անառողջ մթնոլորտը և քարտ բլանշ տա ատելության տարածման գործելակերպին, ապա ստեղծված թունավոր մթնոլորտը մի օր պայթելու է, որի արդյունքում տուժելու է ոչ միայն իշխանությունը (որևէ կառավարության ձախողում ոչ մի նշանակություն չունի), այլ առաջին հերթին պետությունը, ինչը պարզապես անթույլատրելի է:

Ուստի ժամանակն է, որ իշխանությունը զերծ մնա անընդհատ թշնամիներ որոնելու դավադրապաշտական գործելաոճից, «ասֆալտին պառկեցնելու», «ծնկի բերելու» մեթոդներից և քայլեր ձեռնարկի, որպեսզի մեր հանրության ներսում ստեղծվի համերաշխության մթնոլորտ, ինչը թույլ կտա Հայաստանի ներուժը կենտրոնացնել ոչ թե բացառապես երեկվա, այլ առաջին հերթին վաղվա ուղղությամբ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference