Yerevan, 28.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քա­նի դեռ քա­ղա­քա­ցի ձև­ա­վո­րե­լու խնդիր չենք դրել,փակ ցիկ­լե­րի մեջ ենք հայտն­վե­լու»

INTERVIEW

Իշխանությունների կողմից տարվող քարոզարշավը բացարձակապես կապ չունի այն իրական խնդրի, այն օրակարգի հետ, որն իրենք փորձում են լուծել, և որը դրված է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու հիմքում։ Անգամ իշխանության ներկայացուցիչների համար է բավականին դժվար հստակ ձևակերպել, թե իրենք ինչ են ուզում, հետևաբար, իրենք չեն կարող վերոնշյալը մատուցել նաև քաղաքացիներին։ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք ընթացիկ քարոզարշավի մասին՝ անդրադառնալով նաև հասարակությանը ներկայացվող հարցերի ու փաստարկների բովանդակային խնդիրներին։

«Իշխանության ներկայացուցիչների մոտ, ինչպես նաև իշխանամերձ շրջանակներում ակնհայտ են կենցաղային մակարդակի պատկերացումները։ Իրենք քարոզ են տանում ստեղծված ատելության ու միֆերի հիման վրա։ Իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում շատ կոնկրետ և հստակ ձևով ներկայացնել, թե ինչն են փոխում Սահմանադրության մեջ, առավել ևս՝ չեն խորանում այն հանգամանքի մեջ, որ, փաստացի, ուզում են փոխել սահմանադրական մեռած նորմը՝ 213-րդ հոդվածը, որն անցումային դրույթ է, որը դադարեց գոյություն ունենալ այն պահից, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց։ 

Հետևաբար, հիմնական քարոզչությունն առաջին հերթին տանում են Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ՝ կարծելով, որ Փաշինյանի նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը դեռ այնքան բարձր է։ Բացի այդ, հասարակության մեջ ավելի են խորացնում ատելությունը և անհանդուրժողականությունը։ Քարոզչության հիմքում նաև անձնավորելու խնդիրն է։ Օրինակ՝ «եթե ասեք այո, այդպիսով դուք նախկին նախագահին, վարչապետին կամ մեկ այլ նախկին պաշտոնյայի կպատժեք, վերջնականապես կհաղթեք իրենց»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ 

Առանձնացնելով մի քանի գործոններ՝ նա հավելեց. 

«Անգամ «այո»-ի քարոզչական տեսահոլովակից ակնհայտ դարձավ, որ իշխանությունը դեռ մնացել է 2018թ.-ի իրադարձությունների ազդեցության տակ։ Եթե հասարակության մեջ էյֆորիան նվազել է, իշխանությունների մոտ այն չի նվազել։

 Իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ այն ամենը, ինչը տեղի ունեցավ 2018 թվականին։ Գրեթե 2 տարի է անցել, բայց փոփոխությունների առումով շոշափելի արդյունք ու զգալի առաջընթաց չկա։ Սա է պատճառը, որ իրենք պետք է պայքարեն անցյալի դեմ, մինչդեռ չեն հասկանում, որ պայքարելով անցյալի ուրվականների դեմ՝ թաղում են երկրի թե՛ ներկան, թե՛ ապագան»։ Նրա խոսքով, սահմանադրական վերոնշյալ փոփոխության նպատակը ամենևին ժողովրդին հաճո դատական համակարգ ձևավորելը չէ. «Նման դատական համակարգն այս պարագայում պարզապես գոյություն չի կարող ունենալ։ Իրենց նպատակն իշխանության բոլոր ճյուղերը մեկ անձի ենթակայության տակ կենտրոնացնելն է։ Թե հետագայում ինչպես կօգտագործեն, այլ հարց է, բայց նպատակն ակնհայտ է»։

Բենիամին Մաթևոսյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ վերոնշյալ կենցաղային մակարդակը տարածվում է նաև հասարակության որոշ շերտերի վրա։

«Այդ հատվածը չի խորանում անգամ հարցի բնույթի մեջ, ինչի հետևանքով կարող ենք ականատես լինել այնպիսի կարծիքների, ինչպես, ասենք՝ «գնալու ենք «այո» ասենք, որովհետև Փաշինյանն ասել է՝ «այո»-ն ճիշտ է»։ Անձնավորված մոտեցումը խնդիրների առջև է կանգնեցնելու մեր պետությանը։ Միևնույն ժամանակ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի բացթողումն է, որ մենք նման հասարակություն ունենք։ Իմ խորին համոզմամբ՝ ստեղծվածն իրեն նախորդած երեք նախագահների սխալ քաղաքականության հետևանքն է։ Իմ տպավորությամբ՝ ոչ ոք իր առջև գրագետ, կիրթ ու երկրի շահերը հստակ գիտակցող քաղաքացի կերտելու նպատակ չէր դրել»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այս իրողությունների հետևանքով մենք անընդհատ փակ ցիկլում ենք հայտնվելու, ինչը խնդիրների առաջ է կանգնեցնելու մեր հասարակությանը։ 

«Ըստ իս՝ այն նոր վերնախավը, նոր իշխանությունը, որը պետք է գա Ն. Փաշինյանից հետո, իր առաջ ոչ միայն երկրի ազգային անվտանգության շահերին համապատասխանող քայլեր իրականացնելու, այլ գրագետ քաղաքացի ձևավորելու շատ հստակ խնդիրներ պետք է դնի։ 

«Պողոսների» հասարակությունը վտանգավոր է, բայց մեր իշխանությունը սա չի գիտակցում ու հենվում է հենց այդ զանգվածի վրա։ Նշվածի վերջը շատ վատ է լինելու հենց իրենց համար, պարզապես դրա գիտակցումը չկա»,-ասաց նա՝ շեշտելով, որ նույն հասարակությունը, որն այսօր փառաբանում է Ն. Փաշինյանին, ժամանակի ընթացքում կարող է այլ դիրքորոշում ունենալ։

Նա հիշեցրեց. «1988 թվականին՝ Ղարաբաղյան շարժման ֆոնին, ասում էին՝ ո՛չ Կարեն Դեմիրճյանին, բայց հետո՝ 1998թ.-ին, Կարեն Դեմիրճյանի փառահեղ վերադարձը եղավ, և նրա առաջ անգամ գառ էին մորթում։ 1998թ.-ին հասարակությունը գոռում էր՝ «Լևո՛ն, հեռացիր», 2007թ.-ին նույն հասարակության մի մասը գոռում էր հակառակը։ 

Քանի դեռ մենք քաղաքացի կերտելու ու ձևավորելու խնդիր չենք դրել կամ չենք գիտակցել այդ խնդիրը, մենք փակ ցիկլերի մեջ ենք հայտնվելու։ 2018 թվականին կարելի էր հուսալ, որ հաշվի առնելով այդ համաժողովրդական պոռթկումը, նոր իշխանությունն իր առջև որակապես նոր քաղաքացու ձևավորման խնդիր կդնի։ 

Բայց մենք տեսանք, որ գնացին այլ ճանապարհով. այն է՝ էմոցիոնալ առումով ամենախոցելի խավերին փորձել օգտագործել սեփական քաղաքական օրակարգը հրամցնելու, սեփական քաղաքական և տնտեսական շատ կարևոր հարցերը կարգավորելու համար։ Այս իշխանությունը չի լուծի նոր քաղաքացի ձևավորելու խնդիրը, իսկ հաջորդ իշխանությունը պետք է գիտակցի նոր քաղաքացի ձևավորելու իր պարտավորությունն ու պատմական առաքելությունը»։

Քաղաքագետի կարծիքով՝ այս քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի համար երազանքի քարոզարշավ է։

«Ոստիկանությունը ու, այսպես կոչված, թաղային խուժանը իրեն հիմա ոչ միայն չեն խանգարում, այլ հակառակը՝ աջակցում են։ Բացի այդ, քարոզարշավն ամեն տեղ հասանելի է, իսկ քաղաքական ուժերի մասնակցության տեսանկյունից սա բացառիկ քարոզարշավ է։ Սա երազանքի քարոզարշավ է, և քո դիմաց չկա հզոր ուժ, որը քեզ սթափության դաշտ կվերադարձնի։ Նաև սա է պատճառը, որ մենք անհաջող ու կենցաղային պատկերացումներով լի քարոզարշավ ենք տեսնում։ Այդուհանդերձ, կարծում եմ, սա լինելու է վերջին երազանքի քարոզարշավը։ Հետագայում յուրաքանչյուր ընտրություն Ն. Փաշինյանի համար էլ ավելի դժվար է լինելու թե՛ քվե հավաքելու, թե՛ այնպիսի իրավիճակ ապահովելու առումով, որ իրեն հակադրվող ուժեր չլինեն»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Բ. Մաթևոսյանը չի կարծում, որ եթե այս պարագայում քաղաքական, հասարակական ուժերի կողմից ակտիվ մասնակցություն լիներ, իրավիճակն այլ պատկեր կունենար։ «Այս առումով տեսնենք, թե ինչ է նախորդել քարոզարշավին։ Երբ վարչապետը ելույթ ունեցավ Ազգային ժողովում, հայտարարեց, որ այն ուժերը, մարդիկ, որոնք իրավական և ոչ իրավական ճանապարհով կխոչընդոտեն հանրաքվեն կամ «այո»-ի գործընթացը, կճանաչվեն հակապետական։ 

Նման հայտարարությամբ ստեղծվում է մի իրավիճակ, երբ քաղաքական ուժերը ոչ միայն չեն կարող մասնակցել, այլև չեն կարող բովանդակային քննարկման մեջ լինել, որովհետև միանգամից կհայտարարվեն ազգի թշնամիներ, դավաճաններ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո այդ ձևակերպումների տակ անգամ մարդկանց տներն էին խլվում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-Mobility