Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Թուրքիան և Ադրբեջանը Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր անհաջողություններին են սպասում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուս-ուկրաինական հակամարտությունը Թուրքիայի համար անվտանգային խնդիրներ ստեղծեց: Թուրքիան Ուկրաինայում բավականին պայմանագրեր էր կնքել՝ կապված «Բայրաքթարների» արտադրության, ռազմամթերքի այլ տեսակների առումով բավականին ծրագրեր ևս ուներ: Այդ ծրագրերն այս պահին ի չիք դարձան: Սակայն Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի համար լայն՝ նաև թուրք-ադրբեջանական համատեղ հնարավորություններ բացվեցին:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանական ԶՈւ-երի հերթական գործողություններին: «Այս իմաստով մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր անհաջողություններին են սպասում: Սպասում են, որ Ռուսաստանն ամբողջովին խորասուզվի ուկրաինական ճգնաժամի մեջ ու աչքաթող անի Հարավային Կովկասը՝ գլխավորապես Արցախյան հարցը, որ ադրբեջանցիները կարողանան իրենց նպատակները քայլ առ քայլ իրականացնել: Բայց Ռուսաստանն այն իրավիճակում չէ, որ Թուրքիան իրեն թույլ տա, այսպես ասեմ, Հայաստան մտնել, թեպետ վատ սցենարները միշտ պետք է նկատի ունենալ:

Պետք է հաշվի առնել նաև, որ Թուրքիան Հայաստանը գրավելու միտք միշտ է ունեցել: Առհասարակ պատերազմների, նաև խառը ժամանակներում օգտվողը մշտապես Թուրքիան է եղել: Ու, ցավոք, այսօր մեր անվտանգության միակ երաշխիքը մնացել է Ռուսաստանը. անվտանգության այլ երաշխիք չունենք»,-ասաց Ա. Իսպիրյանը:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից անգամ այս փուլում խաղաղության օրակարգն առաջ մղելու պատրաստակամությանը՝ նա հավելեց. «Խաղաղության գործընթացը իշխանությունների պատրանքն է: Ադրբեջանը ընդամենը մեկ բան է հասկանում՝ դիմացինի ուժեղ լինելը: Ու խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ՝ թուրքական աշխարհն է այդպիսին:

Եթե տեսավ թույլ ես, մինչև վերջ սեղմելու է, մինչև վերջ պոկելու է: Իրենք ուժից բացի այլ բան չեն հասկանում, ու սա պետք է մեկընդմիշտ հիշել: Մանավանդ իշխանությունները սա պետք է լավ հասկանան: Սա դառն իրականություն է, որը նոր չէ: Պատմությունը, դառը փորձը միշտ պետք է հաշվի առնել: Այո, բոլոր բանական մարդիկ կողմնակից են խաղաղության, խաղաղ ապրելուն նաև Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բայց պետք է հաշվի առնենք իրականությունը: Խաղաղությանն ուժեղ լինելով պետք է հասնել, այլ տարբերակ չկա: Մուրալով խաղաղության չեն հասնում, մուրալով ուղղակի ցեղասպանության են տանում երկիրը»:

Անդրադառնալով նաև Հայաստանի և իշխանությունների միջև առկա գործընթացներին, նաև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբին դիմելուն՝ թուրքագետը նշեց. «Առհասարակ իշխանությունների հայտարարությունները բավականին հարցականների ու հարցադրումների տեղիք են տալիս: Ես չգիտեմ՝ իրենք իրականում ինչու են, օրինակ՝ դիմել միջնորդության, կամ, օրինակ՝ ինչն է մտնում իրենց ասած տարածքային ամբողջականության մեջ: Կամ՝ ի՞նչ պետք է լինի Արցախի հայության վիճակը, ի՞նչ պետք է լինի դեռևս ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորամիավորումների հետ: Եվ, առհասարակ, ինչ պետք է լինի առկա իրավիճակում, երբ ամեն օր Ադրբեջանը սադրանքների է գնում: Այս հարցերի պատասխանները միայն իշխանության ներկայացուցիչները կարող են տալ: Ո՛չ վերուծաբանները և ո՛չ էլ քաղաքացիները չեն կարող ասել, թե որոնք են այս հարցերի պատասխանները, քանի որ կան փակ գործընթացներ, իշխանությունները որևէ հարցի վերաբերյալ նորմալ հայտարարություններ չեն անում»:

Այս համատեքստում Անդրանիկ Իսպիրյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին. «Այո, բավականին դրական կլինի, եթե Հայաստանը կարգավորի հարաբերությունները, սակայն այլ հարցեր կան. ի՞նչ են բանակցում, ինչի՞ շուրջ, այսինքն՝ ի՞նչ զոհողությունների, ի՞նչ զիջումների դիմաց են բանակցում: Այդ մասին մենք ոչինչ չենք իմանում: Մի կողմից՝ շեշտում են «առանց նախապայմանների» կարգավորման մասին, բայց մյուս կողմից՝ տեսնում ենք, որ թուրքական կողմը անդադար պնդում է, որ ամեն ինչ Ադրբեջանի հետ համատեղ է արվելու: Մշտապես հայտարարում են, որ առանց Ադրբեջանի շահը հաշվի առնելու՝ ոչինչ չի արվելու: Իսկ այսօր տեսնում ենք, թե որն է Ադրբեջանի շահը: Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ են գործելու, ինչն արդեն նախապայման է: Կարծես հայկական կողմը չի տեսնում սա կամ չի ուզում տեսնել, հավանաբար՝ տարված պատրանքներով: Իսկ իրականում մենք գործ ունենք իրավիճակից օգտվող ադրբեջանական սովորական տակտիկայի հետ: Տեսնելով, որ Ռուսաստանը խառն է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, Ադրբեջանը նման քայլերի է գնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers