Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


«Անառողջ մթնոլորտն ամբողջությամբ ձեռնտու է իշխանություններին»

INTERVIEW

Քարոզարշավային որոշ դրվագներ հանգստյան օրերին լայն քննարկման առարկա դարձան։ Հատկապես մեծ ուշադրության արժանացավ «բուկլետ շպրտելու» դեպքը։ Բայց պարադոքսն այլ տիրույթում էր. շատերն արարքը անդաստիարակ որակեցին՝ օգտագործելով հայհոյախառն արտահայտություններ, այսինքն՝ տեղավորվելով ավելի անդաստիարակ վարքագծի տրամաբանության մեջ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս ամենը Հայաստանում ստեղծված մթնոլորտի հետևանքն է համարում։

«Խոսքն այն մթնոլորտի մասին է, որը ստեղծվեց, այսպես կոչված, հետհեղափոխական շրջանում։ Իսկ հեղինակը հենց իշխանությունն է, որն առաջինը հասարակությանը բաժանեց սևերի ու սպիտակների՝ չփորձելով շփման եզրեր գտնել հասարակության այն զանգվածի հետ, որը չընդունեց հեղափոխությունը կամ հետագայում հիասթափվեց հեղափոխությունից։ 

Բացի այդ, համապատասխան մեթոդներով, այդ թվում՝ ֆեյքերով, իշխանություններին սպասարկող կամ երկրպագող սոցցանցային ակտիվիստների միջոցով սկսեցին բացահայտ հետապնդել այն բոլոր անձանց, որոնց մտքերը չէին համապատասխանում իրենց շահերին ու քաղաքականությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Հաշվի առնելով վերոնշյալ դեպքը՝ նա շեշտեց. 

«Իշխանությանը երկրպագողները վերոնշյալը բնութագրեցին անդաստիարակություն։ Այո, երիտասարդ աղջկա պահվածքը մի փոքր կոպիտ էր, բայց խնդիրն այլ երանգներ ունի։ Նախ՝ մի բան է հետաքրքիր. ովքեր այդքան ջանադրաբար պաշտպանում են իշխանությանը, ընդգծված հատուկ բառապաշարով անդաստիարակ որակումն են տալիս, տեսե՞լ են, թե ժամանակին նույն Փաշինյանը և իր թիմակիցներն ինչպես էին բուկլետներ շպրտում Սերժ Սարգսյանի ավտոշարասյան վրա։ Եթե այդքան կոռեկտ ու արդար են, լավ կլինի՝ չառաջնորդվեն երկակի ստանդարտներով։ Թող իշխանությունները չմտածեն, թե ինչ իրենց կարելի էր, մյուսներին չի կարելի։ Մեծ հաշվով, սրանք այն պտուղներն են, որ այսօրվա իշխանությունը ստանում է իր վարած քաղաքականության արդյունքում»։

Մյուս կողմից՝ քաղաքագետը շեշտեց, որ նման անառողջ մթնոլորտը ձեռնտու է այս պահի իշխանությանը։ «Իշխանությանը ձեռք է տալիս հասարակության քաղաքականապես անգրագետ մնալու հանգամանքը։ 

Օրերս Լոռու մարզի գյուղերից մեկում մի կին Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ասաց՝ «մենք ձեր կողքին ենք, աջակցում ենք, որ ցրեք այս կառավարությունը»։ Զրո արձագանք Փաշինյանի կողմից։ Իրականում իշխանությանը, ի դեմս Ն.Փաշինյանի, բացարձակ հետաքրքիր չէ՝ հասարակությունը հասկանո՞ւմ է հանրաքվեի իմաստը, թե ոչ։ 

Կարևորն այն է, որ այդ մարդիկ իրեն տեսնում են, երկրպագում են, և պետք է անեն իր ասածը՝ առանց հասկանալու, թե իրականում հիմքում ինչ կա։ Ես մի օրինակ բերեցի, բայց փոքր չէ այն հատվածը, որը բացարձակ չի հասկանում, թե ինչու է հանդիպում վարչապետի հետ, ինչու է բուկլետը վերցնում, կամ, օրինակ՝ հանրաքվեն ինչի համար է։ Ընդհանուր առմամբ, այս անառողջ մթնոլորտն ամբողջությամբ ձեռնտու է իշխանություններին, որովհետև քաղաքակիրթ և քաղաքականապես հասուն հասարակություն ունենալը շատ բարդ է, և գրեթե անհնար է այդ հասարակությանը մանիպուլ յացիայի ենթարկել»,-շեշտեց նա՝ հավելելով, որ նման պայմաններում իշխանությունը մանիպուլացնում է մարդկանց լայն զանգվածին՝ այդպիսով ստանալով իր օգուտը։

«Այս ամենին, սակայն, մի շարք վտանգավոր միտումներ են գումարվում, որոնցից մեկը անձի պաշտամունքն է։ Եվ ավելի վտանգավոր է, երբ երկրի ղեկավարն է իրեն մեսիա համարում՝ անընդհատ փորձելով համեմատվել մեկի հետ, որն անհամեմատելի է։

Հիսուս Քրիստոսի հետ պարբերական բնույթ կրող համեմատությունները ոչ առողջ դատողությունների մասին են վկայում։ Նորմալ չէ, երբ մարդն անընդհատ փորձում է իրեն համեմատել Հիսուս Քրիստոսի հետ, իսկ հասարակության ինչ-որ շերտ դա ոչ միայն ուղղակիորեն կուլ է տալիս, այլև ընդունում է։ Ու մենք խոսում ենք մի բանի մասին, որը տեղի է ունենում 21-րդ դարի Հայաստանի Հանրապետությունում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ առհասարակ մեր հասարակությունը պետք է ձերբազատվի այս վիճակից։ 

«Ձերբազատվելու մեթոդները տարբեր են։ Կա՛մ հասարակությունն իր այս վիճակի հետևանքով պետք է շռնդալից պարտություն կրի, կա՛մ այս ամենի դեմ պայքարելու իմունիտետ ունենա։ Բայց հասարակությանը պետք է ուղղորդել, ավելի կոնկրետ՝ հասարակության բուժումը պետք է նախաձեռնի իշխանությունը, իսկ խնդիրն այն է, որ իշխանությանը, ինչպես արդեն նշեցի, նման հասարակություն ունենալն ամբողջությամբ ձեռնտու է։ 

Նման իրավիճակը կարող է ուղղակի աղետալի հետևանքներ ունենալ մեր ժողովրդի և մեր պետականության համար։ Եթե հասարակությունը իրոք մտածում է, որ ՀՀ-ն աշխարհի կիզակետում է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ հզորագույն ղեկավար, և այս ամենը ներքին դաշտում հասարակության մի մասի կողմից լուրջ է ընդունվում, ապա արտաքին դաշտում նման «ընդունելություն» չի լինի։ Այս առումով չի բացառվում շռնդալից ապտակը, որից երկար ժամանակ կարող ենք ուշքի չգալ»,-հավելեց Գ. Համբարյանը։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին՝ քաղաքագետը շեշտեց. «Այն հայտարարությունները, թե իշխանության համար հանրաքվեն կենաց ու մահու պայքար չէ, ցանկությունների դաշտում են։ Այդպիսով փորձում են ցույց տալ, որ իրենք շատ հանգիստ են, իսկ իրականությունն այլ է։ Ի սկզբանե էր պարզ, որ այս հանրաքվեն Ն. Փաշինյանի համար կենաց-մահու կռիվ է՝ բառի բուն իմաստով։ 

Բացի այդ, նկատենք, որ նա ամբողջ բեռը կրկին իր վրա է վերցնում, որովհետև երկու տարվա մեջ նրա կողքին գրեթե չհայտնվեցին այն քաղաքական գործիչները, որոնք իր համար կարող էին թիմ լինել։ Նրանք, ովքեր հիմա իր շրջապատում են, մնացել են նույն մակարդակում։ Ավելին՝ որոշ անձինք իրենց ապաշնորհ գործելաոճով էլ ավելի են վատթարացրել իրավիճակը։ 

Հիմա Փաշինյանը «այո»-ի քարոզի համար տնետուն, գյուղից գյուղ, մետրոյի վագոնից վագոն է վազվզում և այդ մեթոդներով փորձում հասնել հաջողության՝ հասկանալով նաև հասարակության վերոնշյալ մակարդակը։ Հայաստանի հասարակությունը երկար տարիներ հանրաքվեից հանրաքվե, ընտրությունից ընտրություն գումար ստանալուն է սովոր եղել։ 

Ընտրության և հանրաքվեի գնալը պայմանավորված է եղել հենց գումարի ստիմուլով։ Հիմա այդ ստիմուլը չկա։ Եթե այս ամենին գումարենք նաև այն իրողությունը, որ Հայաստանի հասարակությունը որոշ չափով թոթափել է հետհեղափոխական էյֆորիան, կարող ենք ասել, որ իշխանությունը «այո»-ի անցկացման մասով իսկապես մտավախություն ունի։ 

Իշխանության ներկայիս վարվելաձևը ցույց է տալիս, որ հանրաքվեն իսկապես կենաց-մահու խնդիր է, և ամենևին միևնույն չէ, ինչպես փորձում են ցույց տալ։ 

Իրենք շատ ծանր էին տանում Կապանում, Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Մինչև հիմա վրեժխնդիր են լինում հաղթողներից՝ տարաբնույթ քրեական գործեր ու սկանդալներ հրահրելով այդ անձանց շուրջ։ Եվ այս պարագայում անիմաստ է խոսել այն մասին, որ պայքարը չի կարող կենաց-մահու խնդիր լինել, իսկ պարտությունը՝ միևնույն։ Նման հայտարարություններն ինքնախաբեություն են»։

Քաղաքագետը խնդիրներ է տեսնում նաև քարոզարշավի բովանդակության մեջ։

«Ժամանակին Փաշինյանը և շատ այլ ընդդիմադիր գործիչներ, որոնք այսօր իշխանության ներսում են, Սերժ Սարգսյանին ու ՀՀԿին հեգնում էին, երբ նրանց բուկլետները հայտնվում էին աղբամաններում։ Հիմա նույնն իրենց հետ է տեղի ունենում։ Իրականում քարոզարշավն այդպես չեն անում։ Երբ փողոցում տեսնում ես մեկին ու շինծու ժպիտը դեմքիդ բուկլետ ես տալիս, 10-ից 4-ը հաստատ հասկանում են կեղծիքի ամբողջ իմաստը։ Սա է պատճառը, որ բուկլետները հայտնվում են աղբամանում։ Այս պահի դրությամբ ես որևէ իմաստալից ագիտացիա ու քարոզչություն չեմ տեսնում»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այս պարագայում կա հանրաքվեի անցկացման պատճառը մարդկանց հանրամատչելի բացատրելու խնդիրը։

«Ժամանակին իրենք քննադատում էին նախորդներին այն սխալների համար, որոնք այսօր իրենք են անում, իսկ երբ այսօր նույն սխալների մասին է բարձրաձայնվում, իրենց դա դուր չի գալիս։ Մեծ հաշվով, երկու տարի է, ինչ ՀՀ-ում իրականացվում են այն բոլոր շոու ծրագրերը, որոնք ժամանակին իրականացվել են գունավոր հեղափոխություն ապրած Վրաստանում, Հունաստանում, ինչպես նաև Ղըրղըզստանում։ 

Մենք հիմա առաջնորդվում ենք այդ հեղափոխությունների հետհեղափոխական շրջանին բնորոշ ծրագրերով, որտեղ շոուների առկայությունը շատ կարևոր է։ Բայց պետք է նկատենք, որ հասարակության ստվար զանգվածի համար այդ ամենն արդեն քմծիծաղ ու զայրույթ է առաջացնում»,-եզրափակեց Գ, Համբարյանը։

 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall