Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


«Սակագների անընդհատ բարձրացման շղթայի մեջ ենք գտնվելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր՝ նաև սպասվելիք թանկացումները և այսօր առկա գնաճը փոխկապակցված երևույթներ են և միմյանց հետ պատճառահետևանքային կապի մեջ են: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով նաև կոմունալ ծառայությունների սպասվելիք ու արդեն առկա թանկացումներին:

Նրա խոսքով, սակագների բարձրացումները տեղի են ունենում խիստ անբարենպաստ իրավիճակում, մինչդեռ ճիշտ քաղաքականության ու հաշվարկների դեպքում միգուցե հնարավոր կլիներ այլ իրավիճակ ունենալ: «Ծառայությունների սակագների բարձրացումները շղթայական էֆեկտով, որպես հետևանք, հանգեցնում են ապրանք-ծառայությունների գների աճին: Բայց նաև կա հակադարձ գործընթաց, երբ ապրանք-ծառայությունների գնաճն իր հերթին ազդում է սակագների աճի վրա: Մասնավորապես՝ ջրի գնի վերանայման հետ կապված ավելի վաղ ՀԾԿՀ-ին դիմում եղավ, և հիմնավորումներից էին ընդհանուր գնաճը, նաև գազի սակագնի նախորդ բարձրացումը: Հաշվի առնելով, որ նույն ջերմաէլեկտրակայանները, որոնք ապահովում են մեզ մատակարավող հոսանքի մոտ 40 տոկոսը, աշխատում են գազով, բնական էր, որ գազի թանկացումն առաջացնելու էր նաև հոսանքի գնի բարձրացում: Այս իմաստով գործ ունենք բավականին բացասական շղթայի հետ: Այն իրավիճակը, որում արդեն այսօր ենք հայտնվել, թույլ է տալիս ենթադրել, որ մենք գտնվելու ենք սակագների անընդհատ բարձրացման շղթայի մեջ»,-ասաց նա՝ շեշտելով, որ առաջին հետևանքը դոմինոյի էֆեկտով հետագայում սպասվելիք գնաճն է:

«Նման նախադեպ արդեն ունեցել ենք, և այս անգամ ևս սակագների վերոնշյալ բարձրացումները նախ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին են հանգեցնելու: Սակագների բարձրացումը հանգեցնելու է ապրանք-ծառայությունների թանկացմանը՝ արդեն տնտեսության ոլորտում: Այսինքն, այս շղթան, որպես երկրորդային ազդեցություն, նաև բիզնեսի վրա է ազդելու՝ հաշվի առնելով հատկապես այն, որ ծառայություններից բիզնեսը շատ ավելի մեծ մասշտաբներով է օգտվում: Բիզնեսի վրա հնարավոր մեկ այլ հետևանք կա՝ անորոշության այն միջավայրն է, որի առաջ բիզնեսը կանգնել է նաև սակագների անընդհատ փոփոխության պայմաններում: Այսինքն, բացի առկա անվտանգային խնդիրներից, ոչ կայուն տնտեսության փաստից բխող անորոշությունից, այսօր բիզնեսը բախվում է նաև սակագների անորոշության հետ, ինչը, կարծես, անընդհատ կրկնվող շղթա լինի: Սակագների բարձրացման էֆեկտը տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն է ունենալու, և քանի որ սա առաջին ալիքը չէ, անընդհատ կրկնվում է, պարզապես խորացնելու է այսօր առկա սոցիալ- տնտեսական խնդիրները»,-ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով բիզնեսի ու սակագների կապի մասին՝ նա շեշտեց. «Այստեղ անգամ կանխատեսելու կարիք չկա. մենք ունենք նախադեպ՝ կապված գազի սակագնի նախորդ բարձրացման հետ: Այդ ժամանակ ամեն ինչ արվեց՝ ցույց տալու, որ շարքային սպառողի համար սակագինը չի բարձրանում: Այսինքն, մշակվեց մեխանիզմ, որ շարքային սպառողի համար սակագինը չբարձրանա, փոխարենը սլաքներն ուղղվեցին դեպի ավելի լայն սպառող՝ բիզնես հատված: Արդյունքում տուժեց բիզնեսը, բայց տուժեց նաև շարքային սպառողը: Ու դժվար է ասել, թե սպառողը որ պարագայում ավելի շատ տուժեց. մասնավորապես՝ ավելի կտուժեր, եթե սակագինը բարձրանար, բայց դեպի բիզնես իրավիճակն ավելի չվատթարացվե՞ր, թե ՞ տուժեց բիզնեսից արդեն հակադարձ եկող ազդակներով՝ գնաճի այն մակարդակով, որն այսօր ենք տեսնում: Միևնույն ժամանակ, թեպետ բիզնեսի հետ կապված բացասական հետևանքների նախադեպն արդեն ունենք, բայց, դրա հետ մեկտեղ, այս ամենը չենք կարող իրականությունից կտրված դիտարկել: Եթե մենք խոսենք այլ հավասար պայմաններում, երբ, ենթադրենք, բիզնես միջավայրի հետ կապված այլ խնդիրներ չկան, ու միայն սակագների թանկացումն, է, որն էլ, ենթադրենք , օբյեկտիվ է, այդ պարագայում թե՛ հետևանքների, թե՛ երևույթի մասին այլ ելակետից կարող էինք խոսել:

Բայց երբ այս ամենը զուգորդում ենք իրականության հետ, այլ պատկեր ենք ստանում: Նույն բիզնեսն առնվազն նախորդ երկու տարին տարատեսակ շոկերի միջով է անցել ու շարունակում է անցնել, քանի որ չենք կարող ասել, որ տնտեսությունը վերականգնված է, միջավայրը՝ կայունացած: Անվտանգային միջավայրն այսօր ևս բավականին բարդ իրավիճակում է, ինչն անորոշություն է բիզնեսի համար: Բացի այդ, ՀՀ-ն իրականացնում է թանկ փողերի քաղաքականություն՝ ի դեմս վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացման, ինչն ուղիղ հարված է տնտեսությանը: Հաշվի առնելով այս ամենն ու նաև սակագնային նոր բեռը՝ բիզնեսի խնդիրներն էլ ավելի են մեծանալու: ՓՄՁ-ները հատկապես կհայտնվեն բարդ վիճակում: Հաշվի առնելով ՓՄՁ-ների կարևորությունը՝ ի վերջո, մեր տնտեսության համար հերթական հարվածն է լինելու»:

Լիլիա Ամիրխանյանը շեշտեց նաև, որ այս իրավիճակը չենք կարող տարանջատել իրականացվող քաղաքականությունից: Մեր զրուցակիցը շեշտեց, որ այս ամենը կառավարման որակի հետ ուղիղ կապված խնդիրների մասին է վկայում. «Նույն գազի գնի հայտարարված բանակցությունները և սակագնի հետ կապված հանգուցալուծումն առնվազն իրավունք են տալիս մտածելու, որ այդ բանակցությունների մասով ձախողում ունենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms