Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վաղարշակ Հարությունյանի «նստած» կապերը Ռուսաստանում

SOCIETY

Նախկին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, պարզվում է, բավականին մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի անգործ չմնա և գոնե նշանակվի Հայաստանի դեսպան Ռուսաստանում։ Այսպիսով, մեր աղբյուրը հայտնում է որ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո սկսել է տարբեր շրջանակների ներգրավել այդ նպատակին հասնելու համար։ Տեսնելով, որ առանձնապես ոգևորություն չկա իր թեկնածության մասով, Հարությունյանը Փաշինյանին վստահեցրել է, որ նա ոչ միայն վստահելի կլինի և հլու հնազանդ կծառայի Փաշինյանի իշխանությանը, այլ նաև՝ որ շատ ազդեցիկ ընկերներ ունի Ռուսաստանում, որոնք շուտով գուցե լինեն էլ ավելի ազդեցիկ, քանի որ կոմունիստներ են։ Երբ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ովքե՞ր են «այդքան ազդեցիկ», Հարությունյանը հայտնել է, որ մեկը հայտնի քաղաքագետ Նիկոլայ Պլատոշկինն է, մյուսը՝ կոմկուսից պատգամավոր Վալերի Ռաշկինը։ Նա վստահեցրել է, որ նրանք իր հետ առանձնահատուկ մտերիմ են, «100 տարվա ընկեր են», ինչ պետք լինի, կանեն։ Ի դեպ, այս պատմությունը նաև հետաքրքիր «երանգներ» ունի. նախորդ տարվա հունիսից Նիկոլայ Պլատոշկինի նկատմամբ քրեական գործ հարուցվեց զանգվածային անկարգությունների դրդելու և հրապարակային ապատեղեկատվություն տարածելու համար։ Դրա համար արդեն այս տարվա մայիսին Պլատոշկինին դատապարտել են 5 տարվա պայմանական ազատազրկումով։ Հետաքրքրական է նաև Վաղարշակ Հարությունյանի մյուս «100 տարվա ընկերը»։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, պարզվում է, որ ՌԴ Պետդումայի՝ կոմկուսից պատգամավոր Վալերի Ռաշկինը որսի սիրահար է և վերջերս իր հետ տեղի է ունեցել հերթական սկանդալը։ Ռաշկինը այն պատգամավորն է, որին այս տարվա հոկտեմբերի 29-ին ռուս իրավապահները ձերբակալել էին արգելված էլկ /лось/ սպանելու համար, այնուհետ կտրատելու ու իր անձնական մեքենայի բեռնախցիկում տեղափոխելու համար։ Ռաշկինը ընդունել էր իր հանցանքը՝ բացատրելով, թե չի հասկացել՝ ինչ կենդանի է որսում, սակայն հավաստիացրել է, որ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, ուղղակի մարախուղ է եղել։ Քննչական մարմինները Ռաշկինին արգելել են զբաղվել որսորդությամբ և գիշերները բացակայել տանից, մինչ քննության ավարտը։ Ռաշկինը իր մեղքը ընդունել է, սակայն խոստացել է բողոքարկել քննչականի որոշումը՝  հավաստիացնելով, որ շարունակելու է իր պատգամավորական գործունեությունը։ Մի խոսքով, շատ հետաքրքիր ու «այդքան ազդեցիկ» մարդիկ։  

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School