Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Վարդանյանը դիսոնանս էր առաջացնում. նրա դեմ տրիադա էր աշխատում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ սպասվելիք ու արդեն տեղի ունեցած եռակողմ հանդիպումների մասին, խոսել Արցախում տեղի ունեցող զարգացումներից: Անդրադառնալով նախ ԱՀ արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելուն՝ քաղտեխնոլոգը նշեց, որ, ընդհանուր առմամբ, գործ ունենք ավելի խորքային գործընթացի հետ, ինչը լիովին տեղավորվում է նաև աշխարհաքաղաքական համատեքստում:

«Ռուսներն անընդհատ փորձում են իրենց տակ պահել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, որը, սակայն, իրենց տակից փախչում է: Հայաստանի և Ադրբեջանի միջև անգլիացիների, Ադրբեջանի և Թուրքիայի մոդերատորությամբ անընդհատ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնց հիմքում դրված է, այսպես կոչված, արևմտյան տարբերակը, որի հիմքում էլ Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերն են: Եվ որպեսզի հանրությունը այն լավ «մարսի», անունը դնում են «արևմտյան տարբերակ», ըստ որի՝ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից, Արցախը փաստացի համարվում է Ադրբեջանի ներքին տարածք, Հայաստանն այնտեղ փորձում է ամրագրել, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վերջին շրջանում սիրում ասել, «Լեռնային Ղարաբաղի հայության ինչ-որ իրավունքներ», «անվտանգության երաշխիքներ»:Ընդհանուր առմամբ, խաղաղության պայմանագրի վերաբերյալ գործընթացը հենց նշվածի շուրջ է. այսինքն, գոնե ֆորմալ առումով ամրագրել «ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների» թեման և «անվտանգության երաշխիքները»»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:

Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը շեշտեց՝ բոլորն են հասկանում, որ նշվածները չաշխատող դրույթներ են լինելու, որովհետև այսօր միջազգային իրավունքը, միջազգային երաշխիքներն առհասարակ չեն աշխատում: «Հիմա այս առումով Հայաստանի և Արցախի գործող իշխանությունների տեսակետները համահունչ են: Եթե անգամ Արցախի իշխանություններին Հայաստանի ղեկավարության պարտվողական, զիջողական քաղաքականությունը դուր չի գալիս, ամեն դեպքում, իրենք ռեալ տեսանկյունից չեն դիմադրում այդ քաղաքականությանը և հարմարվում են՝ ելնելով ինչ-ինչ պատճառներից: Ե՛վ Արցախի, և՛ Հայաստանի գործող իշխանությունները համահունչ էին:

Մինչդեռ Ռուբեն Վարդանյանը եկավ ու հայտարարեց, որ փաստացի համաձայն չէ Հայաստանի իշխանությունների՝ Արցախը հանձնելու, Արցախից ձեռքերը լվանալու քաղաքական գծի, ինչպես նաև Արցախը դեպի Ադրբեջանի կազմ մղելու գործընթացի հետ, որի հիմքում Արցախը, իբր, պետք է ինքնուրույն բանակցություններ վարի Ադրբեջանի հետ:Նա հայտարարեց, որ Արցախը պետք է լինի անկախ՝ ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Ավելին՝ Լաչինի միջանցքի շրջափակման համատեքստում քննադատեց ՀՀ իշխանություններին՝ ասելով, որ վերջիններս սահմանափակվում են զուտ, այսպես կոչված, սոցիալտնտեսական աջակցությամբ: Ակնհայտորեն Արցախում դիմադրության լուրջ օջախ էր ձևավորվում՝ ի դեմս արդեն նախկին պետնախարարի թիմի»,- ասաց նա:

Ընդգծելով նաև, որ Արցախում Ռուբեն Վարդանյանի վարկանիշը բավականին բարձրանում է՝ նա հավելեց. «Արցախցիները հոգնել են իրենց գործող՝ պարտություն կրած իշխանություններից, և Ռուբեն Վարդանյանի շուրջ բավականին լուրջ զանգվածներ են ձևավորվել: Հասկանալի է, որ սա ձեռք չի տալիս նախևառաջ ադրբեջանա-թուրքական տանդեմին, որը վիճակախաղ էր շահել՝ ի դեմս Փաշինյանի, և այս դեպքում բոլոր հարցերը հեշտությամբ լուծում է: Ադրբեջանաթուրքական տանդեմը հասկանում է, որ ինչքան Փաշինյանը մնա իշխանության, մնացած բոլոր հարցերը ևս լուծելու է: Այսինքն, Արցախից, Սյունիքից հետո էլ, օրինակ՝ Սևանա լճի շուրջ են փորձելու հարցեր լուծել: Ու հաշվի առնելով Ռ. Վարդանյանի գործոնը՝ հասկանում են նաև, որ պլանները խախտվում են: Իրենք հասկանում են, որ Ռուբեն Վարդանյանը լուրջ ազդեցություն ունի նաև ռուսաստանյան շրջանակներում: Գիտակցում են նաև, որ արևմտյան առաջատար լրատվամիջոցները Ռ. Վարդանյանից հենց այնպես հարցազրույցներ չէին վերցնի վերջին ամիսներին, եթե նա իրենց համար խորթ լիներ: Այսինքն, հասկանում են, որ ազդեցիկ ֆիգուր է խաղի մեջ, ընդ որում՝ խաղացող՝ ոչ իրենց կողմից»:

Քաղտեխնոլոգը վերոնշյալով է բացատրում այն, որ ադրբեջանցիները, որպես Բերձորի միջանցքի բացման նախապայման, առաջ էին քաշում Վարդանյանի հեռացման պահանջը: «Վերջին շրջանում դա ավելի ակնհայտ էր՝ հաշվի առնելով նաև Ալիևի մյունխենյան ճառը: Ընդհանուր առմամբ, Ռուբեն Վարդանյանն իսկապես արդեն դիսոնանս էր առաջացնում: Ի վերջո, պայման դրվեց, շանտաժ եղավ: Ամեն ինչ կապեցին իրար, իսկ Հայաստանի իշխանությունների՝ այստեղի խոսացող որոշակի «գլուխներ», ավելի շուտ՝ «անգլուխներ», որոնց ընդամենն ասում են, թե ինչ պետք է խոսել, նաև ասացին՝ «հո՞ Զանգեզուրի միջանցքը չենք տալու Ռուբեն Վարդանյանի դիմաց»: Ու քանի որ արդեն խոսք էին տվել, որ պետք է հանեն Ռուբեն Վարդանյանին, ուզում էին, որ նա ինքնակամ հրաժարական տա: Նա, ըստ էության, հրաժարական չտվեց՝ ուղղակիորեն հասկացնելով, որ իրեն հանելը քաղաքական գործողություն է իր վարած քաղաքական կուրսի դեմ: Իր վերջին ելույթում էլ ինքն, ըստ էության, դա էր հասկացնում՝ անկախ նրանից, թե ով ինչ հրաժեշտի տեքստ ասաց:

Բոլորը հասկացան, որ նա իր քաղաքական դիրքորոշման համար դրսի պահանջով հեռացվեց: Մեծ հաշվով՝ հակադրման երեք օջախ կա Ռուբեն Վարդանյանին. առաջինն արտաքին ուժերն էին՝ ադրբեջանաթուրքական տանդեմը, երկրորդը՝ Հայաստանի իշխանությունները, որոնք այս առումով ընդհանրապես որևէ տարաձայնություն չունեն Ադրբեջանի հետ: Երրորդը, իհարկե, Արցախի ներքին դաշտում որոշակի դիմադրություն կար: Վերջին երեք ամիսներին կային որոշակի խստացումներ, վերանայումներ: Կային որոշակի ուժեր, որոնք վախենում էին, որ իրականացվող ռևիզիան կարող է իրենց զրկել կառավարչական, ֆինանսական ազդեցության լծակներից: Այդ ուժերը ևս տարբեր տիպի ինտրիգների էին բավականին լրջորեն լծվել: Այս տեսանկյունից, մեծ հաշվով, կար տրիադա, որը աշխատում էր Ռուբեն Վարդանյանի դեմ, և տեսանք այն, ինչ եղավ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով Ռ. Վարդանյանի այն հայտարարությունը, ըստ որի, Արցախում է մնալու, Վ. Հակոբյանը հավելեց. «Նա մնում է Արցախում արդեն որպես քաղաքական գործոն: Հիմա բավականին լուրջ քաղաքական կապիտալ է ձեռք բերել, որը հիմա Նիկոլ Փաշինյանին է շատ անհանգստացնում: Նա հասկանում է, որ այն ազդեցությունն ու իմիջը, որը ձեռք է բերել Ռուբեն Վարդանյանը, շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ այստեղի վրա: Ու եթե այդ ազդեցությունը համադրվի այստեղի ընդդիմադիր ռեսուրսների հետ, կարող է բավականին լուրջ վտանգ պարունակել Նիկոլ Փաշինյանի իշխանության համար: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն աշխարհաքաղաքական կոնսենսուսը, որը կար իր շուրջ: Իր ձեռք բերած այդ «իմունիտետն» այլևս գոյություն չունի, և այս առումով ինքը բավականին խոցելի է դառնալու: Այդ «իմունիտետն» այլևս չունի, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ ենք ասել, ինչ-որ մեկին անպայման պետք է «գցի»: Հիմա պարզ է, որ ռուսներին է «գցում»:

Ու երբ ասում է, որ մտածում է, թե Արցախի շուրջ փաստաթղթի ստորագրման երաշխավորն ով պետք է լինի, ոչ թե քաղաքական, դիվանագիտական, այլ մարդկային լեզվով ասած, կարծում եմ, ուզում է իմանալ, թե ով է լինելու իր անձնական անվտանգության երաշխավորը: Նա լավ է հասկանում, որ չկա մեկը, որը կարող է երաշխավորել Ադրբեջանին վերաբերող պարտավորությունների կատարումը»: Մեր զրուցակցի խոսքով, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից օրերս հրապարակված փաստաթուղթն ասվածի վառ ապացույցն է, վկայում է մեխանիզմների բացակայության ու այն մասին, որ դրա հնարավոր ստորագրումից հետո Արցախը հայաթափվելու է: Անդրադառնալով Բրյուսելում սպասվելիք հնարավոր եռակողմ հանդիպմանը՝ Վիգեն Հակոբյանը շեշտեց.

«Եթե Բրյուսելում նման հանդիպում լինի, կարծում եմ՝ ինչ-որ բան արդեն ստորագրելու են: «Լուրջ առաջընթացի» մասին թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի հայտարարությունները, նաև Աշոտյանի հրապարակած փաստաթուղթը ցույց են տալիս, որ կողմերն ընդհանուր սկզբունքների շուրջ որոշակի համաձայնության են եկել: Կարծում եմ՝ Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև Արևմուտքը շտապեցնում են Հայաստանին՝ «դուխ տալով», «սուտի-մուտի» երաշխիքներ տալով, որ շուտ ստորագրեն փաստաթուղթը: Եթե այդ հանդիպումը կայանա, ինչ-որ բան կստորագրվի, չեմ բացառում, որ այն լինի շրջանակային՝ առանց կոնկրետ դետալների: Փաստաթղթի ստորագրման շուրջ փակուղային գործընթաց այս պահին չեմ տեսնում: Փակուղային կարող է լինել միայն մի դեպքում. եթե ռուսները, դժգոհ լինելով այն միտումից, որ շատ բան իրենց վերահսկողությունից դուրս է եկել, կտրուկ գոծողությունների գնան՝ փորձելով, ինչպես ասում են, սեղանը շուռ տալ, խառնել խաղաքարտերը, այդ թվում՝ արդեն վաղուց խոսացած խաղի խաղաքարտերը՝ ամեն ինչ բերելով զրոյական իրավիճակի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers