Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Հետպատերազմական վիճակ հիշեցնող մի շարք ճանապարհներ այս տարի կվերանորոգվեն, որոշներն էլ՝ եկող տարի

SOCIETY

«Փաստ» օրաթերթն իր նախորդ համարներում անդրադարձել էր ճանապարհների անմխիթար վիճակին: Գրել էինք, որ ահազանգերն անարձագանք չեն մնացել, և կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն անձամբ, խոսելով խնդրի մասին, նշել էր, որ իրենք չեն հանդուրժելու վատ որակի ճանապարհ, և այն մարդիկ, որոնց անորակ շինարարության պատճառով պետությունը լուրջ ֆինանսական վնասներ է կրել, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն և հայտնվեն բանտում։ 

Որոշ ճանապարհների անբարեկարգ վիճակի և դրանց վերանորոգման ժամկետների հետ կապված «Փաստը» հարցում էր ուղղել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը: Հարցման պատասխանից, մասնավորապես, տեղեկանում ենք, որ Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 13,5–33,5-րդ կմ (Շահումյան համայնքից մինչև չհասած Դիլիջանի վարչական սահման) ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2019 թվականի պետական բյուջեում, իսկ 33,5-40-րդ կմ (Դիլիջան վարչական շրջան չհասած հատվածից մինչ Դիլիջան քաղաքի սկիզբ) ճանապարհահատվածը կընդգրկվի 2020 թվականի պետբյուջեի նախագծի հայտում, սակայն լրացուցիչ ֆինանսավորման դեպքում հնարավոր է այդ աշխատանքներն իրականացվեն այս տարի: 

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 7-8-րդ կմ (Սարի գյուղի տարածք), 12,5-13,9-րդ կմ (Կիրանցի հատված), 21,9-24,7-րդ կմ (Ոսկեպարի հատված), 29-35,8-րդ կմ (Բաղանիսի հատված), 41,9-46,4 կմ (Նոյեմբերյանի տարածաշրջան)՝ ընդհանուր 17,73 երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկված են նախարարության 2019 թվականի պետբյուջեում:

Ինչ վերաբերում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի 96,5-106-րդ կմ (Դիլիջան-Իջևան-Վանաձոր խաչմերուկից մինչև Հաղարծին վարչական տարածք) ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներին, ապա դրանք ընդգրկված են նախարարության 2019 թվականի պետբյուջեում: Բացի այդ, 2018 թվականին սկսած հատվածի միջին նորոգման աշխատանքները կվերսկսվեն այս տարի՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում:

Նախարարության պատասխանից տեղեկանում ենք նաև, որ Մարալիկի հատվածում իրականացվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը, և կապալառու կազմակերպությունը այդ հատվածը կասֆալտապատի եղանակային բարենպաստ պայմանների դեպքում:

Այսպիսով՝ պարզ է դառնում, որ մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2019 թվականի բյուջեում: Իհարկե, սա Հայաստանի ամբողջ տարածքում ոչ բարվոք վիճակում գտնվող ճանապարհների փոքր մասն է: Մեկ հարցման և նյութի շրջանակներում անմխիթար վիճակում գտնվող բոլոր ճանապարհների հարցը բարձրացնելն ուղղակի անհնար է, սակայն խնդիրը մշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում:

Ի դեպ, գրել էինք նաև՝ վարորդները դժգոհում են, որ հետպատերազմական վիճակ հիշեցնող ճանապարհների պատճառով իրենք ստիպված են շաբաթը մի քանի անգամ վերանորոգման կետ այցելել, արդյո՞ք կարող են փոխհատուցում պահանջել նախարարությունից: Այս հարցին ի պատասխան նախարարությունից տեղեկացնում են, որ այն իրենց լիազորությունների շրջանակում չէ և կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ՝ «Վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններ» գլխով

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers