Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Հայտարարությունները՝ լավ թե վատ, միայն խոսք են. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ ինքն ու իր ՔՊ-ն Արցախը ադրբեջանական են ճանաչում, նույն օրվա գիշերվան մոտ Ստեփանակերտում հրավիրվեց ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ, որին անհամբերությամբ հետևում էին մեր հարյուրհազարավոր հայրենակիցներ: Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում ընդունվեց հայտարարություն, որի մեջ կան ճիշտ, հստակ շեշտադրումներ, բայց, միաժամանակ, այն ավարտվում է, մեղմ ասած, տարօրինակ «մուննաթով»: Նախ՝ ճիշտ ու հիմնավորված շեշտադրումների մասին: Արցախի ԱԺ հայտարարության նկարագրական մասում ընդգծվում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ներառելու մասին, «խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախի Հանրապետությունում»:

Երկրորդ՝ Արցախի ԱԺ-ն նմանապես տեղին է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը նշված հայտարարությամբ «կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Հաջորդը. մարդիկ շատ կոնկրետ նշում են գլխավոր պատասխանատուին ու մեղավորին (ինչպես կցանկանաք), բայց կոնկրետ Նիկոլ Փաշինյանին որոշակի գնահատական չեն տալիս, բնորոշում չեն տալիս: Դեռ լավ է, որ հայտարարում են. «Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց»: Սա հայտարարության քաղաքական բովանդակության ամենակարևոր մասն է, կարծում ենք: Մյուս կողմից, եթե Արցախի ԱԺ մեծամասնությունը, իրենց առաջնորդ Արայիկ Հարությունյանի ցանկությամբ, չի ցանկանում թթու խոսք ասել Փաշինյանին, ապա դա որքան էլ դժվարընկալելի է, բայց մի կերպ կարելի էր չնկատելու տալ: Ենթադրենք, Նիկոլ Փաշինյանին չեն ուզում կոպտել, որովհետև ա) ինչ-ինչ շահերով կապված են, բ) իրենց կարծիքով՝ «դիվանագիտություն են բանեցնում»:

Ենթադրենք: Բայց Արցախի ԱԺ հայտարարության վերջին պարբերությունն ուղղակի, եթե շատ մեղմ արտահայտվենք, լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ահավասիկ, հիացեք. «Միաժամանակ դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները: Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան»: Լավ, ի՞նչ նպատակով էին Արցախի ԱԺ հայտարարության հեղինակներն այդ անիմաստությունը շարադրում: Նման «մուննաթը», մանավանդ Արցախի ու Հայաստանի նախկին նախագահներին հասցեագրվա՛ծ մուննաթը ոչ միայն անտեղի է, ոչ միայն նշանակում է իրականության նենգախեղում, այլև ամենաուղիղ անձնական վիրավորանքի հնչեղություն ունի: Նման բան կարող էր գրել, նման պահանջ կարող էր դնել երևի միայն նա, ով միտումնավոր կույր ու խուլ է ձևանում կամ բացարձակապես կտրված է արդի քաղաքական գործընթացներից ու մնացած ամեն ինչից: Բնական է, որ պատասխանները չուշացան:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարեց. «ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլ յանտի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու այսօրվա՝ արդեն ուղիղ և անսքող հայտարարությունից հետո ինձնից արձագանք պահանջելը պարզապես անհասկանալի է, եթե չասեմ՝ վիրավորական: Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»: Բացի այդ, Սերժ Սարգսյանը հնարավորինս սեղմ հիշեցրել է թե՛ իր, թե՛ ՀՀԿ-ի հանրահայտ դիրքորոշումներն այս հարցում: Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը է՛լ ավելի խիստ էր և կոշտ: «Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական,-նշել է Ռոբերտ Քոչարյանն ու հավելել:Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով:

Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»: Ի դեպ, նշենք, որ, ըստ երևույթին, երկրորդ նախագահի հիշատակած 4 պատգամավորները ՀՅԴ և «Արդարություն» խմբակցություններից են: Վերջում արժե նկատել նաև այն, որ Արցախի խորհրդարանը, արտահերթ նիստ հրավիրելով, կարող էր անել ավելին, քան պարզապես հայտարարություն ընդունելն է: Գործե՛ր են պետք:

Եթե Արցախում տեսնում են, որ իրենց գործող իշխանությունը, իրենց նախագահը, որը թե՛ նախքան պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո ընդամենը Նիկոլ Փաշինյանի հանձնակատարի դերում է, ապա պետք է դրանից գործնական հետևություն անեն: Եթե Արցախում տեսնում ու հստակ հասկանում են, թե ինչ է արել ու շարունակում անել Նիկոլ Փաշինյանը, զայրացած ու վրդովված են, ապա տրամաբանական է, որ մերժեն, իշխանությունից հեռացնեն ու մոտ չթողնեն նրա հանձնակատարներին, անկախ այն բանից, թե ում դեմքով նրանք կներկայանան: Գործեր են պետք: Իսկ հայտարարությունը՝ լավ թե վատ, խոսք է: Անգամ որոշում չէ: Այո, Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder