Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Տնտեսության «գերտաքացմանը» կարող է հետևել հրդեհը․ «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ է շրջանառվում այն թեման, թե վերջին ամիսներին երկնիշ տնտեսական աճ ենք գրանցում։ Իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ իսկույն ձեռքերը տաքացնում են այդ «աճի» թվերի վրա՝ դրանք ներկայացնելով որպես իրենց աննախադեպ աշխատանքի արդյունք։ Եվ տնտեսությունից գաղափար չունեցող մարդու համար կարող է տպավորություն առաջանալ, թե հազիվ տնտեսական թռիչքային զարգացման փուլ ենք թևակոխում այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում շրջում է ռեցեսիայի ուրվականը: Իսկ իրականում ամեն ինչ հակառակն է։

Խնդիրն այն է, որ հանգամանքների դասավորության բերումով տնտեսությունը լրացուցիչ խթան է ստացել, բայց ժամանակավոր, և նույն աշխարհաքաղաքական հանգամանքներով պայմանավորված՝ կարող է ոչ միայն աճը կանգ առնել, այլև մեր ամբողջ տնտեսությունը փուլ գալ։ Օրինակ՝ ՀՀ եկած ռուս մասնագետները, որոնք ներգրավված են հատկապես ՏՏ ոլորտում և մեծ թվով ընկերություններ են գրանցել Հայաստանում, կարող են ցանկացած պահի հեռանալ։ Բացի այդ, ռուսներից շատերը, օրինակ՝ նախընտրում են Վրաստանում և այն երկրներում հաստատվել, որտեղ ավելի բարվոք միջավայր է ստեղծված իրենց գործունեության համար։ Իսկ, ասենք, Թուրքիան ջանքուեռանդ չի խնայում, որպեսզի ՌԴ-ից դուրս եկած քաղաքացիների և մասնագետների համար բարենպաստ միջավայր ապահովի և նրանց իր կողմը գրավի։ Այդ երկրում նույնիսկ առաջարկվում է այլընտրանքային բանկ ստեղծել, որը կաշխատի ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի քարտերի հետ։

Իսկ Հայաստանում այդ մարդկանց գործունեության համար նույնիսկ ոչ նախընտրելի պայմաններ են ստեղծվում։ Օրինակ՝ ռուսների ներհոսքի պատճառով անհարկի բարձրացվում են վարձակալության գները՝ հասնելով մինչև աստղաբաշխական թվերի։ Պետք չէ աչքաթող անել նաև այն ռիսկը, որ ընթացիկ զարգացումներով պայմանավորված՝ կարող են խիստ նվազել Ռուսաստանից Հայաստան փոխանցվող տրանսֆերտները, երբ այդ երկրի դեմ նոր պատժամիջոցների սահմանման պարագայում առկա տնտեսական իրադրությունը շարունակի բարդանալ։ Եվ, դրան զուգահեռ, ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող արտաքին մարտահրավերները ժամանակի ընթացքում ավելի ռիսկային են դարձնում Հայաստանում տնտեսական գործունեության իրականացումը։ Օրինակ՝ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հիմա առողջարանային Ջերմուկ քաղաքի կենսագործունեությունը կանգնած է, այնինչ այն կարող էր այս սեզոնին մեծ թվով զբոսաշրջիկների ընդունել։

Իսկ Փաշինյանի կառավարման պայմաններում ամեն ինչ հնարավոր է, և որևէ մեկը չի կարող բացառել, որ վաղն էլ մեկ այլ բնակավայր չի հայտնվի թշնամու կրակի տակ։ Հակառակորդի համար չկա որևէ կաշկանդող հանգամանք։ Փորձը ցույց է տալիս, որ Ալիևի համար տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությունները և կոչերը գրոշի արժեք չունեն։ Իսկ ամենավատ սցենարը կարող է լինել այն, որ թշնամին կարող է օկուպացնելով խորանալ ՀՀ տարածքի խորքերը ու կտրել ՀՀ-ի կապն արտաքին աշխարհի հետ՝ վերահսկողություն հաստատելով ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների և ենթակառուցվածքների վրա, ինչպես եղավ անցյալ տարի, երբ հակառակորդի ուժերը վերահսկողություն հաստատեցին Գորիս-Կապան ճանապարհի վրա և մաքսատուրքեր սահմանեցին։ Այդ դեպքում մեր տնտեսությունն ուղղակի կկանգնի, քանի որ լիակատար մեկուսացման մեջ կհայտնվենք։ Պատահական չէ, որ Ադրբեջանի կողմից վերջերս սանձազերծված ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծեց նաև Հայաստանից Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրական գծերը։

Իսկ իշխանությունները մտածե՞լ են այլընտրանքային ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ, իհարկե, ոչ, քանի որ նրանք միայն ուտոպիստական «խաղաղության դարաշրջանի» մասին են մտածում։ Ստացվում է, որ եթե անվտանգության հարցը լուծված չէ, ապա դրանով մեծանում է նաև տնտեսական փլուզման կամ կոլապսի հավանականությունը։ Նման զարգացումների դեպքում կասկած չկա, որ կապիտալը կսկսի դուրս հոսել Հայաստանից, տնտեսությունը կկանգնի, իսկ տնտեսական աճը կփոխարինվի ճգնաժամով՝ մանավանդ որ տնտեսական աճի համար կայուն հիմքեր չեն ստեղծվել։ Բյուջեի գումարները անընդհատ փոշիացվել են ոչ հեռանկարային տարբեր ծրագրերի ու իշխանավորներին բաժանվող պարգևավճարների շրջանակներում, այնինչ այդ միջոցները կարելի էր երկարաժամկետ արդյունք ապահովող նպատակներին ծառայեցնել, օրինակ՝ խրախուսել երկրում տեղական արտադրության կազմակերպումը, բայց իշխանություններն, ինչպես միշտ, գնում են ամենադյուրին տարբերակով՝ առաջին հերթին շեշտը դնել ասֆալտապատման վրա՝ ելնելով այն հաշվարկներից, որ այն կարող է իրենց դիվիդենտներ բերել ընտրությունների ժամանակ։

Բացի դրանից, մեր արտաքին պարտքը ահռելի ծավալների է հասել՝ մոտենալով 10 մլրդ դոլարի շեմին։ Իսկ դոլարի փոխարժեքը միշտ ցածր մնալ չի կարող, քանի որ աշխարհում՝ նույնիսկ շատ զարգացած երկրներում, դոլարի արժևորման համընդհանուր գործընթաց է սկսվել։ Եվ անկանխատեսելի զարգացումների արդյունքում, երբ ինչ-որ մի պահի նվազի երկիր մտնող դոլարի ծավալը, հավանական է, որ դոլարի դիրքերն այնքան ամրապնդվեն, որ մեզ համար արդեն լրացուցիչ ծանրություն դառնա արտաքին պարտքի սպասարկումը։ Այնպես որ, իշխանությունների կողմից այդքան գովերգվող աճի հիմքում փուչիկ է ընկած, որը շատ արագ կարող է պայթել, ու ճգնաժամն անխուսափելի կլինի։

Եվ պատահական չէ, որ մասնագետներն ու միջազգային կառույցները հիմիկվանից արդեն խոսում են Հայաստանում տնտեսության «գերտաքացման» վտանգի մասին, որին կարող է հետևել հրդեհը։ Ուղղակի անհրաժեշտ է ելքեր մտածել, թե ինչպես կարելի է բարձրացնել տնտեսության իմունիտետը վերահաս աղետի դեպքում, որպեսզի այն միանգամից չփլուզվի և ընդունակ լինի դիմակայել դժվարություններին։ Բայց մինչև հիմա ելքերի փնտրտուք չենք տեսնում, տնտեսությունը թողնված է հանգամանքների քմահաճույքին։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of Development