Yerevan, 17.April.2026,
00
:
00
BREAKING


«Անբարոյականության վրա չարժե զարմանալ. հետևություններ են պետք». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը մի քանի դրվագով պատերազմի արդյունքների մեղքը բարդեց 44-օրյա պատերազմի ժամանակ պատասխանատու դերակատարում ունեցող բարձրաստիճան զինվորականների վրա: Նշենք, որ նախկին բարձրաստիճան զինվորականների կողմից երեկվա ընթացքում արդեն արձագանքներ եղել են՝ նրանք վերահաստատել են իրենց հայտարարությունները՝ իշխանության ղեկավարին մեղադրելով սուտ ու կեղծիք տարածելու և բարոյազուրկ լինելու մեջ: Խնդրի շուրջ խոսել ենք ռազմական փորձագետ Դավիթ Ջամալ յանի հետ, որը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ամբողջ զինվորականությունը պետք է անպայման խոսի:

«Ժամանակն է, որ հանրահայտ փաստերը վերահաստատվեն զինվորականության կողմից: Զինվորականները պետք է ողջ իրականությունը ներկայացնեն հանրությանը, որովհետև մենք տեսնում ենք, որ առանց որևէ ամոթի նշույլի, վարչապետի աթոռին կառչածը ողջ աղետի պատասխանատվությունը փորձում է բարդել բանակի ու զինվորականության վրա: Եթե հիմա զինվորականությունը լռի ու իր խոսքը չասի, նշանակում է, որ իրենք համակերպվել են այն հեռանկարի հետ, որ այս աղետի ողջ մեղքը բարդվելու է իրենց վրա: Կարծում եմ՝ դետալիզացված խոսելն ու իրերն իրենց անունով կոչելը պարզապես արժանապատվության հարց է: Զինվորականությունն իր խոսքը պետք է ասի այս իրավիճակում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Իսկ թե ինչն է պատճառը, որ բանակը վարկաբեկելու գործընթացը ոչ միայն շարունակվում է, այլև նշված անձը դեռ հնարավորություն ունի բանակին մեղադրել ամենաբարձր ամբիոնից, Դ. Ջամալ յանը նշեց. «Այո, պատերազմում աղետի մատնած այդ պատուհասի ողջ գործունեության վերաբերյալ իրականությունը մեր զինվորականությունը դեռ վաղուց պետք է բացահայտ ասեր: Կարծում եմ՝ դա պետք է աներ հենց պատերազմի ընթացքում: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր վաստակ ունեցող զինվորականներին և միշտ ենթադրել եմ, որ, գուցե, ինչ-որ զսպող հանգամանքներ են եղել: Որ, մասնավորապես, երկիրը ցնցումներից հետ պահելու նկատառում կա: Գուցեև այդ պատճառով իրենք զուսպ են արձագանքել մինչ այս տեղի ունեցածին՝ ակնկալելով, որ այս իշխանությունն ինքն այնքան հասուն կգտնվի, որ կթողնի և կհեռանա: Բայց հիմա բանը բանից անցնում է: Մենք տեսնում ենք, որ զինվորականությունն ու բանակը քավության նոխազ են դառնում: Կարծում եմ՝ երբեք ուշ չէ սխալն ուղղելու համար: Հիմա պետք է զինվորականությունը կոնկրետ փաստերով իր խոսքն ասի: Ես նկատի ունեմ տարբեր աղբյուրներից ունեցած այն բազմաթիվ հանգամանքները, որոնք առնվազն մի բանի մասին են վկայում. այն է՝ բանակը պարտության մատնելով՝ խաղարկվել էր հայրենիքը հանձնելու սցենարը: Այդ տեղեկությունները հիմա պետք է վերահաստատվեն լիովին, փաստարկված ու հիմնավորված: Հիմա զինվորականների խոսելու ժամանակն է»:

Անդրադառնալով պատերազմի արդյունքների մեջ որևէ կերպ իրենց մեղքի բաժինը չտեսնելու՝ իշխանությունների հռետորաբանությանը, կապիտուլ յանտ չլինելու պնդումներին՝ Դավիթ Ջամալ յանը հավելեց. «Այդ մարդիկ, եթե, իհարկե իրենց կարելի է այդպես կոչել, ծանրաբեռնված չեն որևէ բարոյական տաբուներով: Եվ չի կարելի զարմանալ հերթական ցինիզմի վրա: Պարզապես պետք է սթափվել: Մասնավորապես, պետք է սթափվեն մեր այն հայրենակիցները, որոնք համառորեն բարոյականություն, հայրենասիրություն են որոնում այս թրքացածների, այս խունտայի մեջ: Պետք է սթափվեն ու հասկանան, որ եթե առաջիկայում՝ լինի ընտրություններով կամ առանց ընտրությունների, հստակ քաղաքացիական կեցվածք չցուցաբերեն ու չհեռացնեն այս թրքացածների զանգվածին իշխանության բուրգից, ապա մեր երկրին սպառնում է թրքացում, կատարյալ աղետ, արտագաղթ:

Այդ դեպքում սպասվում է ամենասարսափելին՝ թրքացած Հայաստան, ինչն անգամ մղձավանջային երազում տեսնել հնարավոր չէր: Այնպես որ, կարծում եմ, չարժե զարմանալ անբարոյականության վրա: Այս դեպքում դա օրինաչափ է: Զարմանալ պետք չէ, բայց հետևություններ անել պետք է: Այդ համատեքստում կրկին եմ շեշտում զինվորականության մասին, որը փաստերով ու առարկայական խոսքերով պետք է հանդես գա, ցույց տա այս իշխանության կապիտուլ յանտ լինելու հանգամանքը, իսկ մեր հայրենակիցները պետք է վերջապես սթափվեն ու հասկանան, որ այս պատուհասից ազատվելու ժամանակն է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia