Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նվաստացուցիչ պայմաններում խաղաղությունը դանդաղ մահվան դատապարտելուն ուղղված գործընթաց կլինի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական սադրանքներին և անփոփոխ, եթե չասենք՝ ավելի մեծացող, ախորժակի ու նկրտումների ֆոնին Հայաստանի իշխանությունները նախ՝ դաշտ նետեցին Թուրքիայից եկող դրական ազդակների մասին հայտարարությունը: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահի հայտարարություններում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն են տեսնում և պատրաստ են նման խոսակցության: ԵՊՀ դոցենտ, 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցում անդրադարձել ենք թելադրվող օրակարգին, դրանից բխող վտանգներին ու հնարավոր հետևանքներին:

«Նիկոլ Փաշինյանն ինչ ազդակ ուզում, այդ ազդակն էլ տեսնում է, իսկ իրականում նման ազդակներ չկան: Սա պատերազմում պարտվելուց հետո շատ նվաստացուցիչ պայմաններում խաղաղություն մուրալու օրակարգ է, որովհետև իրականում այդ ազդակները, որպես իրական խաղաղությանը նախապատրաստելու հանգամանք, գոյություն չունեն: Թուրքիայի նախագահն, իհարկե, իր ելույթներում օգտագործել է խաղաղություն բառը, բայց մոտավորապես հետևյալ ենթատեքստով՝ «եթե քեզ խելոք պահես, Հայաստա՛ն, եթե մեր մեր նախապայմանները կատարես…»:

Ի դեպ, կրկին բոլոր նախապայմաններն ուղղակի կամ անուղղակի կերպով մատնանշել է: Խոսքը նախ՝ Հայաստանի՝ Արցախի հիմնահարցից հրաժարվելու, այսինքն, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև 1990 թ. օգոստոսի 23ին ընդունված անկախության հռչակագրի 11-րդ կետն ի չիք դարձնելու նախապայմանի մասին է, ըստ որի, ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։Եթե Ն. Փաշինյանը նշվածները որպես դրական ազդակ է վերցնում, նշանակում է, ըստ էության, համաձայնում է, որ ՀՀ-ն ձեռքերը պետք է լվա Արցախից, Արցախը թողնի բախտի քմահաճույքին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Սողոմոնյանը:

Հաշվի առնելով նաև մոտ ապագայում խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին լուրերը՝ նա հավելեց. «Փաստորեն, ժողովրդին նվաստացուցիչ պայմաններում խաղաղության են պատրաստում, որն, իմ գնահատմամբ, ոչ թե խաղաղություն, այլ էֆթանազիայի նման մի բան կլինի: Այսինքն, չզգալով, բայց դանդաղ մահվան դատապարտելուն ուղղված գործընթաց կլինի»:

Անդրադառնալով հաշտեցման, «խաղաղության դարաշրջան» հաստատելու մասին հայտարարություններին ու դրանց նպատակներին՝ Մ. Սողոմոնյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Միգուցե սա տարածաշրջանի աշխարհաքաղաքական այս իրողության համատեքստում մի ինչ-որ կոնսենսուսի արդյունքում է տեղի ունենում: Այս ամենը գուցե տարածաշրջանում խաղացող դերակատարների կամ ամենաազդեցիկ դերակատարների համաձայնությամբ է տեղի ունենում, բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա: Սա առաջին հերթին գործող իշխանությունների կայացրած որոշումն է: Բայց այս իշխանությունների իրական մոտիվացիան Հայաստանը հզոր ու կենսունակ պետություն դարձնելը չէ, որովհետև այդ նվաստացուցիչ խաղաղությամբ ու դրա վտանգավոր հեռանկարներով մեր երկիրը կենսունակ չի դառնա: Նպատակն իրականում այլ է: Սեփական իշխանությունը պահելու համար ժողովրդին անընդհատ ասվում է՝ «խաղաղություն ենք բերում»:

Սա շատ նուրբ թեմա է, որովհետև ժողովուրդն իրականում ուզում է խաղաղ ապրել: Սակայն անընդհատ մանիպուլացնում են՝ ասելով՝ «խաղաղություն ենք բերում», միևնույն ժամանակ չասելով, թե այդ խաղաղությունը որքանո՞վ փուխր կլինի, դրա տակ ինչե՞ր թաքնված կլինեն, հետագայում ի՞նչ գործընթացներ կարող են տեղի ունենալ: Այս ամենի մասին որևէ բան չասելով, փաստորեն, սրանով դիվիդենտ են շահում և իրենց տխրահռչակ իշխանությունը պահելու, վերարտադրելու նպատակ են հետապնդում»,-ասաց մեր զրուցակիցը:

Թե ինչո՞վ է պամանավորված աշխարհաքաղաքական այլ դերակատարների կոնսենսուսը վերոնշյալ հարցում, Մ. Սողոմոնյանի խոսքով, երկար քննարկման հարց է, բայց այս առումով ևս առանցքային ու կարևոր հանգամանք է գործող իշխանությունների կայացրած որոշումը. «Ճիշտ ուղի կլիներ, եթե կայացվեր մի որոշում այն մասին, որ չենք ճանաչում ներկա իրողությունները, որ Ադրբեջանն օկուպացրել է Արցախի տարածքները, և նման օրակարգի շուրջ կհամախմբվեր ազգային ներուժը:Սա տեղի չի ունենում, որովհետև այդ ամենն իրականացնելու համապատասխան կամք ու կարողություն չկա: Առավել հեշտ է պարզապես իշխանություն պահելով՝ վայելքների մեջ լինել, իսկ իշխանության պահպանման համար օգտագործել այնպիսի նուրբ թեմա, ինչպիսին ժողովրդի համար խաղաղության անհրաժեշտությունն է»:

Անդրադառնալով Արցախին՝ Մ. Սողոմոնյանը նշեց, որ կան մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են, որ այս իշխանություններն արդեն իսկ «ձեռքերը լվացել» են Արցախից: «Նախ՝ ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված շատ տարածքներ իշխանության վերին մակարդակով, ըստ իրենց, համարվում են որպես Ադրբեջանի տարածքներ: Ավելին, այդ մասին անգամ բարձրաձայն են հայտարարում: Կա՛մ վախենում, կա՛մ դիտմամբ չեն ասում Արցախից օկուպացված տարածքներ՝ օգտագործելով ադրբեջանական տարածքներ եզրույթը: Երկրորդ հանգամանքն այն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող զինակոչիկներն այլևս Արցախ ծառայության չեն մեկնում: Երրորդ կարևոր հանգամանքն Արցախի անկախության օրվա կապակցությամբ ընդամենը խորհրդարանի փոխնախագահի մակարդակով պատվիրակություն ուղարկելն էր Արցախ: Մյուս հանգամանքն էլ այն է, որ անընդհատ հենց Նիկոլ Փաշինյանն է առաջ տանում սահմանագծում ու սահմանազատում իրականացնելու անհրաժեշտությունը:

Ինչպես հասկանում եմ, ուզում են որքան հնարավոր է շուտ լուծել այդ հարցը, որ սահմանային խնդիրներ չլինեն, որ ադրբեջանցիները չներխուժեն որոշ տարածքներ, չասեն՝ իրենցն է, ինչից էլ կարող է աղմուկ բարձրանալ: Ն. Փաշինյանը հենց աղմուկից է խուսափում, բայց գլոբալ տեսանկյունից, սահմանագծում ու սահմանազատում իրականացնելով՝ Արցախը դե յուրե ճանաչվում է որպես Ադբեջանի մաս: Հաշվի առնելով այս ամենը՝ կարող ենք եզրակացնել, որ իշխանությունները հրաժարվել են Արցախի հիմնահարցին տեր լինելուց, Արցախի հարցով զբաղվելուց: Արցախի հարցերով խորհրդարանում մշտական հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը չընդունելը ևս ցուցիչ էր: Արցախի հակամարտությունը, Արցախի հիմնախնդիրը հենց այն հարցն էր, որտեղ պետք է վերքաղաքական օրակարգ լիներ: Այս հարցում բոլոր քաղաքական տարաձայնությունները, հակասություններն ու թշնամանքը մի կողմ պետք է դրվեին: Արցախի հարցում ոչ թե քաղաքական խմբի նախընտրությունների հիման վրա ձևավորված, այլ միասնական քաղաքականություն պետք է լիներ»,-նշեց Մ. Սողոմոնյանը՝ ընդգծելով նշվածի բացակայության մասին:

Անդրադառնալով հասարակությանն ուղղված իշխանության հայտարարություններին, որոնք բուռն արձագանքի, քննադատությունների ու լայն քննարկման են արժանանում, մեր զրուցակիցը մի քանի շեշտադրում արեց: Նշենք, որ վերջինը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում մասշտաբային և գունագեղ տոնակատարության մասին հայտարարությունն է, որը, ըստ Փաշինյանի, առաջին հերթին նվիրված է լինելու Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին:

«Գործող իշխանությունների վառ ներկայացուցիչներն, իհարկե, խորագետ և ինտելեկտուալ մարդիկ չեն, բայց իրենք, այսպես ասած, կենցաղային առումով բավականին աֆերիստ են իրենց միամիտ բաներ թույլ չտալու տեսանկյունից: Վերոնշյալ հայտարարությունը ևս երկու նպատակ է հետապնդում: Առաջին նպատակը իրենց նշած խաղաղության օրակարգի արագ մոտեցումն է և ժողովրդի մոտ տրամադրություններ ստեղծելը: Պատերազմը, զոհերին մոռանալ տալու հանգամանքն էլ կա՝ «կյանքը շարունակվում է» ասվածի ներքո: Հասկանալի էր, որ վերոնշյալ ձևակերպմամբ հայտարարությանը հետևելու է հասարակական առանձին շրջանակների բուռն արձագանքը, ինչն իրենք, բնականաբար, պատկերացնում էին: Միևնույն ժամանակ, միտումնավոր գնում են դրան:

Նոր թեմաներ բացելով՝ առաջին հերթին մի շարք առավել կարևոր զարգացումներից, գործընթացներից մարդկանց ուշադրությունը շեղելու, մարդկանց էներգիան և զայրույթի պաշարը նման թեմաների վրա պարպելու նպատակ են հետապնդում: Մարդկանց ուշադրությունն ուզում են շեղել կարևոր ու վտանգավոր զարգացումներից, որոնք կապված են հնարավոր խաղաղության պայմանագրի հետ: Խոր կասկածներ կան, որոնք վերաբերում են խաղաղության դավադիր պայմանագրի հնարավոր ստորագրմանը:

Իշխանություններն ուզում են, որ առաջիկայում սպասվող շատ վտանգավոր զարգացումների ժամանակ այդ էներգիան պարպված լինի ու ոչ ոք չընդդիմանա նրան, ինչն իրենք են ուզում անել: Գործ ունենք, մեծ հաշվով, Արցախը, զոհերը մոռացնելու, ամեն ինչ, նաև գաղափարն արժեզրկելու, տաշի տուշիներով կյանքը շարունակելու, այս նյութականացված օրակարգը զարգացնելուն ուղղված հնարքների ու քայլերի հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School