Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Փոխադարձ ընդունելի ինչ-որ հայտարարի չեն եկել. առերևույթ ու ժամանակավոր պատային իրավիճակ է». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտաքուստ կա կառավարություն, որը որոշումներ է ընդունում, կա խորհրդարան, որը քվեարկություններ է անում: Ուզում են տպավորություն ստեղծել, որ բացի Արցախի հարցում ինչոր «թեթևակի խնդիրներից»՝ ոչինչ էլ չի եղել: Ուզում են ցույց տալ, որ առօրյա կյանքը շարունակվում է այնպես, ինչպես եղել է մինչ պատերազմը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ շեշտելով, որ սա՝ արտաքուստ, իսկ իրականությունն, ըստ քաղտեխնոլոգի, այլ է: «Իրականում այլ պատկեր ունենք, քան ակնհայտ է տեսանելի դաշտում: Մի կարևոր հանգամանքի վրա պետք է ուշադրութուն դարձնել. հատկապես իշխանական ճամբարից շատ են ասում՝ տեսեք, «17»-ի հանրահավաքները չեն ստացվում, մարդիկ չեն հավաքվում, ինչը, ըստ նրանց, նշանակում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» 17 ուժերը վստահություն չունեն:

Շատերը կարծում են նաև, թե հրապարակում հավաքված մարդկանց քանակով է որոշվում՝ իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ: Իրականում այդպես չէ, որովհետև նրանք, ովքեր դա ասում են, հավանաբար, մտածում են, թե 2018 թ. իշխանափոխությունը ժողովրդի քանակով էր պայմանավորված: Ոչ, ժողովուրդը միշտ էլ «մասովկայի» դերակատարություն է ունենում, բայց իշխանափոխությունն այլ գործոնների արդյունքում է տեղի ունենում: Կարող է 100 հազար հոգի լինի, և ոչինչ տեղի չունենա, ինչպես, օրինակ՝ 2008թ. մարտի 1-ից առաջ ընկած ժամանակահատվածում, երբ մարդկանց քանակը որևէ իշխանափոխության չհանգեցրեց: Միևնույն ժամանակ, մարդկանց քանակը չէր այն գործոնը, ըստ որի՝ 2018 թ. ապրիլմայիսյան ժամանակահատվածում իշխանափոխություն եղավ»,-ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը իշխանափոխություն իրականացնելու պայմանավորվածությունների առկայության կամ բացակայության մասին է:

«Այնպես որ, երբ Ազատության հրապարակում կամ Հանրապետության հրապարակում մարդիկ չեն ավելանում, պետք չէ միամտորեն կարծել, թե Հայաստանում իշխանափոխությունը մարդկանց գործոնով է պայմանավորված: Ամբողջովին այլ գործոններով է իշխանափոխություն լինում»,-ասաց նա: Իսկ թե ինչո՞ւ այս փուլում դեռ իշխանափոխություն չկա, նկատում է. «Որովհետև դեռևս փոխադարձ ընդունելի ինչ-որ հայտարարի չեն եկել: Սա ամենևին չի նշանակում, որ փոխադարձ ընդունելի հայտարարը պետք է կոնկրետ վարչապետի և ընդդիմադիրների միջև լինի:

Կարող է այլ տարբերակներ աշխատեն՝ իշխանական ճամբարի շատ այլ գործոններ գնալով ընդհանուր հայտարարի գան ընդդիմադիր շրջանակների հետ և իշխանափոխություն իրականացնեն: Բայց այսօր, ընդհանուր առմամբ, ունենք հետևյալ քաղաքական իրավիճակը. իշխանությունն այս պահի դրությամբ դեռ այնքան ուժեղ է, որին չեն կարողանում հեռացնել իշխանությունից, բայց իշխանությունն այնքան ուժեղ չէ, որ վարչապետի իշխանությունը տարածվի ամբողջ Հայաստանով մեկ. հիշենք Սյունիքի այցը, իսկ Եռաբլուր գնաց զորքերի ուղղեկցությամբ: Նրան մերժում են կաթողիկոսները, նաև գիտակրթական հաստատությունները: Այսինքն, վարչապետն ուժեղ է, որովհետև կարողանում է պահել իշխանությունը, բայց արդեն այնքան ուժեղ չէ, որ այդ իշխանությունը տարածի ամբողջ հանրապետությունում: Իսկ ընդդիմությունն ուժեղ է այնքան, որ թույլ չի տալիս իշխանությունն իրեն ջարդի, բայց դեռևս այնքան ուժեղ չէ, որ տապալի իշխանությանը:

Մեծ հաշվով, այսպիսի պատային իրավիճակ է ստեղծվել: Ավելի շուտ՝ առերևույթ ու ժամանակավոր պատային իրավիճակ»: Այս իրավիճակում, նրա խոսքով, իշխանությունը փորձում է իր համար օրակարգեր ստեղծել. «Հիմա PR է անում: Օրինակ՝ եթե երկաթգիծը բացենք, մի այնպիսի տնտեսական զարգացում ենք ունենալու, որ Սինգապուրի բնակիչները տեղափոխվեն Հայաստան: Սա է իշխանական շատ պրիմիտիվ PR-ը, ուրիշ PR չկա, որովհետև իրականում բոլոր բնագավառներում բացթողումներ ու ձախողումներ են: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, նրանց օրակարգն էլ վարչապետի հեռացումն է և Վազգեն Մանուկյանին վարչապետ դարձնելը:

Այսինքն, իշխանությունն ասում է հրաժարական չեմ տա, վարչապետը չի փոխվի, ընդդիմությունն ասում է՝ չէ, վարչապետը պետք է հրաժարական տա, և Վազգեն Մանուկյանը պետք է դառնա վարչապետ: Առերևույթ ուրիշ օրակարգային հարց չկա, բայց կուլիսներում լրիվ այլ գործընթաց է: Իսկ ամենակարևորը ապագայի տեսլականի օրակարգն է, որը պետք է ունենալ՝ հասկանալու, թե երկրի զարգացման վեկտորն ինչպիսին պետք է լինի: Մենք սա ենք բաց թողնում: Բաց ենք թողնում նաև մեզ համար շահավետ գործընթացներ իրականացնելու հնարավորությունները՝ կապված Արցախյան հարցի հետ: Իրականում այս իշխանությունն ի վիճակի չէ ներկայացնել երկրի շահերը, որովհետև եթե ներկայացնելու լիներ, շատ այլ գործողություններ կիրականացներ, որոնք չկան: Առաջինը հենց հրաժարական ներկայացնելը պետք է լիներ, որն այսօր երկրի շահերից բխող թիվ մեկ հարցն է:

Եթե հրաժարականի՝ գլխավոր մեղավորի հարցը չկա, բնականաբար, նրանց գործողություններն այլևս չեն կարող բխել երկրի շահերից: Այդ գործողությունների թվում թե՛ նոյեմբերի 9-ին, թե՛ դրանից հետո՝ հունվարի 11-ին ստորագրվածն է: Այդ գործողությունների թվում նաև իրականացվող PR կամպանիան է՝ «թուրքերն ու ադրբեջանցիները լավն են, մոռացե՛ք Արցախը» տրամաբանության մեջ»:

Անդրադառնալով Ն. Փաշինյանի, ԱԺ նախագահի մի շարք հանդիպումներին որոշ քաղաքական ուժերի հետ, որոնք, ըստ էության, Ն. Փաշինյանի հայտարարած՝ 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու խորհրդակցությունների շրջանակում են, Արմեն Բադալյանը նշեց. «Սա իշխանությունների չհաջողված PR քայլն է: Նպատակը հետևյալն է. առաջին՝ ցույց տալ, որ Հայաստանում կան ընդդիմադիր ուժեր, որոնք «Հայրենիքի փրկության շարժման» մաս չեն կազմում և համագործակցում են գործող իշխանությունների հետ: Երկրորդ՝ ցույց տալ, որ ընդդիմադիրները միայն նրանք չեն, ովքեր իրեն մերժում են, և կան ընդդիմադիր ուժեր, որոնք գործող վարչապետի հետ համագործակցելու կողմնակիցն են:

Փորձում է տարանջատել, հասարակության գիտակցության մեջ մտցնել այն, որ, ըստ իր տարանջատման, կա «լավ» ու «վատ» ընդդիմություն, ու «լավ» ընդդիմությունը կառուցողական է, հանդիպում է իր հետ, լուրջ հարցեր քննարկում: Բայց ում հետ հանդիպել է՝ մարդ կուսակցություններ են: Իրականում այդ մարդ-կուսակցություններին փորձում է այնքան «ռասկրուտկա» անել, որ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, և ինքը փորձի դրանց մասնակցել, ապա այդ մարդ- կուսակցություններին բերելով խորհրդարան՝ նրանց հետ ինչ-որ կոալիցիա կձևավորի, որ մնա իր պաշտոնին: Սա է իրենց այս ծրագիրը, որը չի աշխատելու: Միանշանակ է, որ Ն. Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու: Եվ դեռ հարց է, որպես քաղաքական գործիչ, ՀՀ-ում կլինի՞, թե, միգուցե, հեռացած կլինի Հայաստանից: Ամեն դեպքում, նպատակն է ցույց տալ, որ մինչև վերջ պայքարում է»:

Ինչ վերաբերում է 17 կուսակցություններին, որոնք «Հայրենիքի փրկության շարժման» մեջ են, քաղաքագետը նշեց. «Ընդդիմությունը մարտավարության խնդիր ուներ, իհարկե, պետք է սկզբում շատ ավելի ակտիվ լիներ, որովհետև պայքարողների թիվը գնալով քչանում է: Երթերին սկզբում տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս գալիս, այդ մարդկանց ճիշտ կազմակերպել էր պետք: Ընդդիմությունը ժամանակ կորցրեց, գնաց Հանրապետության հրապարակ, փորձեց երևի կրկնել այն, ինչ եղավ 2018 թ. մայիսին, առանց հասկանալու, որ այն ժամանակ ամբողջովին այլ երևույթ էր: Այն ժամանակ լրիվ ուրիշ խնդիր էին լուծում, երբ գնում էին Հանրապետության հրապարակ ու մարդաքանակ ապահովում: Քաղաքական գործընթացներում «քոփի փեստով» առաջնորդվել չի կարելի: Ընդդիմությունը ժամանակ ու եռանդ կորցրեց, մինչդեռ սկզբնական շրջանում հազարավոր մարդկանցով պետք է սկսեր փողոցների փակման, քաղաքացիական անհնազանդության, ինչպես նաև պատգամավորների վրա բարոյաքաղաքական ճնշման գործընթացները:

Իհարկե, էլի եմ ասում՝ ժողովրդի քանակով չէ, որ իշխանափոխություն է լինում: Հիմա մարզերում հանդիպումների միջոցով փորձում են ինչ-որ բանի հասնել, բայց, էլի եմ կրկնում, ժողովուրդը «մասովկայի» դեր է կատարելու: Ներքին, կուլիսային գործընթացը շատ ավելի կարևոր է: Ենթադրում եմ, որ այսօր, ամեն դեպքում, ընդդիմության կողմից նման բանակցություններ կան և տարվում են: Դու կարող ես որոշ պաշտոնյաների հետ շատ ավելի կարևոր գործընթաց իրականացնել, շատ ավելի կարևոր պայմանավորվածություն ձեռք բերել, որն ավելի կարևոր կլինի, քան 100 հազար մարդու փողոց դուրս գալը:

Որովհետև Փաշինյանը 100 հազար մարդու պատճառով չէ, որ հեռանալու է: Այդ 100 հազարը «մասովկա» է ապահովելու: Նրանց թվալու է, թե իրենք վարչապետին հեռացրին, ինչպես այսօր շատերին թվում է, թե իրենք են իրենց միտինգով երրորդ նախագահին հեռացրել իշխանությունից կամ որ իրենք են 2018թ. Ն. Փաշինյանին իշխանության բերել: Միևնույն ժամանակ, այսօր տեսանելի է, որ գործող իշխանությունն արտաքին քաղաքական ոչ մի կենտրոնի աջակցությունը չունի: Գործող վարչապետը, միևնույն է, որևէ շանս չունի, նա գնալու է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers