Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


«Մի տե­սակ ան­տար­բե­րու­թյուն կա. ղե­կա­վա­րը պետք է հաս­կա­նա, թե Հա­յաս­տանն ուր է տա­նում»

INTERVIEW

Համաճարակային վիճակն ամբողջ աշխարհում շատ մեծ փոփոխություններ մտցրեց: Փակ են գրեթե բոլոր երկրների սահմանները, մարդիկ ապրում և աշխատում են արտակարգ պայմաններում: Որևէ մեկը չի կարող հստակ ժամկետներ նշել, թե երբ աշխարհը կվերադառնա իր բնականոն կյանքին:

շ Ակնհայտ է, որ այս իրավիճակում տուժում է համաշխարհային տնտեսությունը, աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց վրա զգում են հատկապես փոքր երկրների տնտեսությունները, որոնք մինչ այդ էլ խնդիրներ են ունեցել: 

Ակնհայտ է, որ Հայաստանում մեկ տեքստիլ գործարանի ժամանակավոր փակումը հատկապես մարզում բողոքի լայն ալիք է բարձրացնում, առաջարկվող տնտեսական ծրագրերից երբեմն դուրս են մնում մարդիկ, որոնք առավել ունեն այդ օգնության կարիքը: Իհարկե, երկար կարելի է քննարկել, թե ինչն է սխալ արվում, ինչը՝ ճիշտ, սակայն մեկ բան ակնհայտ է, որ այս տարի ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակը կվատթարանա նաև այն պատճառով, որ կնվազի դեպի Հայաստան հոսող տրանսֆերտների քանակը:

Վերջին տվյալներով, այս տարվա մարտի 1-ից Հայաստան է վերադարձել 63 000 մարդ: Նրանք, որոնք արտերկիր, հատկապես Ռուսաստանի Դաշնություն էին մեկնել արտագնա աշխատանքի: Վերադառնում են այն մարդիկ, որոնք այլևս չեն կարողանալու այնտեղ իրենց գոյությունը պահպանել, դեռ մի բան էլ օգնել այստեղ բնակվող ընտանիքներին: 

Բայց այստեղ առաջ է գալիս հաջորդ՝ ամենակարևոր հարցը. ի՞նչ անել այս անելանելիության պայմաններում, երբ պետք է մարդկանց ապահովել աշխատանքով: 

Իրավիճակը մեղմելու համար նախաձեռնությամբ հանդես եկան մարզպետարանները, որոնք նախաձեռնել են աջակցել համաճարակային իրավիճակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցած անձանց՝ մարզերում աշխատանք գտնելու հարցում: 

Այսպիսով, այն բնակիչները, որոնք ստեղծված համաճարակային իրավիճակում չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի և ցանկություն ունեն աշխատել մարզերում, կարող են լրացնել համապատասխան հարցաթերթիկը: 

Հավաքագրված տվյալները մարզպետարանները կփոխանցեն համայնքների ղեկավարներին և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին՝ 2020 թվականի ընթացքում կատարվող աշխատանքներում մարզերի բնակիչներին ներգրավելու նպատակով: 

Այս դեպքում խոսքը բացառապես շինարարական աշխատանքների մասին է:

 

Բայց ակնհայտ է, որ 60 հազարից ավելի մարդու ուղղակի անհնար կլինի տեղավորել աշխատանքի հենց շինարարության ոլորտում: Այս հարցում կարող է օգնության գալ գյուղատնտեսության ոլորտը: Տարբեր հաշվարկներով Հայաստանի տարածքում այսօր հողերի շուրջ 60 տոկոսը չի մշակվում, ընդ որում, ամենատարբեր պատճառներով: 

Արդյոք ստեղծված իրավիճակում պետությունը չպե՞տք է հաշվարկված քայլ անի՝ երկրում պահելով վերադարձած քաղաքացիներին, նրանց համար շահավետ պայմաններ ստեղծելով գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելու համար: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է, որ կառավարությունը վաղուց տեղյակ է այս խնդրին, իրենք պարբերաբար հանդիպումների ժամանակ տեղյակ են պահել, որ մարդիկ վերադարձել են Հայաստան և այժմ չեն կարող այլևս մեկնել արտագնա աշխատանքի: 

«Այստեղ այդ մարդիկ, ամենայն հավանականությամբ, պետք է գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվեն, բայց նրանց համար անհասանելի են թե՛ գյուղատնտեսական վարկերը, թե՛ այլ ծրագրերը: Մեծ հաշվով, կառավարությունը գյուղատնտեսական ծրագիր չունի: Նա մատը մատին չտվեց, բայց գյուղացին հասկացավ, որ մի բանով պետք է զբաղվի: Օրինակ՝ Շիրակի մարզում բանկերի մոտ հսկայական հերթեր են գոյացել վարկեր ստանալու համար: 

Տեսեք՝ Շիրակի գոտում անցած տարվա համեմատ մոտ 10 տոկոսով ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները, մինչդեռ մենք սպասում էինք, որ դրանք կպակասեն: Հարց է, սակայն, թե մարդիկ ի՞նչ են ցանել: 

Հիմնականում՝ անորակ սերմեր, և ռեկորդային բարձր բերքի մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Բայց ստացվում է, որ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ առանց կառավարության աջակցության: Կառավարությունն այստեղ ոչ մի կապ չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը: 

Նշում է՝ գյուղացիները փորձում են «իրենց գլխի ճարը տեսնել»: «Մարդիկ պետք է իրենց հացը վաստակեն,մինչև ճանապարհները բացվեն: Գաղտնիք չէ, որ մեր աշխատուժը գնում և, շեշտեմ, էժան գներով աշխատում է օտարների համար:

 Ասենք, որ սա միայն հայերին բնորոշ բան չէ: Եվրոպայում էլ մարդիկ գնում են աշխատելու էլ ավելի զարգացած երկրներում: Այս գործընթացը կա: Բայց մեր կառավարության գործն այն պետք է լիներ, որ մեր աշխատուժը պահեր Հայաստանում: Նման գործելաոճը պետք է բխի կառավարության պետական մտածելակերպից, համապատասխան գիտելիքներից, որոնք շատ դեպքում չենք տեսնում: Ընդ որում, սա ոչ միայն այս կառավարությանն է վերաբերում: 

Յուրաքանչյուր կառավարություն պետք է մտածեր այդ մասին, որ էժան աշխատուժը ոչ թե գնար այլ երկրներում աշխատեր, այլ տեղում ստեղծվեին պայմաններ, որ մարդիկ մնան և իրենց երկրում աշխատեն: Այդ աշխատուժը գնացել է ու գնալու է, քանի որ կառավարությունները ճիշտ գործելաոճ չեն ընտրում: 

Մի տեսակ անտարբերություն կա: Այստեղ կարևոր է հարցը՝ որո՞նք են երկրի համար ստրատեգիական ուղղությունները: 

Մենք հայտարարեցինք, որ գյուղատնտեսությունը ստրատեգիական ուղղություն է, սակայն եկան կառավարողներ, որոնք գյուղատնտեսությանը սկսեցին այլ կերպ վերաբերվել: Ղեկավարը պետք է հասկանա, թե Հայաստանն ուր է տանում»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers