Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Այն, ինչ ունենք, իշխող ուժի ձախողումների, անգործության ու փնթիության հետևանքն է»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։

«Պառլամենտարիզմի զարգացման հասարակական կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով, երբ որևէ բանաձև կամ միջազգային փաստաթուղթ ուղղակիորեն չի բխում Ադրբեջանի շահերից կամ հակասում է այդ շահին, Ադրբեջանը չի խորշում ձեռնպահ մնալ պահանջի կատարումից: «Այս իրավիճակում պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը ԵՄ անդամ չէ, ուստի դժվար կլինի պարտավորության չկատարման դեպքում անմիջականորեն որևէ սանկցիա մատնանշել: Այս համատեքստում հիշենք, որ ՄԻԵԴ-ը հօգուտ հայկական կողմի միջանկյալ միջոցներ է կիրառում, բայց Ադրբեջանն այդ դեպքում ևս ձեռնպահ է մնում դրանց կատարումից: Ադրբեջանը մինչ այս հրաժարվել է որոշումները կատարել՝ չներկայացնելով պատշաճ հիմնավորումներ: Մեծ հաշվով, այդ կառույցներն Ադրբեջանի վրա ազդելու կարճաժամկետ որևէ պատժամիջոց չունեն: Այլ հարց են երկարաժամկետ միջոցները: Օրինակ է ԵՄ մի շարք ծրագրերից, ֆինանսավորումներից զրկելու հնարավորությունները, որոնցից կարող են օգտվել և կիրառել ԵԽԽՎ-ն ու միջազգային կառույցները՝ որպես պարտավորվածությունների ու պարտավորությունների չկատարման հետևանք: Բայց կարճաժամկետ առումով ազդակի հնարավորություն չկա, և առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային կառույցների պահանջները»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նշվածի հետևանքով միջազգային մի շարք կոնվենցիաների համատեքստում հայկական կողմը վատ դրության մեջ է հայտնվում մեր հարենակիցների ճակատագրերը, կյանքն ու անվտանգությունը երաշխավորելու տեսանկյունից:

«Բացի վերոգրյալից, Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված այն կետը, որը վերաբերում է նաև ռազմագերիներին վերադարձնելու պահանջին: Այս իրավիճակը մեծապես կախված է իշխող ուժի ձախողումներով: Սա անգործության հետևանք է, որովհետև խորհրդարանական դիվանագիտության աշխատանքը գրեթե զրոյական է: Սա իշխող ուժի տապալումն է: Ադրբեջանի կողմից ռազմագերիների հարցում ընդգծված հակաիրավական գործելաոճից բացի, այն, ինչ ունենք, իշխող ուժի անգործության ու փնթիության հետևանքն է»,-ասաց նա:

Անդրադառնալով Եվրախորհրդարանի բանաձևի ընդունմանը՝ նա նշեց, որ այն ոչ թե իշխող ուժի, այլ հիմնականում ընդդիմադիր քաղաքական գործիչների, այդ թվում՝ պատգամավորական մանդատ չունեցողների, ինչպես նաև գործող ընդդիմադիր խմբակցության պատգամավորների և իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն էր. «Շատ դժվար է առանց իշխանական լծակների նման արդյունքի հասնել: Չունենալով իշխանական լծակներ՝ նրանք առատ փաստական հանգամանքներ ունեին: Իսկ իշխանության մակարդակով այս ամբողջ ընթացքում որևէ շոշափելի քայլեր չեն ձեռնարկել: Իշխող ուժը վատնեց այս վեց ամիսները, փաստական հանգամանքներն ու հնարավորությունները՝ երկրին կանգնեցնելով փաստի առաջ»: Նա շեշտեց, որ միևնույն ժամանակ հայտնի չէ, թե ինչ աշխատանք է իրականացնում երկրի վարչապետի որոշումով դեկտեմբերի սկզբին ստեղծված՝ գերիների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը: «Եթե որևէ ձեռքբերում լիներ, համոզված եմ, հիմա հեղեղել էին լրահոսը: Միևնույն ժամանակ, անտեսեցին բանաձևի ընդունման լուրը, ինչ է թե՝ իրենց ձեռքբերումը չէր: Ընդհանուր առմամբ, իշխող ուժի ներկայացուցիչները բացառապես ներքաղաքական կյանքում մանիպուլ յացիաներ գեներացնելու և իրենց աթոռը պահելուն ուղղված գործողություններ են իրականացնում՝ անտեսելով նույն ռազմագերիների ճակատագրերը: Նշվածն ապացուցվել է գործով. հետպատերազմյան շրջանում այդ ուղղությամբ տասնյակ հնարավորություններ ու խաղաքարտեր չօգտագործվեցին: Յուրաքանչ յուր պարտավորություն կատարելուց մի խումբ ռազմագերի վերադարձնելու հնարավորություն ունեինք, ինչը տեղի չի ունեցել»,-նշեց Գ. Մելոյանը:

Նա շեշտեց, որ դեռ մեկ ամիս առաջ, երբ ԵԽԽՎ-ն ևս ռազմագերիներին վերադարձնելու հայտարարություն արեց, կանխատեսել է, որ նշվածից բխող իրավիճակը կարող է շահարկվել ՀՀ-ի նկատմամբ նոր տարածքային պահանջներ ներկայացնելու ուղղությամբ. «Արդեն այսօր առերեսվել ենք այդ իրականությանը: Արդեն ՀՀ սահմաններն են օրակարգ դարձել: Այս ողբերգական իրավիճակում առաջնային խնդիրն այն է, որ Ադրբեջանն ունի մի շարք խաղաքարտեր, որոնք շահարկելու է: Ի վնաս մեզ մի շարք հարցերի լուծում է տրվելու»,-ասաց Գոհար Մելոյանը:

Նա նշեց, որ օրեր առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի երկու քաղաքացիներ Ալ յոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել: Հավելենք, որ նախօրեին անհիմն դատավարական գործընթաց է սկսվել նրանց նկատմամբ: «Սա փաստական հերթական հանգամանքն է առ այն, որ այս պահին դեռ ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, իսկ Ադրբեջանը վերոնշյալ բանաձևից, փաստաթղթերից ու կոչերից զատ չի կատարում նաև նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն ակտում ամրագրված իր պարտավորությունները: Բացի այն, որ չի վերադարձնում ռազմագերիներին, այլև իբր հանցագործի՝ փորձում է քրեական պատասխանատվության ենթարկել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation