Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


«Այս ամենն իրա­վա­կան անվ­տան­գու­թյան լրջա­գույն սպառ­նա­լի­քի առաջ է կանգ­նեց­նում և՛ պե­տու­թյա­նը, և՛ հան­րու­թյա­նը»

INTERVIEW

Վերջին մեկուկես տարվա ընթացքում իրավական գործընթացները մեծամասամբ քաղաքականացված են, և առավելապես շատ ցավալի է իրավապահ մարմինների ներգրավումը քաղաքական գործընթացներում: 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը:

«Քաղաքական հարցերով, քաղաքական շեշտադրումներով պայմանավորված իրավական գործընթացներում մենք ակնհայտորեն օրենքի տարբերակված մոտեցման ենք ականատես լինում: Կամ էլ՝ հակառակը, տեսնում ենք, թե ինչպես են կոնկրետ քաղաքական նպատակ հետապնդելու արդյունքում իրավական գործընթացներ մեկնարկում՝ այդ գործընթացներում կրկին ներգրավելով իրավապահ մարմիններին, որոնք պետք է մաքսիմալ քաղաքական չեզոքություն դրսևորեն ըստ օրենքի և ըստ Սահմանադրության: 

Քաղաքական-իրավական գործընթացների այս իրավիճակը այնքան է խառնվել իրար, որ թե՛ իմ, թե՛ իրավաբանական համայնքի մեծամասնության գնահատմամբ, ականատես եղանք նաև Սահմանադրության, սահմանադրական կարևորագույն սկզբունքների ոտնահարմանը՝ կրկին պայմանավորված քաղաքական նպատակներով: 

Իմ մատնանշած խնդիրները կոնկրետ դեպքեր ու օրինակներ ունեն»,-ասաց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ նշվածն ամփոփված գնահատական է, որը կարող են կոնկրետ դեպքերով մասնավորեցնել և հիմնավորել: 

«Բայց, ընդհանուր առմամբ, ցավալի փաստն այն է, որ իրապես չհաջողվեց Սահմանադրության և օրենքի ոգուն համահունչ տարանջատված պահել իրավական գործընթացները քաղաքական գործընթացներից և ապահովել օրինականության սկզբունքը, ինչը հստակ ամրագրվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. այն է՝ յուրաքանչյուր պաշտոնատար անձ և պետական մարմին իրավասու են կատարել բացառապես այնպիսի լիազորություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով: 

Մենք այսօր իրապես ռեալ իրավական անվտանգության խնդրի առջև ենք կանգնել՝ սահմանադրական հիմնարար սկզբունքները ոտնահարել, խախտել, անտեսել, ինչպես նաև իրավական գործընթացները քաղաքական գործընթացներով զուգորդել ու համեմել, քաղաքացիներին տարբերակված մոտեցումներ ցուցաբերել, իրավական նորմերին ըստ քաղաքական նպատակահարմարության տարբերակված մեկնաբանություններ տալ: 

Այս ամենն իրավական անվտանգության լրջագույն սպառնալիքի առաջ է կանգնեցնում և՛ պետությանը, և՛ հանրությանը»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Նա շեշտեց, որ խնդիրը միայն երկակի ստանդարտները չեն. «Մեր երկրում սկսել են ոչ միայն երկակի ստանդարտներ կիրառվել՝ պայմանավորված մարդկանց քաղաքական հայացքներով կամ ոչ իշխանահաճո վարքագծի տարբեր դրսևորումներով, այլև քաղաքական նպատակահարմարությունն է առաջնահերթություն ստացել: 

Այսինքն, տվյալ օրվա իշխանության համար կոնկրետ գործընթացում ինչը առավել նպատակահարմար կլինի, ըստ դրա էլ ամբողջ պետական համակարգը հրահանգավորվում և առաջնորդվում է»:

Անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի երկարաձգմանն ու խաղաղ հավաքներ իրականացնելու արգելքին՝ Գ. Մելոյանը նշեց. «Իմ կարծիքով, իշխանությանը չհաջողվեց ցրել մտահոգություններն առ այն, որ արտակարգ դրության երկարաձգումը բացառապես հետապնդում է նոր կորոնավիրուսի դեմ պայքար և չի ենթադրում կոնկրետ մարդկանց հիմնարար իրավունքների սահմանափակում: 

Թե ինչու չհաջողվեց համոզել հանրությանը և հիմնավորել արտակարգ դրությունը երրորդ անգամ երկարաձգելու որոշումը, պայմանավորում եմ հետևյալ իրավիճակով. այն ժամանակահատվածում, երբ վարակակիրների թիվն ավելանում էր, գրեթե ամբողջությամբ վերացվեցին բոլոր սահմանափակումները, որոնք ենթադրում էին մարդկանց կուտակումներ: 

Իսկ մարդկանց կուտակումները կամ դրանք նվազագույնի հասցնելը համաճարակի դեմ պայքարի առաջնահերթություններից պետք է լիներ: Այս պարագայում, երբ նմանաբնույթ սահմանափակումները վերացվում են, արդեն կասկածելի է դառնում այն նպատակը, որով առաջնորդվում է օրվա իշխանությունը՝ երկարաձգելով արտակարգ դրության ռեժիմը: 

Հաշվի առնելով հանրության կողմից մի շարք բնագավառներում արտահայտվող դժգոհությունները՝ ուղղակիորեն կարելի է պատճառահետևանքային կապի հետևություններ անել առ այն, որ իշխանություններն օգտվում են իրավիճակից և ուղղակիորեն փորձում են զսպել հանրության կողմից հնարավոր ինքնաբուխ հավաքները կամ զրկել մարդկանց իրենց դժգոհությունները արտահայտելու հիմնարար իրավունքից: Մտահոգիչ է, որ շեշտադրումն արված է հիմնականում հավաքների ազատության իրավունքի սահմանափակման վրա: 

Բացի այդ, մտահոգիչ է նաև այն, որ ինչ-որ քաղաքական ենթատեքստերով հարցադրումներ են արվում, հասկանալի բնույթի հակասահմանադրական օրենքների նախագծեր են մտցվում և ընդունվում արտահերթ ընթացակարգով:

 Սա արվում է այն ժամանակ, երբ երկրի իշխանության առաջնահերթությունը պետք է համավարակի դեմ պայքարի ուղղությամբ կոնկրետ գործողությունների, ռազմավարությունների մշակումն ու արդյունավետ իրականացումը լիներ: Բայց՝ ոչ: Այս պահին փորձում են պետության համար «վաթսուներորդական» նշանակության հարցեր լուծել, ինչը բավականին մտահոգիչ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board