Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


«Իրա­վի­ճա­կը ներ­կա­յաց­վում է ոչ թե հա­մար­ժեք ու օբ­յեկ­տիվ, այլ ընտ­րո­ղա­բար և բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­կան շա­հի հեն­քով»

INTERVIEW

Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելով՝ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 2008 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր տնտեսական աճի, օտարերկրյա ներդրումների ներհոսքի ավելացման, արտահանման և այլ դրական ցուցանիշների մասին:

 Անդրադառնալով կառավարության ծրագրի կատարման ընթացքին ու բերված ցուցանիշներին՝ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց՝ կան դրական արդյունքներ, բայց դրանց կողքին կան նաև մտահոգիչ զարգացումներ:

«Օրինակ՝ դրական է, որ 7,6 տոկոսով տնտեսությունը աճել է ու չի փլուզվել: Լավ է, որ 46 հազարով կրճատվել է գործազուրկների թիվը, բայց վատ է, որ 51 հազարով կրճատվել է աշխատանքային ռեսուրսների թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է եղել աշխատանքային արտագաղթով: 

Դրական ցուցանիշներից է նաև պետական բյուջեի եկամուտների ավելացումը, նաև գրանցված աշխատողների թիվն է շարունակել ավելանալ: Բայց այս ամենին զուգահեռ՝ կան նաև մտահոգիչ փաստեր, վիճակագրություն ու իրավիճակ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ցուցանիշների «աննախադեպությունն» իրականում ընտրողական կիրառում ունի:

«Ընտրողաբար, ընդ որում՝ խնամքով ընտրված ցուցանիշներ վերցնելը կառավարության համար բնագիծ է դարձել: Բացի այդ, նաև խնամքով ընտրված ժամկետ են վերցնում, որի մեջ տվյալ ցուցանիշը հռչակում են աննախադեպ, հետո էլ փորձում եզրակացությունները դրա վրա կառուցել: 

Պարզ ասեմ. երբ իրավիճակն օբյեկտիվ չի գնահատվում, չեն ախտորոշվում իրական խնդիրները, նշանակում է՝ ի սկզբանե գտնվում ես սխալ ճանապարհի վրա: 

Այսինքն, իրական խնդիրների լուծման տեսանկյունից վաղվա քայլը, կարգավորումը և մասնակցությունն ի սկզբանե դատապարտված են սխալ իրականացման: Հենց այսպիսի իրավիճակն է, որը քաղաքականությունը, պետական աջակցությունը, պետական կարգավորումը կտրում է իրական խնդիրներից»,-շեշտեց Թ. Ավետիսյանը:

Խոսելով տնտեսական աճի վերոնշյալ ցուցանիշից՝ նա հիշեցրեց. «2017թ.-ից սկսած մենք առաջանցիկ աճի տեմպ ունեինք:

Ստեղծված էին մի շարք հիմքեր, որոնք իրենց արդյունքները պետք է տային հետո՝ 2018-2019թթ.-ին: 

Ի դեպ, 2017թ.-ին ունեցել ենք 7,5 տոկոս աճ, և այս տեսանկյունից վերոնշյալ «ամենաբարձր ցուցանիշ» ասվածի մասով բազմակետեր թողնենք: Մի ցուցանիշ էլ կա. 2018թ.-ին՝ մինչև իշխանափոխությունը, առաջին չորս ամիսներին ունեցել ենք 9,5 տոկոս աճ. այս թիվն այն նպատակադրումն է, որին ձգտում է այսօրվա իշխանությունը, որին դեռ ո՛չ հասել է, ո՛չ էլ, համոզված եմ, կհասնի այս մոտեցումներով: 

2018 թվականը 6 տոկոս տնտեսական աճով փակեցինք, ինչը պայմանավորվեց քաղաքական իրավիճակով: Եթե հետևեինք տրված խոստումներին, 2019 թվականին հեղափոխական աճ, սոցիալական այս կամ այն խնդիրների լուծումներ պետք է լինեին, բայց 7,5-ն ընդամենը դարձավ 7,6 տոկոս: 

Ինչ վերաբերում է մյուս, օրինակ` օտարերկրյա ուղղակի ներդրումները բնութագրող ցուցանիշներին, ապա 2019թ.-ին զուտ ներհոսքը նվազել է 30 մլրդ դրամով՝ շուրջ 60 մլն դոլարով: 2019թ.- ին շուրջ 60 տոկոսով թերակատարվել են նաև կապիտալ ծախսերը, իսկ զբաղվածության ծրագրերը, որոնք տնտեսական ու սոցիալական ազդեցություն ունեն, 2019թ.-ին 50 տոկոսով չեն կատարվել, չեն հասել հասցեատերերին: Մեծ հաշվով, այս ցուցանիշները ևս պետք է հաշվի առնեն: 

Իրավիճակի օբյեկտիվ գնահատում ունենալու համար ներկայացվող ցուցանիշների կողքին նաև խնդիր ցույց տվող այս ցուցանիշները պետք է դիտարկվեն: Միայն այդ դեպքում է հնարավոր ձևակերպել իրական մարտահրավերներն ու դրանց ուղղված լուծումները: 

Սա է իրականությունը, մնացածն ավելի շատ տեսարան է, քաղաքական շահի սպասարկում ու պոպուլիզմ»:

Թադևոս Ավետիսյանը շեշտեց, որ այսօր իրական խնդիրներին համարժեք արձագանքելու անհրաժեշտություն կա.

«Վիճակագրության հավաստիության խնդիր ունենք, ինչն ունեցել ենք նաև մինչ այս, բայց խնդիրն այլ է. անգամ եղած վիճակագրական գործիքներով, եղած տեղեկատվությամբ իրավիճակն օբյեկտիվ գնահատելու հնարավորությունները ամբողջությամբ չեն կիրառվում: 

Զուտ քաղաքական շահից «աննախադեպ» ցուցանիշների շարքը շարունակելու մղումից ելնելով` ընտրողական մոտեցմամբ նման իրավիճակ ներկայացնելն ի սկզբանե սխալ հունի մեջ ու սխալ ճանապարհի վրա է դնում թե՛ պետական քաղաքականությունը, թե՛ հակաճգնաժամային կառավարումը: Երբ իրավիճակը դրական զարգացումներով են ներկայացնում, այդ դեպքում թուլանում է նաև պետական կարգավորման գործիքակազմը: 

Հետևաբար, երբ իրավիճակը մանավանդ քաղաքական բարձր մակարդակով ներկայացվում է ոչ օբյեկտիվ, ձևակերպվող խնդիրներն ամբողջական չեն լինում, չի բացառվում, որ խորքային իմաստով նաև համարժեք չեն իրավիճակին: 

Բնական է, որ իրենց քաղաքականությունն ու պետական աջակցությունը պետք է ուղղված լինի հենց իրենց հնչեցրած խնդիրների լուծմանը, ինչի հետևանքով, փաստացի, արդեն կունենան թիրախավորման հարց և համարժեքության խնդիր՝ իրական իրավիճակին»: 

Մեր զրուցակիցը նշվածից բխող օրինակներ բերեց. «Նախօրեին նշվեց, որ ապրիլին չի կրճատվել գրանցված աշխատողների թիվը: Սա դարձավ սենսացիոն ու դրական լուր: Հաշվի առնելով հիմնական ցուցիչի դրական արձանագրումը՝ այնպես ներկայացվեց, որ աշխատաշուկայում խնդիրներ չկան: Բայց իրականությունը սա չէ:

Նախ՝ առաջին բեռն ու հարվածը կրել են նրանք, որոնք առանց աշխատանքային պայմանագրի են աշխատել և միանգամից ազատվել են աշխատանքից: Նրանք ՀՀ քաղաքացիներ են, մարդիկ, ովքեր կայուն եկամուտը կորցրեցին ու վաղը աղքատության նպաստ են ակնկալելու: 

Բացի այդ, Աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածը շատ հստակ կարգավորում է՝ զանգվածային ազատումները և հաստիքի կրճատումը չեն կարող մեկ օրում լինել: Այսինքն, եթե մարտի 15-ին տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը դադարեցվել է, ու մարդը որոշել է հաստիքներ կրճատել կամ գնալ անգամ լուծարման, մեկ օրում չի կարող դա անել: 

Օրենսգիրքը հստակ երկու ամիս ժամկետ է սահմանում աշխատողներին ծանուցում տալու համար: 

Մեծ հաշվով, մենք այս ազդեցությունը դեռ մայիսի վերջին կամ առնվազն հունիսին ենք տեսնելու, որովհետև իրականում մարդիկ հետևել են օրենսդրությանը, շատերը ծանուցումներ են տվել: Եվ, վերջապես, մի խումբ էլ կար, որ սպասում էր պետական աջակցությանը՝ հասկանալու, թե թև ու թիկունք լինելու խոստումները որքանո՞վ են իրական:

 Համոզված եմ, որ պետական աջակցությունը, որն ուղղված է վերոնշյալ խնդիրների լուծմանը, ոչ միայն համարժեք չէ իրավիճակին, այլև որևէ խնդիր չի լուծում: Երբ գլոբալ համաճարակը սկզբից անտեսում ես, լուրջ չես վերաբերվում դրան, հետևաբար, հանրությանն էլ ես այդ ուղղությունը ցույց տալիս: 

Իսկ երբ պարզվում է՝ սխալվել ես, այդ սխալներն արդեն իրենց հետևանքներն են ունենում»:

Նա շեշտեց, որ դրանք այն դեպքերը չեն, երբ սխալի համար կարող ենք ներողություն խնդրել, առաջ անցնել ու այսպիսով իրավիճակը կհաղթահարվի:

«Ընդհանուր առմամբ, կա հապաղում, իրավիճակը ճիշտ բնութագրելու ու գնահատելու խնդիր, որոնց առկայության դեպքում հետևանքներն ակնհայտ են լինում: Մեծ հաշվով, բոլոր խնդիրները գալիս են մեր զրույցի հենց առաջին հատվածում մատնանշված պատճառից: Իրավիճակը ներկայացվում է ոչ թե համարժեք ու օբյեկտիվ, այլ ընտրողաբար, և բացառապես քաղաքական շահի հենքով: 

Եվ եթե գնահատումն ու ախտորոշումն այդպիսին է, բնականաբար, լուծումները իրավիճակից կտրված, իրական պահանջին հակասող սխալ ճանապարհի վրա են հայտնվում: Գերազանցիկի սինդրոմով չձգտել աննախադեպության: 

Սա է կարևորը: Պետք է պարզապես անկեղծ լինել ու իրավիճակը ճիշտ գնահատել: Պոպուլիզմը մահաբեր դեղատոմս է հատկապես հակաճգնաժամային կառավարման համար: 

Պետք է խուսափել այդպիսի վտանգներից ու համարժեք լուծումներ տալ»,-ասաց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation