Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի գլխավոր մարտահրավերն ու «փակ շղթան». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանն անկախությունից ի վեր մեր պատմության ամենաբարդ ժամանակաշրջանն է ապրում։ Եվ դրա արդյունքում է, որ մի կողմից՝ հանրության ու քաղաքական ուժերի շրջանում դեռևս հիասթափություն, հուսալքություն ու անտարբերություն է տիրում, սակայն մյուս կողմից էլ գլուխ է բարձրացնում պայքարի ոգին։ Իսկ իշխանությունները, տեսնելով, որ իրենց քաղաքականությունը հանրային հուժկու դիմադրության չի հանդիպում, շարունակում են իրենց ավերիչ գործունեությունը։

Թերևս այս պայմաններում պայքարի հիմնական տարբերակներից մեկը մնում է ընդդիմության ունեցած գործիքակազմը։ Հայաստանի իրական ընդդիմությունը փորձում է անել այս պայմաններում հնարավորը: Հնարավորը, քանզի մի կողմից՝ մեծ չէ ընդդիմության գործիքակազմը, մյուս կողմից՝ նաև պետք է հաշվի առնել, որ ցանկացած վաղաժամ մեկնարկ, չհաշվարկված քայլ կարող է հակառակ արդյունք տալ: Այս օրերին բավական թեժ է խորհրդարանում: «Պատիվ ունեմ» խմբակցությունն, օրինակ՝ լսումներ էր կազմակերպել՝ առաջարկելով փոփոխել Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, որ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը պարբերաբար հաշվետու լինեն խորհրդարանին արտաքին հարցերով։ Լսումների ընթացքում բավական մեծ հանրային ներկայացվածություն կար, բազմաթիվ ելույթներ եղան, այդ թվում՝ բավական կոշտ։

Միաժամանակ, ընդդիմադիր երկու խմբակցությունները ակտիվ ջանքեր են գործադրում Հայաստանի, Արցախի և ընդհանրապես պետականության շահերը պաշտպանող նոր օրենսդրական նախաձեռնություններ և հայտարարությունների նախագծեր ԱԺ օրակարգ ներառելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ ընդդիմությունը գործում է իրեն տրված հնարավորությունների սահմաններում, սակայն օրենսդրական նախաձեռնությունների վերջնական ճակատագիրը կախված է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումից։ Եվ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը պատկերացնելով՝ զարմանալի ոչինչ չկա, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ելնում են պետության շահերի պաշտպանության դիրքերից, անխտիր մերժվում են։

Այդպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրերս տապալվեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ԱԺ օրակարգ ներառված «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» հայտարարության նախագիծը, ինչի կապակցությամբ ընդդիմադիր խմբակցությունները հատուկ հայտարարությամբ և կոչով հանդես եկան՝ արձանագրելով, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց մյուս կողմից էլ՝ հստակ է, որ Հայաստանի խնդիրն իրականում նույնիսկ օրենքները, օրենսդրական նախագծերը կամ դրանց փոփոխությունները չեն, որքան էլ դրանք կարևոր լինեն: Ժամանակը ցույց տվեց, որ մեր պետության խնդիրը Նիկոլ Փաշինյանն ու նրա շուրջ կենտրոնացած անձնիշխանության համակարգն է։

Ավելի կոնկրետ՝ այդ իշխանության քաղաքական ամբարտավանությունը, որը կարող ենք խորհրդանշական կերպով ամփոփել Փաշինյանի հայտարարության շրջանակներում. «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»։ Դրա արդյունքում է, որ Փաշինյանը զրոյացրեց բանակցային ողջ գործընթացը, հասցրեց պատերազմի, երկիրը խայտառակ կապիտուլ յացիայի առաջ կանգնեցրեց: Բայց դա այսօր ևս շարունակական բնույթ է կրում: Նրանք հիմա ադրեն շատ ուղիղ հայտարարում են Արցախից փաստացի հրաժարվելու մասին՝ գերադասելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները: Սակայն ամենացալին այն է, որ իշխանությունների այս ամբարտավանությունը՝ «ինչ ուզում ենք, այնպես էլ անում ենք»-ի համատեքստում, հասարակական որոշակի շրջանակների աջակցությունն է ստանում։

Փակ շղթա է. նշյալի արդյունքում ունեցանք հունիսի 20, իսկ հունիսի 20-ը գործող իշխանության համար դարձավ ամբարտավանության նոր դոզայի հիմք: Հասկանում ենք՝ հանրային որոշակի շրջանակների այսպիսի անտրամաբանական վերաբերմունքը տարիներ շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ստերով կերակրելու արդյունք է, որ ոչ քիչ թվով մարդիկ նույնիսկ հիմա չեն ցանկանում ընդունել ակնհայտ իրողությունները։ Ցավոք, չափազանց ուժեղ են եղել որոշակի կենտրոններից համակարգված ուղեղալվացման աշխատանքները: Ու երևի թե դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեր հասարակության այդ հատվածն էլ, ի վերջո, պարզ ու հստակ գիտակցի, որ այս իշխանությունները Հայաստանի գլխավոր մարտահրավերն են, քանի որ երկիրն ուղղակիորեն տանում են կործանման ճանապարհով։ Նրանք ամեն ինչ անում են, որ մեր հասարակությունը դա գիտակցի, ընկալի: Մնում է հասկանալ՝ էլ ի՞նչ պիտի անեն, որ այդ գիտակցումը վերջապես հասու լինի բոլորին...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers