Yerevan, 04.July.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միայն այս արգելքով հարցը չի լուծվի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում հակածխախոտային օրենքը: Կառավարությունը պնդում է, որ ցանկանում է գործուն քայլեր կատարել և նվազեցնել ծխախոտի օգտագործումը և կանխել դրա հետևանքով առողջությանը պատճառված վնասները: Այս հրապարակմամբ անդրադառնալու ենք հունվարի 1-ից ուժի մեջ մտած վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքին՝ հարցի հոգեբանական կողմի առումով: Ինձ համար, ով ծխող չէ, այս արգելքը որևէ նշանակություն չի ունենալու, իսկ ծխողների ու հատկապես անչափահասների համա՞ր, որոնք այդ տարիքում հատկապես հակված են դեպի ծխախոտը: Հոգեբան Աննա Բադալ յանը նշում է՝ խնդիրը պետք է բազմակողմանի դիտարկենք, որովհետև մեկ որոշումը չի կարող այն լուծել:

«Գործ ունենք հասարակության հետ, որտեղ կան տարբեր մարդիկ՝ տարբեր հոգեբանությամբ, ընկալումներով ու կարծրատիպերով: Վնասակարի գովազդը դադարում է, շատ լավ է: Անցանք երկրորդ էտապին: Այն մարդը, որը ծխում է, շարունակելու է ծխել, այստեղ պետք է գիտակցական մակարդակի վրա ազդել: Բնական է՝ երբ տեսնում է ծխախոտը, պահանջմունքն արթնանում է: Չեմ ասում, թե ամբողջովին, բայց գուցե 0,05 տոկոսով այն կրճատվի: Երբ չկա տեսողական ընկալումը, հնարավոր է մեկ անգամ մոռանա ծխախոտ գնել, բայց հնարավոր է նաև պահանջմունքը մեծանա: Այս առումով բավականին մեծ գործ ունի անելու կախվածության կենտրոնը: Ինձ համար ամենամեծ հարցը, որի մասին կցանկանայի խոսել, կապված է անչափահասների հետ: Մեր երկրում տղաների մեծ մասը սկսում է ծխել այդ տարիքից: Անցումները, արգելքի սահմանը պետք է նուրբ լինի, քանի որ արգելված պտուղը քաղցր է:

Երբ մարդու տեսողական ընկալումները դա չեն ըմբոշխնում, հասարակության մեջ լսում է բացասական կարծիք, լրատվամիջոցները, հեռարձակվող գովազդները կրթող ու դաստիարակող գործառույթ են իրականացնում, դրան զուգահեռ ընտանիքում չեն ծխում, հավատացեք՝ անչափահասը երբեք դեպի ծխախոտը չի գնա: Բայց եթե արգելքը կոպիտ ձևով արվի, պահանջմունքը կմեծանա, կգործի արգելված պտուղը քաղցր է սկզբունքը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանն՝ ընդգծելով, որ ծխախոտի օգտագործումը մեր հասարակության մեջ նվազեցնելու համար բավականին լայնածավալ աշխատանք պետք է տանենք, ընդ որում՝ տարբեր ուղղություններով:

«Միայն գովազդն արգելելով հարցը չի լուծվի, պետք է աշխատել հասարակության հետ: Եթե ուսումնասիրենք, ապա ծխող մարդկանց պարագայում խնդիրները հիմնականում հոգեբանական են, հետո է դառնում նաև ֆիզիոլոգիական պահանջմունք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ գործ ունենք հասարակության տարբեր շերտերի հետ: «Ծխախոտի դեմ պայքարը պետք է սկսել դպրոցից և ընտանիքից: Դպրոցում ամեն ինչ պետք է շատ գրագետ կազմակերպվի, չպետք է գնալ «ոչի» ճանապարհով, քանի որ անչափահասներն ունեն հակադրվելու ունակություն, որը հարիր է իրենց տարիքին: Երբ դա արվում է դպրոցում՝ սովորելու պրոցեսի հետ զուգահեռ, երեխան դա ընկալում է որպես անհրաժեշտություն, գիտելիք, հմտություն, որը հետո կարող է դառնալ իր վարքի դրսևորման ձև: Այս կանոնը պետք է մտնի դպրոցից, ամրագրվի ընտանիքում, և իրենք կարողանան դա պահպանել հասարակության մեջ: Սա պետք է լինի առողջ ապրելակերպի կանոն: Պետք է բացատրել երեխային, պատասխանել հարցերին, թույլ տալ, որ նա հայտնի իր կարծիքը, օրինակներ բերել, ուստի ծխախոտի հրապարակային ցուցադրության և գովազդի արգելքն ընդամենը մի փոքրիկ շտրիխ է»,-եզրափակում է հոգեբան Աննա Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiUcom Launches New Postpaid Packages Amio Era. Memorandum was signed with Yerevan State UniversityExclusive access to all EURO 2024 games for Ucom subscribers idcoin: New tool in IDBank’s loyalty systemUcom’s Fixed Network Launches in Nor HachnAbout 173 Million Drams and More Than 30 Beneficiary Funds. "The Power of One Dram" is 4 Years OldAmio Era. Memorandum was signed with Russian-Armenian UniversityThe Power of One Dram to The Road of Life: July's Beneficiary is Strong MindAraratBank places dollar bonds Yerevan State University and Ucom signed a Memorandum of Cooperation Amio Era: Memorandum was signed with the Armenian State Pedagogical University after K. Abovyan IDBank and Dalma for the Caucasian Deer Reintroduction ProgramThrough Ucom’s Support the 12th Sunchild Festival Concludes Carpisa gift card worth AMD 50.000 from IDBankAmio Bank and Visa celebrated the launch of the Visa Business Signature CardUcom’s General Director participates in Graduation Ceremony of Leadership SchoolExclusive Georgian Music Concert in Yerevan EPIC Applauds EWC Armenia 2024 National Prizewinners Three Victorious Startups Advance to Global CompetitionUcom Supports Youth Environmental Education The 12th "Sunchild" Environmental Festival Launched with Ucom's Support "Armavir" branch of AMIO Bank was reopenedAraratBank completes placement of bonds ahead of schedule Amio Era. Memorandum was signed with Yerevan Brusov State University of Languages and Social Sciences Tree Planting Results with My Forest Armenia: The Power of One Dram Your home is in Armenia – Ameriabank offers mortgage loans for the Diaspora Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia Ameriabank՛s Trade Finance portfolio enriched with four prestigious awards from EBRD and IFCAmio Bank has signed a memorandum with the Ministry of Education, Science, Culture and Sports of RA within the framework of the corporate social responsibility program Rocket Line - now for 60 months: Idram and IDBank Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion