Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտության շաբաթվա մրցանակաբաշխությունը Կապի թանգարանում էր համախմբել տաղանդաշատ երիտասարդների։ Պարգևատրվեցին «Գիտության շաբաթը` իմ աչքերով», «Աստղային հորիզոն» և «ԳիտաCon» անվանակարգերի հաղթողները։ 

Նկարչական անվանակարգում գլխավոր մրցանակին արժանացավ Ջիմ Հովհաննիսյանի «Մեծ պայթյուն» աշխատանքը, գրական մրցույթում հաղթող ճանաչվեց Արթուր Առաքելյանի «Ուտոպիայի գինը» պատմվածքը, իսկ կոմիքսների անվանակարգում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Լուսինե Պետրոսյանի «Իսկ ի՞նչ, եթե ստացվի» նախագիծը:

«Երբ սկսեցի մտածել, թե ինչ նկարեմ մրցույթի համար, անմիջապես հասկացա, որ իմ թեման լինելու է տիեզերքը։ Մտածեցի, որ սպիտակ խոռոչը համապատասխանում է այս գաղափարին այն, ի տարբերություն սև խոռոչի, ոչ թե կլանում, այլ ժայթքում և տարածում է մատերիան։ Սակայն դրա գոյությունը դեռևս գիտականորեն ապացուցված չէ։ Աշխատանքի ընթացքում հասկացա, որ նկարս ավելի շատ Մեծ պայթյունի նման է ստացվում, որը համարվում է տիեզերքի, ամեն ինչի՝ այդ թվում մեր կյանքի սկիզբը։ Իհարկե, սա ավելի շատ մաքուր գիտաֆանտաստիկա է։ Ես պատկերացում չունեմ, թե ինչ տեսք է ունեցել Մեծ պայթյունը սա պարզապես իմ մեկնաբանումն է», - ասաց «Գիտության շաբաթը՝ իմ աչքերով» մրցույթում առաջին տեղը զբաղեցրած 16-ամյա Ջիմ Հովհաննիսյանը։

Մրցույթների հաղթողները ստացան խելացի հեռախոսներ, պլանշետներ, ինչպես նաև խելացի ժամացույցներ: Մրցանակները հանձնեց Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

«Մեզ համար կարևոր է խթանել երիտասարդների հետաքրքրությունը գիտության հանդեպ և աջակցել նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը: Այսօրվա մրցանակակիրները ցույց տվեցին, որ գիտությունը կարող է ոգեշնչման անսպառ աղբյուր լինել արվեստի համար», - նշեց Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

Խոսելով մրցույթի մասին՝ Գիտուժ նախաձեռնության գործառնական տնօրեն Լիլիթ Մարգարյանն ասաց, որ արդյունքները տպավորիչ են թե՛ մասնակցության դիմումների քանակով, և թե՛ ներկայացված բովանդակության մակարդակով։ «Սա Գիտուժի և Team Telecom Armenia-ի առաջին քայլն էր՝ Գիտության շաբաթվա շրջանակում ոգեշնչելու Հայաստանի ստեղծարար համայնքներին ստեղծագործել գիտության թեմայով։ Մեծ ուրախությամբ նշում ենք, որ այս նախաձեռնությունը հաջողությամբ իր ավարտին հասավ։ Վստահ ենք, որ այս փորձը պետք է դարձնել շարունակական՝ նպաստելով Հայաստանում գիտական երևակայության և ստեղծարար մտածողության զարգացմանը»։

Աղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»Հայրը հայտնել է, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն. նոր մանրամասներԱռողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա ԿոստանյանՋուր չի լինի․ հասցեներ 36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքումՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery 1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել էՈվքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Կինը թունավորել է իր դստերը՝ ընտանիքի հեղինակությունը վիրավորելու համարՀյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը լուռ մարդшսպան է․ ի՞նչ ախտանշաններ կարող եք ունենալ և չհասկանալ բուն պատճառը Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանՆախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»Իրանը պարտված է և ցանկանում է գործարք․ Դոնալդ Թրամփ Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԽաղաղության աղոթք Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»B-2 ռմբակոծիչները հարվածներ են հասցնում Իրանին. ԱՄՆ բանակ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵՏՀ խորհրդի նիստին Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբան«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ) Հակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Հետևեք Ֆելիքսին, ինքը շատ ուրախանում է․ Գոռ Հակոբյանի նոր տեսաուղերձը Ավարտվել է COP17 նախագահության պաշտոնական այցը Կանադա՝ ՄԱԿ CBD քարտուղարություն Մենք երկու անգամ nչնչացրել ենք Իրանի ղեկավարությանը․ Թրամփ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվենք Իրանի շուրջ ծավալվող հակամшրտության մեջ․ Էրդողան