Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք». «Դասավանդիր հանուն Հայաստանի»-ն փոխում է կրթության որակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս ՀԸԲՄ գրասենյակում տեղի ունեցավ GoTeach մասնագիտական կողմնորոշման տոնավաճառը։ Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարբեր համայնքներից ժամանած ավելի քան 30 աշակերտ հնարավորություն ունեցան հանդիպելու «Դասավանդիր հանուն Հայաստանի» շրջանավարտ-դեսպանների և տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետների հետ։ Նման հանդիպումների հիմնական նպատակն է օգնել աշակերտներին՝ գտնել իրենց ապագա մասնագիտությունը։ Բանախոսները նշում էին՝ այսօր կան մասնագիտություններ, որոնք կարող են ապագայում չլինել, և հնարավոր է, որ ապագայում լինեն նոր մասնագիտություններ, որոնք այսօր մեզ ծանոթ չեն։ Իսկ սա իրական մարտահրավեր է բոլորիս համար։ Ուստի կարևոր է կարիերա կոչվող ճամփորդության ընթացքում ձեռք բերել բազմապիսի հմտություններ, լինել ճկուն և ժամանակ առ ժամանակ հարմարվել նոր իրավիճակին, երբ դու կարող ես անգամ մասնագիտական ուղղվածություն փոխել, նոր մասնագիտություն սովորել և քեզ համար նոր ոլորտներ բացահայտել։

Իրենց փորձառությամբ աշակերտների հետ կիսվեցին «Դասավանդիր հանուն Հայաստանիի» տարբեր սերունդների ուսուցիչները, որոնք իրենց առաքելությունը դասավանդման ոլորտում ավարտելուց հետո այժմ գործունեությունը շարունակում են տարբեր ոլորտներում։

Աստղիկը «Դասավանդիր հանուն Հայաստանի» շրջանավարտ-դեսպանների առաջին սերնդից է, ով այժմ ղեկավարում է Յուքոմ ակադեմիան։ Նա նշեց, որ ժամանակին դժվարությամբ է որոշել  մասնակցել ծրագրին, սակայն այժմ փաստում է՝ դա իր համար համարձակ և հիանալի որոշում էր։ «Լինելով մասնագիտությամբ մանկավարժ, աշխատելով կրթության ոլորտում՝ կարող եմ իմ գիտելիքներն ու փորձը տեղափոխել այլ հարթակ։ Իմ դեպքում Յուքոմն էր այդ նոր հարթակը։ Մենք կարող ենք ուսումնասիրել և զարգացնել հմտություններ, որոնք մեր ապագայում օգտակար կլինեն, որոնք կկարողանանք տարբեր ոլորտներում կիրառել։ Դրա համար ուզում եմ, որ ձեր միտքը բաց լինի, ուզում եմ, որ լայն մտածեք, հնարավորություններ միշտ կան և դրանք շատ են»։

Անդրանիկը «Դասավանդիր հանուն Հայաստանի» երրորդ սերնդի շրջանավարտ-դեսպաններից է։ Նա «Սաղմոս կերամիքսի» համահիմնադիրն է։ Անդրանիկն անկեղծանում է՝ երբ առաջին անգամ իր ձեռքերում հայտնվեց կավը ու սկսեց դրանով աշխատել, տեսավ, թե ինչքան նման է այն մարդուն։ «Կավը շատ խոնարհ է, չի դիմադրում, ենթարկվում է մեր ձեռքին ու ձևափոխվում է այնպես, ինչպես նրան կձևափոխես։ Կարող ես նրանից շատ գեղեցիկ բան ստանալ։ Մարդն էլ նման է կավին, եթե մենք թույլ ենք տալիս, որ մեր կյանքում Աստված մեր վրա ազդեցություն ունենա, մենք կարող ենք գեղեցկանալ, աճել, զարգանալ։ Հնարավորությունները մեր կողքով անընդհատ անցնում են։ Հաճախ դրանք չենք նկատում, դրանց անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում»։

Անդրանիկը դասավանդել է ֆիզկուլտուրա Մովսես գյուղում։ Այստեղ նա ծանոթացել է ոչ միայն զարմանահրաշ մարդկանց, այլ կավի հետ։ «Սիրահարվեցի կավին։ Երբ ավարտեցի դասավանդման տարիները, որոշեցի՝ պետք է կավագործությամբ զբաղվեմ»։ Ինչ-որ պահից սկսած Անդրանիկը որոշում է անվճար դասընթացներ կազմակերպել բոլորի համար։ «Դասերին եկան միայն դպրոցականներ, որոնք այսօր իմ թիմակիցներն են։ Այդ դպրոցականներն այնքան են վաստակում, որ կարողանում են ապահովել իրենց բոլոր ծախսերը»։ Ծրագրի շրջանավարտ-դեսպանը խորհուրդ տվեց դպրոցականներին՝ եթե ձեր ընտրած մասնագիտությունը թեկուզ մի քիչ, թեկուզ աննկատ ծառայի մարդկանց, ձեր գործը կդառնա աղոթք, և դուք ձեզ երջանիկ կզգաք։

Կարինը ծրագրի շրջանավարտ-դեսպանների վեցերորդ սերնդից է։ Այժմ նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավարն է։ Երբ մեծանաս, ի՞նչ ես դառնալու։ Կարինի բնորոշմամբ, սա այն հարցն է, որ ամենաշատն է լսում դպրոցականը։ «Ինքս չգիտեի, թե ինչ եմ դառնալու, բայց մի բան կար, որ շատ լավ էի գիտակցում՝ սիրում էի ֆուտբոլը։ Տարիների ընթացքում հասկացա, որ այդ հնարավորությունները չունեմ դառնալու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ինքս ինձ խոստացա՝ եթե չեմ դառնում ֆուտբոլիստ, խնդիր չկա, դա ինձ չի կոտրում, կաշխատեմ սպորտի ոլորտում։ Լիբանանից եմ, այնտեղ եմ սովորել, բայց միշտ իմ ապագան տեսել եմ Հայաստանում։ Համաճարակի ընթացքում որոշեցի դիմել ծրագրին, ու հենց այդ որոշումն էլ դարձավ իմ մասնագիտական առաջին քայլերից ամենակարևորը։ Ծրագրի շրջանակում տեղափոխվեցի Արցախ, այնտեղ դասավանդեցի ֆիզկուլտուրա։ Այնտեղ երկու՝ շատ կարևոր բան եմ սովորել՝ լինել ուժեղ և դիմացկուն, ու ինքնավստահ, որովհետև այնտեղ այդքան էլ հեշտ չէր կյանքը։ Հիմա դա ինձ օգնում է իմ աշխատանքում։ Միշտ լսեք ձեր ներքին ձայնին, որովհետև շատ անգամ հենց այդ ձայնն է, որ որոշիչ կդառնա ձեր կյանքում»։

Շուշանիկն աշխատում է Գյումրիում գործող Ավստրիական զարգացման գործակալությունում՝ որպես խորհրդատու։ Նա «Դասավանդիր հանուն Հայաստանի» շրջանավարտ-դեսպանների վեցերորդ սերունդից է։ «2020 թվականին «Դասավանդիր հանուն Հայաստանի» կազմակերպությունը իր 6-րդ սերնդին ուղարկեց դպրոցներ, և Արցախ հասնելուց հետո պարզ դարձավ, որ դասերը սկսելու ենք սեպտեմբերի 14-ից։ Այսինքն՝ երբ սկսվեց պատերազմը, ընդամենը 2 շաբաթվա ուսուցիչ էի։ Սեպտեմբերի վերջին վերադարձել էինք Հայաստան, չգիտեինք, թե ինչով զբաղվել և հենց այդ օրերին «Դասավանդիր հանուն Հայաստանիի» մի քանի կամավորների հետ որոշեցինք աշխատել այն երեխաների հետ, որոնք Արցախից Հայաստան էին տեղափոխվել, նրանք հյուրանոցներում էին և հրաժարվում էին գնալ դպրոցներ։ Սկսեցինք արտակարգ իրավիճակների կրթության ծրագիրը։ Դիլիջանում իմացա, որ պատերազմը վերջացել է, իմացա նաև, որ իմ գյուղը դեռ կա, և առաջին բանը, որ որոշեցի, վերադառնալն էր։ Դեկտեմբերի 3-ին արդեն Արցախում էի։ Շատ գեղեցիկ տարիներ ունեցա այնտեղ։ Իսկ վերադառնալով Հայաստան, փորձում էի հասկանալ, թե ինչ անել, որպեսզի իմ դերը կրթության ոլորտում շարունակվի։ Գյումրիում գործող Ավստրիական զարգացման գործակալության ծրագրի հետ տասը հանրակրթական դպրոցներում իրականացրել ենք 220 հազար եվրո արժողությամբ ծրագիր և ընդհանրապես կրթության ոլորտում ունեցել ենք 966 հազար եվրոյի ներդրում։ Ամբողջ Շիրակի մարզում փորձել ենք փոփոխություն բերել գրադարանների, մշակութային կենտրոնների, երաժշտական ու արվեստի դպրոցների, սպորտդահլիճների, հանրակրթական դպրոցների կյանքում։ Ունեցել ենք հնարավորություն դպրոցներին ապահովելու դուալ կրթության հնարավորությամբ, դպրոցներին կից բացել ենք ջերմոցներ։ Հիմա երեխաները իրենց առօրյան և ընդհանրապես կյանքը կարողանում են շատ ավելի հեշտ կազմակերպել։ Չվախենաք որոշում կայացնելուց, եթե անգամ դրանք սխալ լինեն, ձեզ հաստատ ինչ-որ բան սովորեցնելու են»։

DHL Armenia-ն և «Դասավանդի՛ր Հանուն Հայաստանին» համագործակցում են DHL Group-ի և Teach For All-ի համաշխարհային նախաձեռնության՝ GoTeach ծրագրի շրջանակում, որի նպատակն է երիտասարդներին պատրաստել աշխատանքային շուկային։

Լուսինե Առաքելյան

Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՆովոպասիդի թաքնված վտանգները. ինչ պետք է իմանալ նախքան այն օգտագործելըՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Ջրամբարի տարածքում մահացած մարմին է հայտնաբերվելԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»Հայրը հայտնել է, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն. նոր մանրամասներԱռողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա ԿոստանյանՋուր չի լինի․ հասցեներ 36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքումՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery 1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել էՈվքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Կինը թունավորել է իր դստերը՝ ընտանիքի հեղինակությունը վիրավորելու համարՀյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը լուռ մարդшսպան է․ ի՞նչ ախտանշաններ կարող եք ունենալ և չհասկանալ բուն պատճառը Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանՆախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»Իրանը պարտված է և ցանկանում է գործարք․ Դոնալդ Թրամփ Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԽաղաղության աղոթք Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»