Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ամեն օր տասն անց կես Էդուարդս աշխատանքից տուն էր գալիս, ամեն օր նույն ժամին իրեն եմ սպասում». Էդուարդ Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին Ջրականում, տուն «վերադարձել»` հինգ ամիս անց. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր, բարի, կամեցող։ Կարող էր ձեռքում եղած վերջին իրն էլ բաժանել, տալ ուրիշներին, ինքն առանց դրա մնար։ Այդպիսի երեխա է եղել Էդուարդս։ Հետոյի մասին չի մտածել, այդ պահին, եթե այդպես է պետք եղել, ոգևորված արել է»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Էդուարդի մայրիկը։

Էդուարդը ծնվել է Սիսիան քաղաքում։ Դեռ դպրոց չէր հաճախում, երբ ընտանիքը որոշում է տեղափոխվել և բնակություն հաստատել Երևանում։ Նա մայրաքաղաքում դպրոց է հաճախել, առաջին երեք դասարանը սովորել է Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում, իսկ հետո սկսել է հաճախել թիվ 178 դպրոց։ Էդուարդն ուսանել է նաև երաժշտական դպրոցում. կլառնետի բաժինն է ավարտել։ Սովորել է նաև թիվ 27 ուսումնարանում՝ խոհարարի մասնագիտացմամբ։ Տիկին Ստելլան նշում է՝ հինգերորդ կարգի խոհարար էր որդին. «Շատ քիչ աշխատեց իր մասնագիտությամբ։ Ասաց՝ սիրելով ընդունվեցի այդ բաժին, սովորեցի, բայց դա իմը չէ»։

Մայրիկը հուշերով վերադառնում է որդու դպրոցական տարիներ։ «Ընդունակ աշակերտ էր, աշխույժ ու չարաճճի, անկարգ չի եղել, վտանգավոր բաներ չի արել, ուղղակի շատ ակտիվ էր։ Սիրում էր «Պատմություն» առարկան, այնքան ուշադիր էր լինում դասերին, որ կարող էր ուսուցչից հետո վերապատմել դասը և ստանալ իր բարձր գնահատականը։ Շատ էր կարդում տարբեր ազգերի պատմությունները, բնական է՝ առաջնայինը հայ ժողովրդի պատմությունն էր։ Սիրում էր ընթերցել Նժդեհի, Աղբյուր Սերոբի և մյուսների մասին պատմություններ։ Դա նաև մեզանից՝ իր ծնողներից էր փոխանցվել իրեն։ Իր հայրիկն Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։ Երբ սկսվեց պատերազմը, առաջիններից էր, որ մեկնեց մարտի դաշտ։ Հայրիկը ծառայում էր Սիսիանի գնդում»։

Դպրոցն ավարտելուց հետո 1993 թվականին Էդուարդը զորակոչվել է բանակ, ծառայել է Սիսիանի զորամասում։ Էդուարդի ծառայությունն անցել է Ջրականի, Որոտանի, Վարանդայի, Քարվաճառի, Հորադիզի և այլ ուղղություններով։ Այդ ժամանակ պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով։ Էդուարդը կամավորագրվել է նաև Ապրիլ յան պատերազմին։ «Այս պատերազմի ժամանակ ուղևորվեց դեպի Ջրական, ասաց՝ ես անգիր գիտեմ այդ տեղերը, մեր դիրքերն են եղել։ Ինչպես շատերը, տղաս ևս չէր պատկերացնում, որ այսպիսի պատերազմ է լինելու։ Կարծում էին, որ մարդը մարդու դեմ պետք է կռվի»։

44-օրյա պատերազմի մասին։ «Երբ պատերազմն սկսվեց, գալիս էր տուն, անընդհատ մտքերի մեջ էր, ասում էր՝ այսպես ո՞նց է լինելու։ Առաջին օրվանից խոսում էր մարտի դաշտ մեկնելու մասին։ Իրեն ասում էի՝ մի քիչ համբերիր, գուցե Ապրիլ յան պատերազմի պես կարճ տևի։ Անգամ ասում էի՝ ես էլ քո հետ գալու եմ»։ Մայրիկը մի զանգ է հիշում։ «Գիշերը պառկած էր, զանգ եկավ, պատասխանեց՝ գալու եմ, ապեր, չեմ խաբում։ Առավոտյան արթնացավ, իմ ձեռքով իր իրերը տեղավորեցի։ Համազգեստ ուներ, իմ ձեռքով տարա, ձևափոխեցի մի փոքր, որ հագնի ու միանգամից գնա մարտի դաշտ։ Երբեմն ինձ մեղադրում եմ, բայց ի՞նչ անեի, ես իմ տղային պատերազմ ճանապարհեցի։ Սեպտեմբերի 30-ին մեկնեց։ Ամեն առավոտ զանգահարում էր։ Ասում էր՝ զանգերով մեր տեղը որոշում են, բայց գիտեմ, որ սպասելու ես, դրա համար զանգում եմ, որ հանգիստ լինես։ Առավոտյան 5-6-ին զրուցում էինք, միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է, դուք չզանգեք, սպասեք իմ զանգին»։

Էդուարդի վերջին զանգը հոկտեմբերի 6-ի առավոտյան էր։ «Հետո էլի իր զանգին էի սպասում, բայց զանգ չեկավ։ Սկսեցի անընդհատ իրեն զանգահարել, բայց ապարդյուն, որոշ ժամանակ հետո հասկացա, որ այդ ժամանակ արդեն զոհվել էր»։

Տղաների պատմությունների արդյունքում մայրիկը կարողացել է ի մի բերել այդ օրվա իրադարձությունները։ «Շրջափակման մեջ են հայտնվել։ Ջրականի զորամասում էին, երկրորդ հարկում։ Երբ իմացել են, որ իրենց վտանգ է սպառնում, բնական է՝ ես այնտեղ չեմ եղել ու այս ամենը ներկայացնում եմ տղաների պատմելով, բոլորին օգնել է, իջեցրել, մնացել են Էդուարդս և ևս երկու տղա։ Նա արդեն ոտքից և ուսից վիրավոր է եղել։ Տղաները կարողացել են ապահով դուրս գալ, շատերը եկան, որոշ բաներ պատմեցին այդ օրերի մասին։ Երբ մնում են երեքով, արդեն զգալով վտանգը՝ իջնում են զորամասի նկուղային հատված։ Շրջափակման մեջ են եղել, բնական է՝ թշնամու զորքերն ամեն տեղ ստուգում են, որ տեսնեն՝ մարդ կա՞, թե՞ ոչ։ Տղաս ասել է՝ ամեն ինչ պետք է անել գերի չընկնելու համար, առաջարկել է գործի դնել նռնակը, բայց մյուս երկու տղան չեն համաձայնել՝ գուցե մեզ մոտ չեն գալիս ստուգելու, ինչո՞ւ նման բան անենք։ Էդուարդս այդ տղաներին առաջարկել է հեռանալ, դուրս գալու ճանապարհ գտնել։ Իսկ ինքը, վիրավոր լինելով, հավանաբար հույս չի ունեցել, որ կկարողանա այդտեղից դուրս գալով երկար ճանապարհ անցնել՝ մինչև ապահով վայր հասնելը։ Այդ երկու տղան հեռացել են այլ դռնով, և երբ թշնամին նկուղի դուռը բացել է, Էդուարդս նռնակը պայթեցրել է։ Իր հետ եղած տղաները, մի քանի օր չարչարվելով, կարողացել են ապահով վայր հասնել։ Իրենք եկան մեր տուն, պատմեցին մանրամասները»։

Էդուարդը զոհվել է հոկտեմբերի 6-ին Ջրականում։ Տուն «վերադարձը» ամիսներ է տևել։ «2021 թվականի մարտի 16-ին նոր միայն մեզ ասացին, որ իրեն բերում են։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է։ Այդ ընթացքում իրեն բոլոր հնարավոր տարբերակներով փնտրել ենք, գրություններ էինք ուղարկում տարբեր տեղեր, բայց պատասխանը մեկն էր՝ անհետ կորել է»։

Տիկին Ստելլան երեք որդի ունի, նրանցից մեկն Էդուարդն է։ Եվ հիմա մեծ ընտանիքում մեկը մյուսին ուժ են տալիս կյանքը շարունակելու համար։ «Ամեն օր տասն անց կես աշխատանքից տուն էր գալիս, ամեն օր ես նույն ժամին սպասում եմ իրեն։ Նա ինձ համար կա։ Համարյա հինգ տարի է անցել, բայց կարծես հինգ օր առաջ է ամեն ինչ տեղի ունեցել։ Ծանր է շատ, բայց ես ինձ տրամադրում եմ, որ կյանքը շարունակվում է։ Էդուարդս աղջիկ ունի, ես պետք է նաև իր կողքին լինեմ։ Հայրիկի զոհվելուց որոշ ժամանակ հետո թոռնուհիս ընտանիք կազմեց, հիմա ես արդեն ծոռնիկ ունեմ։ Աղջիկս շատ էր ուզում որդի ունենալ, որ հայրիկի պատվին անվանակոչի, բայց աղջիկ ունեցավ։ Կարևորը առողջ բալիկ է և շարունակվում է մեր սերունդը։ Ես չեմ կարող հուսահատվել, չէ որ դրանով նաև իմ շրջապատի մարդկանց կյանքը կարող եմ դժոխքի վերածել։ Չեմ կարող նման բան թույլ տալ։ Ապրում ենք, ի՞նչ անենք, յուրաքանչյուրի վիշտն իր հետ է։ Դրսում ծիծաղում ենք, ներսում լաց լինում։ Մեռնելը հեշտ է, պետք է կարողանալ ապրել ու ապրեցնել»։

Հ. Գ. - Էդուարդ Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արին բերդի գերեզմանատանը՝ հայրիկի կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափեր