Yerevan, 08.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երազում էր սեփական ատամնաբուժարան ունենալու մասին». Դավիթն անմահացել է ծանր վիրավորի կյանքը փրկելիս. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դավիթ Գևորգյանը սերժանտ էր, բուժակ։ Ծնվել է 2001 թ. Երևանում։ Ընդունվել է բուհ, 2019 թ.-ին զորակոչվել բանակ, ծառայել է Հադրութում։ Զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 26-ին հարավ-արևել յան թևում։ Դավիթի մարմինը հայկական կողմին է փոխանցվել դեկտեմբերի 15-ին Կարմիր խաչի միջնորդությամբ։ Դավիթի մասին զրուցել ենք մայրիկի՝ տիկին Լուսինեի հետ: Ըստ ավանդույթի, տղաների մասին նյութեր պատրաստելիս առաջին հարցս նրանց մանկության, տեսակի ու բնավորության մասին է, նրանց երազանքների ու նպատակների մասին: Մայրիկն ասում է՝ Դավիթն ուշիմ, խոհեմ երեխա էր:

«Շատ չէր խոսում, հարցեր էլ շատ չէր տալիս, ինքն իր մեջ էր մտածում և գտնում պատասխանները: Շատ բարի էր: Երբ տանեցիներից մեկը հիվանդ էր կամ տրամադրություն չուներ, նստում էր կողքին, գրկում և լռում: Երեք տարեկան էր, երբ ջերմում էի ու պառկած էի անկողնում, եկավ, բռնեց ձեռքս ու չէր հեռանում: Խնդրում էի, որ գնա խաղալու, բայց չէր հեռանում…»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն:

Ցանկացել է, որ որդին հաճախի կարատեի: «Հայորդաց տանը լավ մարզիչ կար, բայց Դավիթը կտրականապես հրաժարվեց, հորդորները չօգնեցին: Հիմա, երբ վերլուծում եմ, հասկանում եմ, որ նա չէր կարող ընկերոջը, անգամ հակառակորդին ցավ պատճառել»,-վերհիշում է մայրիկը:

Նրա խոսքով, որդին առանձնանում էր հումորի զգացումով, դպրոցի ուսուցիչները մինչև հիմա պատմում են իր կատակների և նմանակումների մասին: Բարի ու հոգատար տղայի մասնագիտական ընտրությունը ևս պատահական չէր: «Ավելի շուտ բժիշկ լինելու և մարդկանց օգնելու ջիղ ուներ, անչափ բարեգութ էր ու գթասիրտ: Ընտանեկան խորհրդով որոշեցինք, որ պետք է մասնագիտական կրթությունը շարունակի «Հայբուսակ» քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժնում: Ուսման ընթացքում իր համար մասնագիտական գործիքներ էր պատվիրում համացանցից, գիպսից պրոթեզներ էր պատրաստում, համացանցով հետևում էր մասնագիտական նորություններին: Ավարտելով քոլեջն՝ ընդունվեց նույնանուն համալսարանի Բժշկական ֆակուլտետի «Բնագիտություն և բնապահպանություն» բաժինը և զորակոչվեց բանակ: Երազում էր սեփական ատամնաբուժարան ունենալու մասին…»,-հավելում է զրուցակիցս:

Հաջորդիվ հիշողությունները ծառայության ընթացքի մասին են: Մայրիկի խոսքերով, Դավիթը երբեք չէր բողոքում կամ տրտնջում: «Նույնիսկ երբ ջրծաղիկով հիվանդացավ, ինձ չէր ասում, որ չանհանգստանայի: Ասաց, երբ ջերմությունն արդեն իջել էր, համարյա առողջացել էր: Ծառայության ընթացքում 2 ամիս վերապատրաստվեց որպես ֆելդշեր ու շարունակեց ծառայությունը որպես բուժակ: Բարեխիղճ ծառայության համար արժանացավ սերժանտի աստիճանի՝ մինչև պատերազմն սկսվելը»,-ասում է տիկին Լուսինեն:

Պատերազմի մասին: «Համարյա ամեն օր խոսում էինք հեռախոսով: Դավիթն ուզում էր երկար խոսել, բայց ես չէի կարողանում, լեզուս պապանձվում էր, որովհետև մտածում էի՝ հանկարծ չվնասեմ իրեն հեռախոսի պատճառով: Կատակում էր այդ դժոխքից, որ հանգստացներ ինձ, ասում էր, որ ապահով վայրում է, չէր տրտնջում, չէր պատմում պատերազմի սարսափների մասին, ասում էր՝ արի եղանակից խոսենք»:

Պատերազմի ընթացքում օգնություն է ցուցաբերել շատ վիրավորների՝ փրկելով բազմաթիվ կյանքեր: Նրա շնորհիվ շատ վիրավորներ կարողացել են քայլել և շարունակել պայքարը: 2020 թ.-ի հոկտեմբերի 26-ին դիրքի վրա կատարված հարձակման ժամանակ ծանր վիրավոր Ա. Խաչատրյանին խրամատից ապահով վայր տեղափոխելիս չի լքել նրան, երբ շարունակվել է արկերի տարափը: Հերթական արկի հարվածային ալիքից վիրավորը մի կողմ է շպրտվել՝ ողջ մնալով, իսկ նրան փրկող ֆելդշերը՝ Դավիթը, զոհվել է»,-եզրափակում է կյանքեր փրկող ֆելդշերի մայրիկը: Հ. Գ. Դավիթ Ռոբերտի Գևորգյանն Արցախի Հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով պարգևատրվել է «Անձնվիրության և սխրանքի համար» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024Ucom’s General Director Spoke about Personal Growth and Quality Management