Yerevan, 21.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստա՞նը, Մոլդովա՞ն, թե՞ Արևելյան Եվրոպայի երկրորդ էշելոնի երկիր կլինի «նորեկը» Ռուսաստանի դեմ․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Հայաստա՞ն, թե՞ Մոլդովա. ո՞րը կլինի «նորեկը» Ռուսաստանի դեմ» վերնագրով հոդվածում գրում է, որ ինչքան մոտենում է Կիևի ռեժիմի մոտալուտ փլուզումը, հակառուսական հռետորաբանությունը հետխորհրդային տարածքի որոշ այլ հատվածներում ավելի սադրիչ և կոշտ է դառնում: Օրինակ՝ հունիսի 1-ին Մոլդովայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում հանրապետության ղեկավար Մայա Սանդուն հայտնել է իր մտադրությունը՝ ստեղծելու «Patriot» կոչվող «ռուսական քարոզչության դեմ պայքարի կենտրոն»:

Իսկ Հայաստանում իշխանության բարձրագույն օղակի պաշտոնյաները գնալով շատ են կրկնում երկրի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վնասակարության մասին թեզերը։ Այս ամենից ակամայից հարց է ծագում. ո՞ւմ՝ մոլդովացիների՞ն, թե՞ հայերին Արևմուտքը մարտի մեջ կնետի, երբ վերջնականապես նոսրանան Ուկրաինայի զինված ուժերի շարքերը Ռուսաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում։ «Ես շատ չէի թմբկահարի այն փաստը, որ Ուկրաինան արդեն լիովին սպառել է իր հակառուսական ռեսուրսը,- տեղի ունեցողի վերաբերյալ իր տեսակետով է կիսվել քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը,- ուկրաինական պետությունը, Սիրիայի կամ Լիբիայի մակարդակի դեգրադացիայի հասնելով, կարող է բավականին երկար ժամանակ մեզ համար խնդիրներ ստեղծել և վերջապես դեգրադացվել՝ դառնալով մի տեսակ չբուժվող թարախապալար մեր սահմաններին»։

svpressa.ru.- Այնուամենայնիվ, հիմա կարելի՞ է ասել, որ Արևմուտքի՝ մեր դեմ պայքարում հաջորդը Մոլդովան ու Հայաստանն են։

Անպիլոգով.- Մոլդովայի և Հայաստանի որոշակի շեղում դեպի արևմտյան տերություններ և ՆԱՏՕ-ի բլոկ իսկապես կարելի է նկատել։ Բայց չպետք է մոռանալ, որ և՛ Մոլդովան, և՛ Հայաստանը ունեն իրենց ինքնիշխանության չլուծված խնդիրներ։ Ե՛վ Մերձդնեստրի, և՛ Ղարաբաղի հարցը հետխորհրդային կառուցվածքի հետևանք է։ ԽՍՀՄ-ի համար այդ տարածքների պետական պատկանելությունը սկզբունքորեն կարևոր չէր, բայց երբ Մոլդովան և Հայաստանը դարձան ինքնիշխան պետություններ, Քիշնևի համար Մերձդնեստրի ստատուս քվոն վերածվեց կոկորդում մնացած ոսկորի, իսկ Ադրբեջանի հետ վերջին դիմակայությունում կրած պարտությունից հետո Հայաստանը Լեռնային Ղարաբաղը պահելու մեխանիզմներ չի տեսնում:

Փորձելով լուծել իրենց խնդիրները՝ երկու երկրներն էլ փնտրում են ինչ-որ արտաքին «հենարաններ», քանի որ ունեն պատրանք, որ հավաքական Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն կարող են իրենց համար այդպիսին լինել: Դա, իհարկե, չի կարող դուր գալ Ռուսաստանին։ Մոլդովայի կամ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի կապերի ցանկացած ամրապնդում հղի է նրանց տարածքում արևմտյան ռազմակայանների ի հայտ գալով և դրանից բխող բոլոր հետևանքներով, քանի որ էլ ավելի է սրվելու երկրի հարավային և արևմտյան սահմաններում ստեղծված առանց այն էլ պարզ լինելուց հեռու իրավիճակը։ Ղարաբաղի և «Զանգեզուրի միջանցքի» դեպքում հայերի հնարավոր ցեղասպանության և էթնոցիդի ֆոնին դա առնվազն փախստականների հոսքեր են և հումանիտար աղետ։ Մերձդնեստրի դեպքում իրավիճակի պոտենցիալ սրումն էլ ավելի աղետալի կլինի՝ հաշվի առնելով այն, որ այդ չճանաչված հանրապետության բնակչության մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ են։

svpressa.ru.- Հավանաբար, տրամաբանական է ենթադրել, որ Արևմուտքը կարող է խաղադրույք կատարել ոչ թե Հայաստանի, այլ Մերձդնեստրի հակամարտության վրա, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը պարզապես ստիպված կլինի պատասխանել թեկուզ իր քաղաքացիներին պաշտպանելու համար։

Անպիլոգով.- Դե, առաջին հերթին՝ Հայաստանը ցամաքային սահմաններ չունի Ռուսաստանի հետ։ Երկրորդ հերթին՝ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է։ Եթե Արևմուտքն այնտեղ ճնշում գործադրի, ապա, կրկնում եմ, առաջին հերթին փախստականների հոսքեր կլինեն, և կխոսեն, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն Անդրկովկասում։ Իսկ հիմա հիշենք, որ Մերձդնեստրը նույնպես ցամաքային սահմաններ չունի Ռուսաստանի հետ, իսկ Ուկրաինայի երկինքը ներկայում փակ է։ Ըստ այդմ, Մերձդնեստրի դեմ ցանկացած սադրանք չափազանց ցավոտ կլինի ինչպես ռուսական հասարակության, այնպես էլ ռուսական պետության համար։

Սակայն պետք է հասկանալ, որ Ուկրաինայի հետ մեկտեղ և՛ Ղարաբաղը, և՛ Մերձդնեստրը Արևմուտքի աչքում Ռուսաստանին ապակայունացնելու հերթական գործիքն են։ Թե ինչ տեսքով կլինի այդ ապակայունացումը, ներկայում անհնար է ստույգ կանխատեսել։ Հիմա միայն մի բան կարելի է վստահորեն ասել. Ուկրաինայի ռազմական հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ, թեկուզ Արևմուտքի աջակցությամբ, բացարձակապես անհնար է։ Հնարավոր է միայն ինչ-որ ապակայունացում երկրի ներսում, ինչ-որ անկարգություններ և Ռուսաստանի մասնատման փորձ։ Արևմուտքը, կարծում եմ, առաջին հերթին մտածում է հիբրիդային պատերազմի, այլ ոչ թե ուղղակի առճակատման մասին։ Եվ ո՛չ Մերձդնեստրը, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղն ինքնին պիտանի չեն ռուսական պետականության համար «կրիտիկական բաբանի» դերին. կցավեցնի, բայց չի լինի մահացու:

svpressa.ru.- Այդ դեպքում ո՞վ է «կրիտիկական բաբան» լինելու Ռուսաստանի դեմ, եթե ոչ Մոլդովան և Հայաստանը։ Միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կհանգստանա Ուկրաինայի պարտությունից հետո…

Անպիլոգով.- Եկեք մտածենք: Բելառուսում ապակայունացման փորձն ամբողջությամբ ձախողվեց: Բալթյան հանրապետությունների ապակայունացնող ներուժը էական չէ: Կարող եմ ենթադրել, որ Արևմուտքն այս կարգավիճակը կառաջարկի, ամենայն հավանականությամբ, Արևել յան Եվրոպայի երկրորդ էշելոնին, որտեղ ռուսաֆոբիան դարձել է սոցիալական նորմ։ Դա, օրինակ՝ Ռումինիան է, որը սկզբունքորեն կարող է «կապվել» մերձդնեստր-մոլդովական հակամարտության հետ։ Դա Լեհաստանն է, որը վաղուց ինչ-որ ֆանտոմային ցավ է ապրում, դեռ երազում է «Ծովից ծով Ռեչպոսպոլիտայի» մասին։ Ինձ թվում է, որ այդ երկու երկրները միանգամայն բավարար են, որպեսզի, Արևմուտքի տեսակետից, փորձեն Ռուսաստանի ճանապարհին եթե ոչ «կրակապատնեշ», ապա գոնե «սանիտարական պատնեշ» ստեղծել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest