Yerevan, 15.January.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինը հազար տարեկան խմորասնկերից մինչև ժամանակակից խմորիչներ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարեջրի տեսակների թիվը պարզապես հսկայական է, և յուրաքանչյուր տարի ավելի ու ավելի շատ նոր տեսակներ են հայտնվում: Դա հնարավոր է ածիկների բազմազանության շնորհիվ, որի ստեղծման համար օգտագործվում են դասական գարուց սկսած մինչև անսովոր փոխարինիչներ, ինչպես, օրինակ՝ չամիչը կամ մրգերը: Բացի այդ, պետք է հաշվի առնել օգտագործվող գայլուկի բազմաթիվ տեսակների գործոնը, ինչի մասին առիթ ունեցել ենք պատմելու: Կան այդ ամենից ինչ-որ բան ստանալու բազմաթիվ տարբերակներ, և գարեջրագործներն անընդհատ փորձարկումներ են անում՝ համատեղելով ածիկը, գայլուկը և, իհարկե, խմորիչը: Խմորիչի հարցում էլ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, հատկապես որ խմորմանը կարող են մասնակցել ոչ միայն դրանք: Սովորական գարեջուր խմողը շատ բան չգիտի խմորիչի մասին:

Որպես կանոն, մեր իմացությունը սահմանափակվում է նրանով, որ կան գարեջրի և հացի տարբեր խմորասնկեր, թեև դրանք իրականում պատկանում են նույն տեսակին: Մարդը խմորասունկը սկսել է «ընտելացնել» մոտ 9 հազար տարի առաջ։ Այդ գործընթացի սկիզբը դրվել է Չինաստանում, որտեղ մարդիկ սովորել են բրնձի գինի պատրաստել: 7 հազար տարի առաջ Մերձավոր Արևելքում հայտնվել են առաջին գինեգործները, և խմորիչն այնտեղ նույնպես առկա է եղել, քանի որ գինի, գարեջուր ու հաց կարելի էր ստանալ միայն խմորիչ օգտագործելով։ Այն ժամանակներում օգտագործվում էին այնպիսի վայրի խմորիչներ, ինչպես, օրինակ՝ խաղողի մզվածքը։ Ավելի ուշ միտք առաջացավ մի քիչ հին թունդ ըմպելիքից խմորիչ վերցնել և նոր ստեղծվող գարեջրի կամ խմորի մեջ ավելացնել։

Փաստորեն, կարելի է ասել, որ այդ պահից էլ սկսել են խմորիչներ արտադրել։ Այնուամենայնիվ, հացթուխներն ու գարեջրագործներն իրենք մինչև 19-րդ դարն, իհարկե, չգիտեին, թե ո՞րն է խմորման պատճառը։ Խմորման գործընթացի պատճառը բացատրել է Լուի Պաստերը։ Նրա գիտական աշխատանքից հետո են գարեջրագործները գիտական հիմունքներով կարողացել սկսել փորձարկել խմորիչի տարբեր տեսակներ: Օրինակ վաղուց հայտնի է, որ գարեջրի խմորիչը լավագույն արդյունքն է տալիս գարեջուրը 15-20օ C ջերմաստիճանում եփելիս: Այդ դեպքում է խմորիչը ածխաթթու գազի փուչիկների հետ միասին բարձրանում մակերևույթ։ Նման խմորումը կոչվում է վերին խմորում, իսկ խմիչքն ինքնին կոչվում է վերին խմորման:

16-րդ դարի սկզբին Բավարիայում սկսել են գարեջուր պատրաստել, որը հասունանում էր նկուղներում ցածր ջերմաստիճանի պայմաններում (69օ C): Հասունացման գործընթացն ավելի երկար էր տևում, և խմորիչը վերև չէր բարձրանում: Այդ գործընթացը կոչվեց հատակային խմորում: Հենց այդ կերպ են պատրաստվում աշխարհահռչակ հատակային խմորման գարեջրերը՝ լագերը։ Ինչո՞ւ է լագերի խմորիչը գոյատևում ցածր ջերմաստիճանում: Մինչև 19-րդ դարի վերջը դա ոչ ոքի չէր հետաքրքրում, մինչև Կարլսբերգի միկրոկենսաբան Էմիլ Հանսենը պարզեց, որ խմորիչի այդ տեսակը երկու տարբեր խմորիչների տեսակների հիբրիդ է, որոնցից մեկը, անկասկած, սովորական հին գարեջրի խմորիչն է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and Idram