Yerevan, 12.March.2026,
00
:
00
BREAKING


Հազարամյակներից եկող անհրաժեշտությունը. ի՞նչ կապ ունեն հայերը ծորակի գյուտի հետ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դժվար թե որևէ մեկին կարելի է այսօր զարմացնել ջրի ծորակով՝ սարքով, որն օգտագործվում է ջրի ճնշումը կարգավորելու, ինչպես նաև տաք և սառը ջուրը խառնելու համար: Բայց քչերը երևի գիտեն, թե որտեղից ու ինչպես է այն հայտնվել: Իրականում այդ մեխանիզմն ունի հետաքրքիր և երկար պատմություն, որը սկիզբ է առել Հին Հռոմի ժամանակներից:

Առաջին ծորակները հայտնվել են հենց այդ ժամանակներում՝ մոտ 2500 տարի առաջ: Դրանք օգտագործվել են ջրամատակարարման համակարգում, որի օգնությամբ մարդու կյանքի հիմնական հեղուկը լեռնային աղբյուրներից մատակարարվում էր հավերժական քաղաք: Հին Հռոմում ծորակները բրոնզից էին պատրաստված: Դրանք իրենցից ներկայացնում էին բրոնզե թիթեղներ, որոնք ուղղակի փակում էին ջրի ճանապարհը: Հարուստների տներում տեղադրվում էին արծաթե ծորակներ, որոնք զարդարված էին մարգարիտով և թանկարժեք քարերով ներդիրներով: Հին հռոմեացիների բնակարաններում օգտագործվող այդ ծորակները բավականին ոչ տնտեսող էին: Այդ պատճառով էլ այդ մետրոպոլիայում մեկ շնչի հաշվով ջրի սպառումը կազմում էր օրական մոտ 1000 լիտր (մոտավորապես 3 անգամ ավելի, քան այսօր):

Միջնադարյան Եվրոպայում ծորակները օգտագործվում էին միայն գինու և գարեջրի տակառների համար: Բարձրագույն ազնվականության և հասարակ ժողովրդի ներկայացուցիչները գրեթե երբեք չէին լվացվում: Այս իրավիճակում շրջադարձային պահը եղավ 1783 թվականին, երբ հայտնի անգլիացի գյուտարար Ջոզեֆ Բրաման ներկայացրեց պտուտակավոր ջրի ծորակը: Նոր արտադրանքը անմիջապես մտավ սերիական արտադրության և դարձավ եվրոպական տների ցանկալի «բնակիչը»: Սակայն երկու տեսակի՝ տաք և սառը ջուր խառնելու խնդիրը մնաց չլուծված պտուտակավոր ծորակի գյուտից հետո ևս ավելի քան 100 տարի:

Ժամանակակից ծորակ–խառնիչը, որի մեջ երկու տեսակի ջուրը միավորվում էր մեկ հոսքի մեջ, նույնպես նախագծվել է անգլիացու՝ լորդ Քելվինի կողմից: Միայն այդ հայտնագործությունից հետո մարդիկ կարողացան ստանալ ցանկալի ջերմաստիճանի ջուր: Այդ ծորակ–խառնիչը ուներ երեք պտուտակավոր փական:

Անցյալ դարում հայազգի ամերիկացի գործարար Ալեքս Մանուկյանը հորինեց մեկ փականով ծորակ–խառնիչ և արտոնագիր ստացավ: Այդ սարքի արտադրությունը մեկնարկեց Delta Faucets ընկերության գործարաններում, որը մինչ օրս հայտնի է իր գերազանց սանտեխնիկական սարքավորումների արտադրությամբ: Նման մեխանիզմներն արագորեն տարածվեցին ամերիկացիների շրջանում և տեղափոխվեցին Հին աշխարհ: Ռուսաստանում առաջին ծորակները պատրաստված էին փայտից: Դրանք կոչվում էին «պովերտկի»: Սակայն նման սարքերը շատ տարածված չէին: Նույնիսկ կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում կենտրոնացված ջրամատակարարում է մտցվել միայն 1863 թվականին:

Ինչպես երևում է վերը նշվածից, ծորակների պատմությունը շատ երկար է եղել: Մարդկությունը անմիջապես չի գնահատել տան ցանկացած մասում ջուր ստանալու, այն խիստ անհրաժեշտ քանակությամբ օգտագործելու և սառը ու տաք հեղուկներ խառնելու հնարավորությունը:

Ներկայում կան տարբեր տեսակի ծորակներ, որոնք ունեն բազմաթիվ առավելություններ ու նաև թերություններ։ Ծորակները, որոնք առաջ կառավարվում էին միայն ձեռքով, հիմա կարող են կառավարվել շարժիչով՝ էլեկտրական, պնևմատիկ և հիդրավլիկ։ Հոսքի ուղղության առումով ծորակները կարող են լինել ուղիղ, այսինքն՝ հոսքի ուղղությունը չի փոխվում, անկյունային, այսինքն՝ հոսքի ուղղությունը փոխվում է 90 աստիճանով, և եռակողմ, այսինքն՝ ունեն մեկ ելքային և երկու մուտքային խողովակներ, ինչը թույլ է տալիս խառնել տարբեր պարամետրերով ջրային հոսքերը։ Ծորակների կառուցվածքի հիմնական տարբերությունները կապված են փականի ձևի հետ, որը կարող է լինել գնդաձև, կոնաձև կամ գլանաձև։ Ներկայում ծորակների ժամանակակից և առաջադեմ ներկայացուցիչը գնդիկավոր ծորակն է: Ավանդականը, և, հետևաբար, դեռևս հաճախ օգտագործվողը՝ չնայած կառուցվածքի էական թերություններին, կոնաձև ծորակն է։ Իսկ գլանաձև փականով ծորակները չափազանց սահմանափակ կիրառություն ունեն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Safe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan