Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Այս պայթյունի հեղինակներն ու համահեղինակները պետք է պատասխանատվություն կրեն

BLOG

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պարոն վարչապետ, սա՞ է «նոր մոտեցումը»…
Ես՝ ՀՀ քաղաքացի Արմեն Հակոբյանս, մի այլ կարգի վրդովված եմ Առաջին տպարանի շենքի (Հանրապետության 65 շենք, Բ մասնաշենք) պայթեցման ու մայրաքաղաքի հանդեպ ցինիկ բարբարոսության, աղաղակող վայրագության եղելությունից:
Սա ուղիղ գծով հանցագործություն է, անկախ նրանից՝ «տեղավորվում» է քրեական օրենսգրքի սահմանումներում, թե՞ ոչ: 
Ամենից առաջինը, անասելի զայրացնում է այն գաղտագողի «աշխատաոճը», որով իրականացվեց այս բարբարոսությունը. ո՛չ մի հանրային քննարկում, ոչ մի բան: Իրենք իրենցով սուսիկ-փուսիկ պայմանավորվել են, որոշել են, ու հոկտեմբերի 27-ին (դե հա, բա ո՜նց, ուրիշ օր չկար օրացույցում, բայց դա էլ դեռ մի կողմ) պայթեցնել ու՝ «գըմփացրին»: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որ էն օրը բավականին անտակտ ձայնը բարձրացրել էր տիկին Անահիտ Բախշյանի վրա, հիմա էլ երևանցիներին ու հասարակությա՞ն վրա է գոռալու, թե՝ «լավ եմ արել»: Հասկանալի է, չէ՞, որ առանց քաղաքային իշխանության համապատասխան թույլտվության շենքի պայթեցում չէր արվի: 
Ու դրել, 100 տարվա շենքը, որ քաղաքային իշխանության մի այլ՝ միշտ ամեն ինչ արդարացնող ներկայացուցիչ երևի էլի կ՛ասի՝ «սարայ էր», պայթեցնում են: Այսինքն՝ պայթեցրին: 
Ասում են, մեծահարուստներից Գենիկ Կարապետյանն այդտեղ ինչ-որ բան է ուզում կառուցել տա: Ես անձամբ թքած ունեմ, թե ով ինչ է ուզում այնտեղ կառուցի: Անապատում չեք ոչ էլ անմարդաբնակ ջունգլիներում, քաղաք կա, քաղաքացիներ կան, հասարակություն կա: Հլա մի հատ հարցրեք, գոնե…
Ասում են «ՆորՏեղ Շին» կազմակերպությունը, որ «իրականացրել է պայթեցման միջոցով քանդման աշխատանքներ», ավելի պարզ՝ տիրումեր է արել 100 տարվա շենքը, որ քաղաքի պատմության, մշակույթի ու գրական անցուդարձին անմիջական առնչված ճարտարապետական մասնիկ էր, պահպանել է բոլոր կանոնները ու յեսիմ ինչ…:
Չգիտեմ, թե նրանք էնտեղ ինչ կանոններից են խոսում, բայց խիտ բնակեցված, կառուցապատված տարածքում անհնար է, որ շենք պայթեցնեն ու դա կողքի շենքերի վրա ոչ մի կերպ չանդրադառնա: Հիմա սեյսմոլոգներ կգան, կփորձեն ինչ-որ բաներ ասել, հավաստիացնել, բայց ես անձամբ հազիվ թե հավաստիանամ: Եթե այդ սեյսմոլոգները հենց հարևան շենքերի բնակիչներ լինեն, միգուցե հավատ ընծայեմ, իսկ այնպես՝ ոչ: 
Ամեն դեպքում, քաղաքի կենտրոնում չեն դնում ու շենք գըմփացնում: 
Հարց է ծագում, էլի, թե էդքան վռա՞զ էին: Կամ եթե էդքան հարուստ և ունևոր են, դժվա՞ր էր ուղղակի «սովորական» եղանակով քանդել, ապամոնտաժել, ինչպես մինչև հիմա որոշ գերհանճարեղ «գլխավոր ճարտարապետներ» ապամոնտաժեցին ու կերան Երևանի կենտրոնի ավելի հին շենքերն ու շինությունները: 
Բայց այս անգամ ակնհայտորեն վռազել են: Ախր, եթե «սովորական» եղանակով սկսեցին քանդել, անխուսափելի աղմուկ էր բարձրանալու, հարցեր էին բարձրացվելու: Իսկ այսպես, թաքուն-թաքուն պայթեցրին ու՝ վերջ: Էլի մեծ աղմուկ է, զայրույթ, վրդովմունք, անեծք, բայց փաստն արդեն առկա է. շենքը պայթեցրած՝ փլցրած է: 
Ու մի հարց էլ, այս դեպքում՝ Կարեն Կարապետյանին. պարոն վարչապետ, սա՞ է «նոր մոտեցումներով» աշխատելը, թե՞ Դուք էլ թերթերից իմացաք, որ նման բան են արել:
Ով ինչ գիտեր կամ չգիտեր, չգիտեմ, բայց այս պայթյունի հեղինակներն ու համահեղինակները պետք է պատասխանատվություն կրեն: Կամ էլ, միանգամից դրեք Երևանը ռմբակոծեք: Մի քանի «հարմար» տեղ կարող եմ ասել՝ Մարզահամերգային համալիրը, Օպերայի շենքը, Հաղթանակ կամուրջը…
Մի՞թե էդ տեղերում ոչ մի հարուստ բան չի ուզում սարքի…

Կից նյութն այստեղ։ 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank