Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


«Խրոնիկ ընդդիմադիր» չդառնալու մասին

ANALYSIS

Հայաստանյան հասարակության գերակշիռ մասին համար առավել քան պարզ են ներկայումս կառավարության և պետական մյուս մարմինների կողմից իրականացվող քայլերի բունն ենթատեքստերն ու նպատակները։ Բոլորի համար հասկանալի է, որ ընտրություններից առաջ իշխանությունները գնում են մի շարք դրական կամ առնվազն դրական մթնոլորտ ստեղծող քայլերի, որոնցից որոշները համարձակվում ենք ասել արմատական փոփոխություններ են ենթադրում։

Այս ակնհայտության ֆոնին բնակաբար շատ են խոսակցություններն այն մասին, որ իշխանությունը զբաղված է նախընտրական անուղղակի իսկ երբեմն էլ ուղղակի քարոզչությամբ։ Ընդ որում այս բոլոր խոսակցություններն էլ հիմնավորված են, սակայն մյուս կողմից իշխանության քայլերի տրամաբանության հասկանալի լինելը դեռևս չի նշանակում, որ դրանք որոշակի վստահության մթնոլորտ չեն ստեղծում։

Ի վերջո, պետք է նշել, որ կան դեպքեր, երբ իշխանության վերատադրության նպատակն այնքան էլ կարևոր չէ, ինչքան այդ ճանապարհին արվող դրական քայլերը։ Ընդհանուր առմամաբ մինչ օրս գոյություն ունեցած հայաստանյան գրեթե բոլոր իշխանություններն ու կառավարությունները անվստահության ու լեգիտիմության սուր պակաս են ունեցել։ Նման պայմաններում իհարկե, հասարակությունը կամ լիովին չեզոք դիրք է ընդունում իշխանության նկատմամբ, կամ էլ պարզապես ցանկացած իրողության մեջ տեսնում է սեփական շահերի ոտնահարում՝ հայտնվելով խրոնիկ ընդդիմադիրի կարգավիճակում։

Վերջինս արդեն վերածվում է հասարակության հիվանդության, որը բացառում է ցանկացած կառուցողականություն։ Սա այն իրականությունն է, որի մեջ գտնվում ենք մենք ներկայումս, սակայն մյուս կողմից, հանրույթը ունի հավատալու անսպառ պաշար, որը անգամ փոքր տեղաշարժերից կարող է կրկին վերածնվել։ Հենց այստեղ է որ լրջագույն խնդիր ունեն ներկայիս կառավարությունն ու իշխանությունը, քանի որ հասարակական վստահությունը այն հիմնական քաղաքական և սոցիալական կապիտալն է, որը պետք է երաշխավորի իշխանության գործունեությունը։

Եվ այստեղ, որպես քաղաքացի  նույնպես ուզում ես հավատալ այս կառավարությանը, վստահել նրան՝ հասկանալով հանդերձ, որ բոլոր բարեփոխումները մեծ խաղի կամ ինչպես ներկայումս շատ է ասվում, իշխանության վերատադրության գործընթացի մի մասնիկն են։ Սա չափազանց կարևոր հանգամանք է, քանի որ ինչպես իշխանությունը ունի հանրային վստահության կարիք, այնպես էլ քաղաքացին ունի իշխանությանը հավատալու և վստահելու պահանջ։ Ցավոք, հայաստանյան իշխանությունները մինչ օրս սպառել են իրենց վստահության բոլոր ռեսուրսները և դրանով իսկ կտրվել իրականությունից։ Այս առումով բացառություն չէ նաև ներկայիս կառավարությունը, որն ստանալով ծանր ժառանգություն միաժամանակ փորձում է ստանձնել չափազանց մեծ պատասխանատվություն։ Կկարողանա արդյոք ներկայիս կառավարությունը դուրս գալ այս փորձությունից, թե՝ ոչ ցույց կտա ժամանակը։ Սակայն այդուհանդերձ, զուտ խրոնիկ ընդդիմադիր չդառնալու համար պարզապես ցանկանում ես լավատեսորեն տրամադրվել՝ հասականալով հանդերձ, որ հակառակ արդյունքի դեպքում հիասթափությունն առավել մեծ է լինելու։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome