Yerevan, 23.October.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ոստիկանության պարզաբանումը «Պրիմիտիվ գողություն ոստիկանությունում» նյութի վերաբերյալ

BLOG

Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակած «Պրիմիտիվ գողություն» ոստիկանությունում» վերտառությամբ պրիմիտիվ անհեթեթության մասին

Հրապարակման համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երևանից Դուբայ, այնուհետև Դուբայից Երևան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է և գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:
Մինչդեռ, ըստ թերթի, «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երևան-Դուբայ-Երևան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով: Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես է ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են:
Թերթի «ուսումնասիրությունները» ցույց են տվել, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել: Ոստիկանությունը Երևան-Մոսկվա-Երևան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ:
Թերթն ամփոփում է «հայտնագործությամբ», թե «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի, և եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում:
«ՀԺ»-ի «ուսումնասիրությունները» որևէ քննության չեն դիմանում:
Իրողությունը հետևյալն է:

 

ՀՀ ոստիկանության պետի 30.09.2016 թ. հրամանով՝ 2016 թ. նոյեմբերի 7-ից 10-ը Բալիում (Ինդոնեզիա) կայանալիք Ինտերպոլի Գխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը նոյեմբերի 5-ից 11-ը ներառյալ գործուղվել է Ինդոնեզիա (ք. Բալի):
Նման դեպքերում հրավիրող կողմի հետ, որպես կանոն, համաձայնեցված կարգով (ուղեկցումներ` դիմավորել, ճանապարհել և այլն) սահմանված է ձեռք բերվող ծառայության, տվյալ դեպքում՝ ավիատոմսերի ձեռքբերման հետևյալ նկարագիրը` տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը.
- Մեկնումը` 05.11.2016թ.-ին, թռիչքի ժամը` 18.35-ին, Երևան-Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 05.11.2016թ. թռիչքի ժամը 23.55-ին Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 06.11.2016թ. թռիչքի ժամը 08.55-ին Դուբայ-Դենբարասի օդանավակայան 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
- Ժամանումը ` 11.11.2016 թ. թռիչքի ժամը 00.05-ին Դենբասար-Դուբայ, 11.11.2016թ. թռիչքի ժամը 11.55-ին Դուբայ-Երևան օդանավակայան` 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
Տվյալ, ինչպես նաև ավիատոմսերի ձեռք բերման մյուս բոլոր դեպքերում, ոստիկանությունը գնումները կատարում է բացառապես էլեկտրոնային եղանակով «ARMEPS» համակարգի միջոցով: Տվյալ էլեկտրոնային մրցույթին մասնակցել են 2 օպերատոր՝ «Տրինիդատ» ՍՊԸ-ն` 700000 դրամ գնով և «Սպուտնիկ» ՍՊԸ-ն` 476000 դրամ գնով, որն էլ 10.10.2016 թ. ճանաչվել է հաղթող, և պայմանագիրը կնքվել է 11.10.2016 թ.-ին:
Այսպիսով՝ «ՀԺ» հարապարակած ավիատոմսի գինը վերագրվում է ոչ թե Երևան-Դուբայ, այլ Ինդոնեզիայի Բալի քաղաք չվերթին: Էլեկտրոնային մրցույթներով մասնակցի (հաղթողի) ընտրության հարցում պետական մարմինների պաշտոնատար անձանց ազդեցությունը հավասարեցված է 0-ի, և դա գիտեն բոլոր նրանք, ովքեր աշխատում են պետական գնումների վերը նշված համակարգով: 
Ինչ վերաբերվում է «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից («Սպուտնիկ» ՍՊԻ-ից) են կատարվում» բառակապակցությանը, ապա ներկայացնենք ընթացիկ տարվա սկզբից առ այսօր ձեռք բերված ավիատոմսերի օպերատորների անվանումները. «Տրինիդատ» ՍՊԸ` 21 պայմանագիր, «Ավիատուր Գրուպ»` 18 պայմանագիր, «Սպուտնիկ»` 13 պայմանագիր, «Արմենիա թրավել»` 4 պայմանագիր և 1-ական` «Իմպերիա թրավել» և «Վիզա կոնկորդ» :
Բոլոր նրանց, ովքեր իրականում մտահոգ են պետական միջոցները խնայողաբար և օրինական օգտագործելու հարցերում, խորհուրդ ենք տալիս անհեթեթ վիճակների մեջ հայտնվեուց խուսափելու համար ճշտել ցանկացած տեղեկատվություն ու տվյալ՝ նկատի ունենալով նաև, որ ինչպես սահմանված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պատվիրատուն (ցանկացած պետական մարմին) պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը (բացառությամբ պետական, ծառայողական գաղտնիք պարունակող գնումների), տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց 5 օրացուցային օրվա ընթացքում:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'