10 պրակտիկ խորհուրդ՝ տունը մաքրելու համար
PHOTOՆույնիսկ, եթե տունը մաքրելը ձեր սիրելի զբաղմունքը չէ, արդյունքը միշտ արդարացնում է ծախսված էներգիան։ Adme.ru-ն ներկայացրել է խորհուրդներ, որոնք կօգնեն տունը պահել իդեալական մաքրության պայմաններում։
1. Սեղանը վերականգնելու համար։ Կես բաժակ քացախը խառնեք կես բաժակ ձիթապտղի յուղի հետ։ Կտորը թրջեք այս խառնուրդով և դրանով մաքրեք փայտից պատրաստված սեղանը։ Քերծվածքները կանհետանան, իսկ սեղանը նորի տեսք կունենա։
2. Սպիտակեցնում ենք սպիտակեղենը։ 1 բաժակ լվացքի փոշին խառնեք 1 բաժակ մաքրող միջոցի հետ, ավելացրեք 1 բաժակ սպիտակեցնող միջոց, կես բաժակ բորակ և շատ տաք ջուր։
3. Մաքրում ենք պահարանը։ 1 գդալ բուսական յուղը խառնեք 2 գդալ կերակրի սոդայի հետ, օգտագործեք խոզանակ կամ կտոր՝ պահարանը մաքրելու համար։
4. Ծորակը կամ ցնցուղը մաքրելու համար։ Այս դեպքում ձեզ կօգնի քացախը։ Սովորաբար բավարար է 20 րոպեն։ Եթե սրանից հետո էլ իրերը չեն մաքրվում, տոպրակի մեջ քացախ լցրեք, թողեք ևս մեկ ժամ։ Ապա լավ մաքրեք։
5. Արդուկը մաքրելու համար: Արդուկի համար նախատեսված սեղանի վրա թուղթ գցեք, վրան մի փոքր աղ ավելացրեք։Տաքացրեք արդուկը։ Տաքացած արդուկը քսեք աղին։ Արդուկի վրա եղած ողջ կեղտն արագ դուրս կգա։
6. Թուջե տապակ։ Ձեզ անհրաժեշտ է սպիտակ քացախ։
7. Բորբոս՝ լոգարանում։ Բամբակից գնդեր պատրաստեք։ Թրջեք սպիտակեցնող միջոցով, դրեք բորբոսի վրա և թողեք ամբողջ գիշեր։ Առավոտյան բորբոսի հետքերը մաքրեք ատամի հին խոզանակով։
8. Գազօջախի ճաղեր։ Կարող եք մաքրել ամոնիակով։ Դրեք պլաստիկ տոպրակի մեջ, 2-3 ճաշի գդալ ամոնիակ ավելացրեք։ 12 ժամ անց լվացեք։
9. Արծաթյա սպասք։ Սա կարող եք մաքրել տաք ջրի, փայլաթիթեղի և աղի միջոցով։ Դրեք ամանի մեջ և թողեք 30 րոպե։
10. Մաքրեք բազմոցը միկրոբներից։ Այս գործում կօգնի սպիրտը։ Սպիրտի հոտից ազատվելու համար մի փոքր սոդա քսեք։