Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչու՞ են որոշ թվեր հայտնի դարձել. նշանակալի 5 թվերի առաջացման պատմությունները

PHOTO
Blognews.am-ը գրում է.
 
Անհաջողակ թիվ
 

Եվրոպայում և Ամերիկայում ընդունաված է 6-ը և 13-ը համարել անհաջող թվեր: 6 թվի հետ երևի թե ամեն ինչ պարզ է. երեք հատ 6 թվերի համադրությունը Սատանայի խորհրդանիշն է համարվում: Իսկ 13-ը՞: Շատ պատմագետներ կարծում են, որ այս թվի պատմությունը դեռևս սկսվել է Հին Բաբելոնի ժամանակներից: Համուրապիի օրենսգիրքը, ոը համարվում է ամենահինը պատմության մեջ, չգիտես ինչու չուներ 13-րդ համարի օրենք. 12-րդ օրենքից հետո միանգամից գալիս էր 14-րդը: 13 թվից վախ ունեն շատ մարդիկ: Հենց դրա պատճառով էլ Ամերիկայի և Եվրոպայի շատ շենքերում բացակայում է 13-րդ հարկ հասկացությունը: Ամեն ուրբաթ օր, որը համապատասխանում է 13 օրաթվի հետ, համարվում է անհաջողակ: Ասիական մշակույթում անհաջողակ թիվ է համարվում 4-ը: Բանն այն է, որ 4 թվի արտասանությունը չինարենով հնչում է «սի»՝ 四 և «մահանալ» բառի համանունն է՝ «սի»՝死:

Սպորտային համարներ
 

Մեր օրերում մարզիկների երկրպագուները տարբեր համարներով շապիկներ են կրում, որոնք պրակտիկորեն համարվում են իրենց կումիրների երկրորդ անունները: Առաջ շապիկների վրայի համարները համապատասխանում էին դաշտում մարզիկի կարգավիճակին: Օրինակ՝ ֆուտբոլային դարպասապահը կրում էր 1-ին համարի շապիկ, իսկ հարձակվողնրը՝ 10 և 11 համարների: Պահեստային խաղացողների շապիկների համարները սկսվում էին 12-ից և հասնում էին 18-ի: Այսօր ֆուտբոլիստները խաղում են 1-30 համարների տակ:

Պի թիվ
 

Պի թիվը այնպիսի երևույթ է, որը հսկայական ազդեցություն է ունեցել մաթեմատիկայի զարգացման վրա: Շատ պատմագետներ մաթեմատիկայի պատմությունը բաժանում են երեք շրջանի՝ հին շրջան, երբ պի թվի մասին դեռ չգիտեին, դասական շրջան, որը սկսվեց այն ժամանակ, երբ Արքիմեդը հայտնաբերեց այն և համակարգչային տեխնոլոգիաների շրջան, որտեղ բոլոր հաշվարկները կատարվում են համակարգչային տեխնիկայի միջոցով: Իսկ ինչու՞ է պի-ն հավասար հենց 3,14-ի: Արքիմեդն ապացուցել է, որ շրջանագծի երկարության հարաբերությունը նրա տրամագծին միշտ նույն թիվն է: Մի քանի փորձերից հետո Արքիմեդը դուրս բերեց պի թիվը, սակայն այդ ժամանակ նա չկարողացավ ստորակետից հետո տասը թվից ավելի գտնել:

1488
 

Կարծում եմ բոլորս էլ գոնե մեկ անգամ հանդիպել ենք այս թվին: Այն հաճախ հնարավոր է տեսնել շինությունների պատերին և համացանցում: Թվերի այս համադրությունը (հաճախ գրվում է հետևյալ կերպ՝ 14/88) համարվում է նացիզմի յուրօրինակ խորհրդանիշ և հաճախ օգտագործվում է նացիստների կողմից՝ ստորագրելու կամ իրար բարևելու համար: 14-ը նացիստական լոզունգի մեջ բառերի քանակն , որը մտածել է Դավիդ Լեյնը` սպիտակամորթ արմատական նացիստների մեջ հայտնի գործիչ: 88 թիվը նացիստական պատվիրանների քանակին է համապատասխանում, որոնք նորից պատկանում են Լեյնին:

 911

Ամերիկյան ֆիլմերի շնորհիվ այս թիվը ամբողջ աշխարհում ասոցացվում է օգնության ծառայության հետ: Այս կարծրատիպն այնքան խորությամբ է մտել մարդկանց գլուխների մեջ, որ շատ երկրների կառավարություններ իրենց արտակարգ իրավիճակներում օգնության ծառայության հեռախոսահամարը փոխել են 911-ի: ԱՄՆ-ում այս թիվը ծառայության օֆիցիալ հեռախոսահամար է դարձել 1968 թ. փետրվարի 16-ին: Այս թիվը հայտնի է նաև որպես 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած  տերակտների կրճատ տարբերակ:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank