Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Աչքաթող արված լրջագույն խնդիրներ

ANALYSIS

Զարմանալի բան է հայկական լրատվական դաշտ կոչվածը։ Մեր լրահոսին և սոցցանցերին հետևելիս տպավորություն է ստեղծվում, թե հայաստանյան հասարակությունը ապրում է մի քանի օրվա փսևդոսենսացիոն լուրերի շրջանակում։ Անշուշտ, այն ինչ կատարվում է մեր լրատվամիջոցներում և առավել ևս սոցցանցերում, բացարձակ կապ չունի հանրության իրական դիմագծի հետ։ Մյուս կողմից, իհարկե, կան նաև որոշակի խմբեր, որոնք արտահայտում են հանրության մեջ առկա տրամադրությունները։ Սակայն սա այլ հարց է, որը խորը և արմատական վերլուծության կարիք ունի։

Առավել հետաքրքիր է այն իրավիճակը, որն ստեղծվել է վերջին օրերին։ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո հայկական մեդիատիրույթը հեղեղվեց պարապ ամերիկագետներով, սոցիոլոգներով ու հասարակագետներով։ Սակայն հասկանալի է, այս բուռն անդրադարձը ԱՄՆ նախագահական ընտրություններին նույնպիսի արագությամբ էլ մարեց պաշտպանության նախարարի առաջարկած օրենսդրական նախաձեռնության ֆոնին։ Որպես կանոն, այս մեդիաաղմուկը նույնպիսի արագությամբ էլ ավարտվելու է, քանի որ մեկ բառով հայաստանյան մեդիատիրույթում կատարվող գործընթացները կարելի է անվանել մակերեսայնություն։

Սակայն այս վառոդային լրատվական շրջապտույտի մեջ երբեմն սպրդում են լուրեր, որոնք այդպես էլ չեն արժանանում համապատասխան ուշադրության, մինչդեռ պետք էր հրատապ։ Այս տեսանկյունից արդեն հայտնի է, որ Պուտինը ստորագրել է համապատասխան հանձնարարականը՝ բանակցություններ սկսել հայ-ռուսական միացյալ զորախումբ սկսելու մասին։ Սա, ըստ էության, մի շարք առումներով չափազանց կարևոր իրադարձություն է, որը բազմաթիվ հարցականներ է առաջադրում։ Մասնավորապես պարզ չէ, թե ո՞վ է ղեկավարելու այս զորախումբը՝ ռուսակա՞ն, թե` հայկական կողմը, ո՞ր կողմն է վերջնական հրաման արձակելու։ Սա, ըստ էության, բավական լուրջ անվտանգության խնդիրներ է առաջադրում Հայաստանին, որի անվտանգության միակ երաշխավորը եղել և մնում են միայն հայկական Զինված ուժերը։

Խնդիրն առավել է սրվում նաև նախորդ փորձի ֆոնին։ Ըստ էության, վերջերս մոտավորապես նույն սխեմայով ստեղծվեց հայ-ռուսական Հակաօդային պաշտպանության միասնական համակարգ, սակայն վերջինիս ստեղծումից հետո, համենայնդեպս, լայն հասարակության համար պարզ չէ, թե ում կողմից է այն ղեկավարվում՝ հայկակա՞ն, թե՞ ռուսական ուժերի։ Պարզ չէ նաև, թե ինչ վարքագիծ է դրսևորելու այս միացյալ համակարգը Ադրբեջանի կողմից Հայաստանի օդային սահմանների ոտնձգությունների դեմ։ Այս անորոշությունները, բնականաբար, շատ ավելի լուրջ պետական խնդիրներ են, որոնք այդպես էլ համապատասխան ուշադրության չեն արժանանում այն պայմաններում, երբ ցանկացած կիսալուր կամ էժանագին սենսացիա դառնում է համընդհանուր ուշադրության առարկա։

Թերևս այս տեսանկյունից հայաստանյան լրատվական դաշտում անհրաժեշտություն կա վերաձևակերպել առաջնահերթությունները, հակառակ դեպքում այդ լրատվությունը մանիպուլյատիվ բնույթ է ստանում, որից առաջին տուժողը, բնականաբար, հասարակությունն է։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome