Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմի զսպման նկատմամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների փոխհամաձայնության հարթակ է

INTERNATIONAL NEWS

Գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ-ի ՊԱՀ-ի առաջատար հրավիրված պրոֆեսոր, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ Հայկ Քոթանջյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական Դումայի Միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում։ Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

Արձագանքելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական ​​դումայի հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստի հիմնական թեմաներից մեկին` պատիվ ունեմ նշելու, որ դեռ «վերագործարկման» վաղ շրջանում` 2010 թ., ինձ բախտ վիճակվեց Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում հանդես գալու որպես «ԱՄՆ–Ռուսաստան ռազմավարական երկխոսության» գիտական խորհրդարկու, ընդսմին դրա մասնակիցներ էին ռուսաստանյան և ամերիկյան առաջատար գեներալներ և ռազմավարական մակարդակի վերլուծաբաններ: Դա հնարավորություն է տալիս մասնագիտորեն հետևելու ռուս-ամերիկյան հարաբերությունների դինամիկային:

Գտնվելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը «կիսախաղաղություն-կիսապատերազմի» շեմի մոտ` իմ գործընկերները, որոնք ներգրավված են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար հարթակների որոնմամբ, նշում են նրանց դիրքորոշումների պարբերական անհամապատասխանությունը Մինսկի ձևաչափով ՈՒկրաինայի վերաբերյալ, ինչպես նաև Սիրիայի վերաբերյալ բանակցություններում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և ՌԴ դիրքորոշումներում բազմամյա և չընդհատվող միջազգային անվտանգային համաձայնության քաղաքական-դիվանագիտակա ն  հարթակների շարքում առանձնանում է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահության հարթակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի այս անընդհատ համաձայնությունը հաստատել է իր բացառիկ արժեքը նաև 2016 թ. մայիսին Վիեննայում կայացած բանակցություններում: Այս տարվա ապրիլին Ղարաբաղում Չորսօրյա պատերազմի արդյունքներով կայացած Վիեննայի խորհրդարկումների ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումների համահունչությունը Հայաս տանին և Ադրբեջանին հակեց  համաձայնության այն բանում, որ անհրաժեշտ է զինված հակամարտության գոտում պատերազմի նախապատրաստման  նկատմամբ սահմանել վերահսկողություն` ռազմական գործողությունների վերսկսումից կողմերին հետ պահելու համար:

Պատերազմների վարման ու կանխման միջոցների տեղեկութային հագեցվա­ծության դա­րաշրջանում, մի կողմից, տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման և, մյուս կողմից, մարտական գործողություննե­րի նախապատրաստման վրա քաղաքական-դիվանագիտական ներգործության մեթոդների խելացի համակցումը հնարավորություն է տալիս մշակելու մի այնպիսի հայեցա­կարգ, ըստ որի` ագրեսիայի զսպումը կատարվում է պատերազմին նախա­պատրաստումն ազդարարող ռազմական ուժի կուտակման ու տեղաշարժերի նկատմամբ արդյունավետ տեղե­կատվական վերա­հսկողության միջոցով: Նման ռազմավա­րության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի խաղաղապահության ոլորտում գործող միջնորդ կողմերը միմյանց և հակամարտության մասնակիցներին տրամա­դրեն հակառակորդների` խաղաղությանն սպառնա­ցող նախապատրաստումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ, որպեսզի նրանց հակեն հրաժարվելու պատերազմին նախապատրաստումից:

Տվյալ համատեքստում հույժ կարևոր է ելնել այն բանի ըմբռնումից, որ Հայաստան-ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մակարդակի անհաշվեկշռության անընդհատ աճման պայմաններում չի կարելի ապավինել ավան­դա­կան ռազմական զսպման արդյունավետությանը: Այս հարցում անհրաժեշտ է գիտականորեն իմաստա­վորել միջազգային հանրության հետ համագործակ­ցության նկատմամբ այն նորա­մուծական մոտեցումները, ըստ որոնց` մարտական գործողութ­յունների ծավալմանը կողմերի նախապատրաստման մասին ազդարարող ռազմական ուժի վտանգավոր տարաշարժների խորազննման համար կկիրառվեն միջազ­գային հանրութ­յան բարձր տեխնոլոգիական միջոցները: Խոսքը վերաբերում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեր մշակած մեթոդաբանությանը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխման վտանգավոր դինամիկայի խորազննման գործում պետք է ներգրավվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահներ, Անվտանգության խորհրդի մշտական անդամներ ՌԴ-ն, ԱՄՆ-ը և ՖՀ-ն՝ վերազգային տիեզերական տարածությունից վերահսկման իրենց ուղեծրային հեռադիտական միջոցների գործադրմամբ:

Միջազգային տիեզերական իրավունքը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս մերձերկրային տիեզերական տարածությունից վերահսկելու հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսմանը զորքերի պատրաստման դինամիկան: Վերահսկողության այս եղանակը, այն է` ազգային օդային տարածքից հեռազննման տեղափոխումը վերազգային տարածություն, կարող է օգտագործվել որպես պատերազմի կանխման վերաբերյալ խորհրդարկումների ու բանակցությունների կիրառմամբ քաղաքական-դիվանագիտական զսպման միջոց:

Երկիրը տիեզերքից խորազննելու վերաբերյալ սկզբունքների հռչակագիրը նախատեսում է, որ «Միջազգային համագործակցության խրախուսման և ակտիվացման համար, հատկապես` զարգացող երկրների կարիքների հաշվառմամբ, տիեզերքից Երկրի հեռահար խորազննում կատարող պետությունը, ըստ խնդրանքի, խորհրդարկումներ է անցկացնում այն պետության հետ, որի տարածքը խորազննվում է»[1], իսկ Տիեզերական տարածության, ներառյալ` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը նախատեսում է, որ «Տիեզերական տարածությունը, ներառյալ` Լուսինը և այլ երկնային մարմիններ, ենթակա չէ ազգային յուրացման ո՜չ դրանց նկատմամբ ինքնիշխանության հռչակման եղանակով, ո՜չ օգտագործման կամ զավթման ճանապարհով, ոչ էլ որևէ այլ միջոցով»[2]:

Միջնորդ խաղաղարար տերությունների ուղեծրային խորազննական միջոցների կիրառմամբ պատերազմի վերսկսումը զսպելու այս նորա­մուծական հայեցակարգի կիրառումը կարող է արդյունավետ եղանակ լինել շարունակվող Ղարաբաղյան հակամարտության դեպքում, մի հակամարտության, որն ավելի քան քառորդ դար մարմրում է մրրկա­հույզ Միջին Արևելքի անմիջական հարևանությամբ: Այն նաև ռազմա­վարական կարևորություն ունի տարածաշրջանային անվտան­գութ­յան համար, ինչը պայմանավորված է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին և Թուրքիային հայաբնակ Ղարաբաղի մերձությամբ: ՈՒստի Ղարաբաղում ռազմական գործողությունների յուրաքանչյուր վերսկսում կարող է ցեղասպանության մի նոր ողբերգական էջ բացել Արևելքն ու Արևմուտքը կամրջող այս տարածաշրջանում, որտեղ Իսլամական պետության դահիճները քրիստոնյաների, հրեաների, եզդիների և ահաբեկչական ջիհադի մեջ չներգրավված մահմեդականների նկատմամբ այսօր իրագործում են ցեղասպանություն:

Հայ ժողովրդի համար «Այլևս երբե՜ք» սկզբունքի հրատապությունը ևս մեկ անգամ երևան եկավ ԽՍՀՄ-ում Վերակառուցման շրջանում իր հայ բնակիչների դեմ Ադրբեջանի ձեռնարկած ջարդերի ժամանակ: Դրանք կազմակերպվել էին ի պատասխան ինքնորոշման և Ադրբեջանական ԽՍՀ-ից համաձայն այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության դուրս գալու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի հայության նախաձեռնած խաղաղ քաղաքական գործողություններին[3]:

1991 թ. նոյեմբերի 23-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) լուծարելու մասին օրենք: Ի պատասխան այդ ապօրինի ձեռնարկման` 1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում միջազգային չափանիշ­ներին ու 1991 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքին խիստ համապատասխա­նութ­յամբ և միջազգային դիտորդների մասնակ­ցութ­յամբ անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: ԼՂՀ ադրբեջանական փոքրամասնությանը հնարավորություն տրվեց մասնակցելու հանրաքվեին, սակայն Բաքվի ցուցումով նա հրաժարվեց այդ հնարավորությունից[4]: Հետագա իրադարձություն­ները վերացրին հանրաքվեի արդյունքները ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ համաձայնեցնելու անվերապահ պահանջը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրվեց Խորհրդային Միության լուծարման մասին Ալմա Աթայի հռչակագիրը[5]: Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված հանրաքվեն օրինական է, իսկ դրա արդյունքներով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տությունը` լեգիտիմ:

Ադրբեջանի Հանրապետությունը 1992 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծեց, իսկ 1994 թ. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի համաձայ­նագիր, ինչպես նաև 1995 թ.` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի հաստատունացման մասին եռակողմ պայմանագիր: Այս համաձայնագրերը հակամարտող կողմերը և Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչեցին որպես իրենց էությամբ անժամկետ և հակամարտության գոտում երկարատև զինադադարի հաստատման համար հիմք:

2016 թ. ապրիլի 2-ին` 1994 թ. հրադադարի կնքումից 22 տարի անց, Ադրբեջանի Զինված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ձեռնարկեցին լայնամասշտաբ հարձակում, որի հիմնական նպատակն էր ձախողել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, զավթել Լեռնային Ղարաբաղը և նրա հայկական բնակչությանը ենթարկել ցեղասպանության: Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծման սպառնալիքով մոլորեցնել միջազգային հանրությանը: Ադրբեջանի այս վարքագիծը զգալի չափով պայմանավորված է այն հանգամա նքով, որ չկան շփման գծի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման դինամիկան գրանցող մեխանիզմներ: Ադրբեջանը շատ տարիներ մերժում է հրադադարի մշտազննման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների առաջարկությունները: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ պետությունները, Հայաստանի Հանրապե­տության առաջարկությամբ, արդեն մի քանի տարի շարունակ քննարկում են այդ մեխանիզմների` որպես վստահության ամրապնդման միջոցի ներդրման հնարավորությունը:

2016 թ. մայիսին Վիեննայում ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արտգործնախարարի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերվեց հակամարտության շփման գծի երկայնքով հրադադարի հրաձգային խախտումների հետաքննության մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն: Սա պատեհա­ժամորեն ընդունված որոշում է, որովհետև զուտ ռազմական զսպման հնարավորությունները խիստ նվազել են, քանի որ կողմերից մեկը ակտիվ կերպով գնում է հարձակողական սպառազինություն՝ խախտելով ուժերի հաշվեկշիռը: 

Դրա հետ մեկտեղ, Վիեննայում 2016 թ. մայիսին կայացած հանդիպման արդյունքները տվյալ համատեքստում պետք է դիտվեն որպես ոչ միայն հրադադարի ռեժիմը երկու հակամարտող կողմերի ազգային օդային տարածքներից վերահսկելու վերաբերյալ համաձայնություն, այլև երկու հակամարտող պետությունների ազգային ինքնիշխանություն­ներից դուրս գտնվող տիեզերական տարածությունից հարձակողա­կան սպառազինության կուտակման և զորքերի տեղաշարժի միջոցով պատերազմին պատրաստումը վերահսկելու ուղեծրային մեխանիզմների ընտրության վերաբեր­յալ հիմք հանդիսացող ՀՀ-ի և ԱդրՀ-ի հետ հա ջողված միջազգային խորհրդարկություն[6]:

Այս տեսակետից կարող է օգտակար լինել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահները բանակցություններ սկսեն Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման համար հարձակողական սպառազինության կուտակումը և զորքերի տեղաշարժը մշտազննելու, վերահսկելու և շահագրգիռ կողմերին իրազեկելու նպատակով իրենց տրամադրության տակ եղած մերձերկրային ուղեծրային ապարատները կիրառելու հարցով:

Պատերազմի զսպման նպատակով ուղեծրային խորազննման բարձրտեխնոլոգիական տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների նման նորարարական կիրառումը կարող է փորձարարական հարթակ դառնալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև խաղաղաշինության նպատակով թիրախային նշանակության հետախուզական տեղեկույթի փոխանակման համար:  Քաղաքական-դիվանագիտական և ռազմական զսպման ասպարեզում այս նորամուծությունը հաջողության դեպքում կարող է որպես նմուշ   կիրառվել համաշխարհային մասշտաբներով, որպեսզի կանխվի Հարավային Կովկասի, Մերձավոր Արեւելքի և Կենտրոնական Ասիայի նման հարակից տարածաշրջաններից դերակատարների աղետալի ներգրավմամբ`  Ղարաբաղյան հակամարտության տիպի տեղափակված սառեցված հակամարտությունների վերաճումը պատերազմի:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6