Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Նոստալգիա. կացնային քաղաքականություն

ANALYSIS
Այն, որ բավականին ժամանակ է, ինչ ռուսական քաղաքական միջավայրը զգալիորեն կտրվել է արդի իրականությունից, կարծես թե, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այդ մասին են վկայում ռուսական մոտեցումները ԽՍՀՄ փլուզումից հետո և կարոտն առ մեծապետական շովինիզմ: Երբեմն զարմանալի է, թե ինչպես են կարողանում այդ երկրի արտաքին գերատեսչության պատասխանատուները, անհաշվենկատ քայլերով առաջացնել անգամ ռուսներին ավանդական բարեկամ համարվող հասարակությունների զայրույթը:
 
Օրերս տեղի ունեցավ մի իրողություն, որին կանդրադառնանք ստորև: ՌԴ ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել է, որ նախկին ԽՍՀՄ տարածքի բոլոր երկրներում, իրավական կարգավորումներով ռուսերենը պետք է դառնա պարտադիր երկրորդ պաշտոնական լեզու: Որպես հիմնավորում, տիկինը բերում է այն հանգամանքը, որ աշխարհում, բացի ռուսներից, ռուսերենի տիրապետում է 61 միլիոն մարդ, և դա շատ վատ է: Անշուշտ, օտար լեզվի տիրապետելը, հատկապես փոքր ազգերի ներկայացուցիչների համար կարևոր հանգամանք է, սակայն ոչ մշակութային տեռորի միջոցով: Այս հայտարարությունը ոչ միայն ենթադրում է ուղղակի և կոպտագույն միջամտություն 14 հանրապետությունների ներքին գործերին, այլ նաև ուղղակի մշակութային պարտադրանք:
 
Շատ վաղուց, աշխարհում, նման պարտադրանքներ չեն լինում, քանի որ գոնե ֆորմալ առումով, վերացել է գաղութային ռեժիմ հասկացությունը: Ասել, թե Արևմուտքը չի պարտադրում անգլերենը, գերմաներենը կամ ֆրանսերենը, բավականին սխալ կլինի: Սակայն Արևմուտքը դա անում է մշակութային այլընտրանքի տեսքով: Ստեղծում են արժեքներ և գործառույթներ, որոնց առչնվելու համար պարտադիր պետք է իմանաս այդ լեզուներից մեկը: Փոխկապակցված աշխարհում, առանց այդ իրողության շատ բարդ է:
Ռուս պատասխանատուները, փոխարեն ստեղծեն նման մեխանիզմներ, առանց երկար–բարակ մտածելու, կիրառում են կացնային քաղաքականություն: Պետք է ընդունել և վերջ: Տարակուսելի է հայկական իրականության արձագանքը, հատկապես վերջին փուլի ռազմահայրենասիրական պաթոսի` ազգ, լեզու, մշակույթ եռամիասնության մեջ: Նախ` ներկայիս ԿԳ նախարարը, իր տարբեր շրջաբերականներով և որոշումներով, ոչ միայն փորձում է վերականգնել ռուսերենի և ռուսաֆիկացման նախկին դերը, այլ նաև հետևողական է այդ ջանքերում: Դե իսկ ԱԳՆ էլ, կարող է արձագանքի այս իրողությանը մի քանի տարուց, բայց ոչ թե նուրբ ակնարկելով, թե պետք չէ միջամտել երկրի ներքին գործերին, այլ, ամենայն հավանականությամբ, ողջունելով այս որոշումը: Քաղաքական ուղղակի ազդեցության բաղադրիչներում, հսկայական կարևորություն ունի մշակութային ազդեցությունը: Անշուշտ, այս միջոցով, ռուսական կողմը փորձում է վերականգնել իր նախկինում ունեցած դերը ` հետխորհրդային տարածքում:
 
Պատմության կենսափորձը ցույց է տալիս, որ առավել կայացած ու երկարատև են այն ազդեցությունները, որոնք կրում են մշակութային բնույթ: Դրա վառ օրինակն է Մեծ Բրիտանիան: Հայկական կողմի տարվող անատամ քաղաքականության պարագայում, ոլորտի ուղղակի պատասխանատուներից այլ բան չի կարելի ակնկալել, մնում է հասարակական սեկտորը հերթական անգամ կարողանա ինքնակազմակերպվել և որոշել, թե իրեն ի՞նչ չափով է պետք ռուսերենը:
 
Վահրամ Թոքմաջյան
IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome