Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Կարապետյանին սպասելիս

ANALYSIS

Հինգշաբթի օրը կայացած Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստի ավարտին լրագրողների հետ ասուլիսում կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես հայտարարեց, որ անկուսակցական քաղաքական գործիչները ապագա չունեն, իր խոսքով Շարմազանովը նշեց նաև, որ «Իմ կուսակցությունը, իմ ժողովուրդն է» կարգախոսը անցած դարին է վերաբերում և այլևս արդիական չի կարող լինել։ Հետաքրքիր էր Շարմազանովի նշած անկուսակցական գործիչները ապագա չունեն վերջնագրային պնդումը։ Համաձայն այս պնդման, առավելագույնը մինչև 2017 թվականի ապրիլը պարզ կլինի, թե ովքեր են ներկայի կառավարության կազմից անդամակցելու ՀՀԿ–ին։ Այս մասին արդեն իսկ հայտարարել է Վիգեն Սարգսյանը, նման զարգացումը չի բացառել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Սակայն հասկանալի է, որ առավել սպասված է վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը։ Մի քանի օր շարունակ հայկական լրատվամիջոցներում և այլ հարթակներում շարունակաբար պտտվում է այն հարցը, թե կանդամակցի՞ վարչապետը ՀՀԿ–ին թե ոչ։

Ի դեպ, այս հարցը բավական խորքային խնդիրների հետ է առնչվում, քանի որ Շարմազանովի մեկ այլ հայտարարությամբ Հանրապետականը մեկ լիդերի կուսակցություն է և այդ լիդերը Սերժ Սարգսյանն է, որն էլ կընտրվի կուսակցության նախագահ։ Անշուշտ, փոքր–ինչ զարմանալի է Շարմազանովի այս բացահայտ պնդումը և միաժամանակ գնահատելի անկեղծությունը, քանի որ գոնե ֆորմալ առումով որևէ ընտրությունից առաջ՝ ներկուսակցական կամ պետական, սովորաբար ենթադրվող ընտրվածների անունները չեն տալիս։

Սակայն սա մի կողմ։ Շարմազանովի այս հայտարարությունների ֆոնին պարզ չի դառնում, թե անդամակցելով ՀՀԿ–ին, ինչ դիրք է գրավելու վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դառնալո՞ւ է արդյոք կուսակցության սովորական անդամ, թե այնուամենայնիվ դառնալու է կուսակցության ներսում Սերժ Սարգսյանի ճամբարի առանցքային կերպար։ Այն, որ հանրապետական կուսակցության ներսում առկա է այդ ճամբարային բաժանումը, դժվար է գաղտնիք համարել, և այս տեսանկյունից Պաշտպանության նախարարի անդամակցությունը ՀՀԿ–ին բնականաբար միտված է Սերժ Սարգսյանի ներկուսակցական թիմի ուժեղացմանը։

Ամեն դեպքում ներկայի իրավիճակը դեռևս սպասողական է, քանի որ Հանրապետական կուսակցությունը, իսկ ավելի շուտ կուսակցության սարգսյանական թիմն արտահայտել է իր դիրքորոշումը։ Այժմ արդեն Կարեն Կարապետյանի քայլերից է կախված, թե ինչպիսի քաղաքական ապագա կունենա ինքը։ Իսկ այդ քաղաքական ապագան որոշվում է հետևյալ կերպ՝ եթե վարչապետը այնուամենայնիվ չի անդամակցում ՀՀԿ–ին, ապա նա ապագա չունի՝ Շարմազանովի հայտարարության համաձայն և դառնում է ընդամենը 6 ամսվա վարչապետ, իսկ եթե Կարեն Կարապետյանն անդամակցում է ՀՀԿ–ին, ապա այստեղ առաջ է գալիս այն հարցը, թե ինչ պայմանով է նա դառնում հանրապետական և ըստ էության, հենց այս պայմանից է կախված լինելու Կարեն Կարապետյանի ապագան։ Այս հարցի պատասխանը մեծ հաշվով սարերի հետևում չէ, քանի որ խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը 4 ամիս և առավելագույնը այս ժամանակահատվածում որոշակի հստակություն կլինի ոչ միայն իշխանության ներսում, այլև ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտում ընթացող խմորումների շուրջ։

Աղասի Մարգարյան

Pressmedia.am վերլուծաբան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome