Yerevan, 13.February.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիա. Եփրատի վահան և այլն

ANALYSIS

Թուրքիայի զինուժը հայտարարություն է տարածել, որում հյուսիսային Սիրիայում թուրքական զորքերի վրա հարձակման պատասխանատու է ճանաչել Սիրիայի կառավարական ուժերին։ Թուրքական Hurriyet պարբերականի հաղորդմամբ՝ սիրիական գրոհը տեղի է ունեցել նոյեմբերի 24–ին, որի ընթացքում զոհվել են 4 թուրք, վիրավորվել՝ 10 զինվոր: Ի պատասխան` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե թուրքական կողմն ինքն է առաջինը կրակը բացել, ինչն ավելի է զայրացրել թուրքերին: 

Մանավանդ, սիրիական գրոհն իրականացվել է անցած տարի ռուսական ինքնաթիռի խոցման օրերին և, իբր, այն պահին, երբ թուրքերը կամենում էին ազատագրել ԴԱԻՇ–ի վերահսկողության տակ գտնվող Էլ–Բաբը: 

Ասել կուզի՝ թուրքերն ուրիշի երկրում ազատարարներ են, իսկ Ասադը՝ գրոհայինների համախոհ, ինչն, իհարկե, ծիծաղելի է: Պակաս զավեշտալի չէ նաև թուրքական Son dakika լրատվական կայքի տեղեկատվությունը, ըստ որի՝ Սիրիայի տարածքում ընթացող «Եփրատի վահան» թուրքական ռազմական գործողության շրջանակներում դեպքից հետո վիրավորված ևս 7 զինվորների ճակատագիրն էլ է սիրիական իշխանությունների խղճին մնում: Նույն ցինիկ տրամաբանության մեջ էր նաև 93–օրյա գործողությունների՝ TVnet–ի live լուսաբանումը, որում թուրքերը ողջ աշխարհին փորձում էին համոզել, թե Սիրիայի բանակը բացառապես ԴԱԻՇ–ի և քուրդ գրոհայինների հետ համատեղ է գործել…

Մինչդեռ Սիրիայի պաշտոնական և ռուսական հետախուզական տվյալների համաձայն՝ այս պահին քաղաքում հազիվ մի քանի տասնյակ գրոհայիններ լինեն, և ակնհայտ է, որ Թուրքիան, հաշվի չառնելով նույնիսկ տեղի 60000 բնակչության առկայությունը, ամեն գնով կամենում էր ռազմավարական կարևորության Էլ–Բաբն իր վերահսկողության տակ առնել՝ միաժամանակ քրդերի հետ հաշվեհարդար տեսնելով:

Որտեղի՞ց այսչափ ճնշված Ասադին այսպիսի համարձակություն՝ հռետորական հարցադրում է անում թուրքական կողմը` հիշատակելով, որ սա առաջին նման գործողությունն էր իրենց դեմ ուղղված և վարչապետի շուրթերով խոստանալով, թե ոչ ոք և ոչինչ չի խանգարի իրենց՝ օպերացիան հաջողությամբ պսակելու համար: 

Ինչ վերաբերում է ռուսական կողմին՝ այստեղ, կարծես թե, լրջորե՛ն են անհանգստացած. ռուս փորձագետները, հաշվի առնելով հենց Թուրքիայի կողմից առաջ քաշված փաստը, թե՝ գրոհն իրականացվել է ռուսական ինքնաթիռի խոցման տարելիցին, տեսակետ են հայտնել, թե ինչ–որ մեկը սադրում է իրավիճակը՝ ռուսներին նոր խնդիրների մեջ խճճելով: 

Իսկ որ այդպիսիք կլինեն, և թուրք–ռուսական հարաբերություններում սառնության նոր ալիք կգրանցվի՝ փաստ է: Ի վերջո, այս ամսվա սկզբում Մոսկվայում բանակցություններ ընթացան ռուսական կողմի և թրքական զինուժի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Հուլուսի Աքարի, հետախուզական մարմինների ղեկավարի և, որոշ տվյալներով, Ասադի ներկայացուցչի միջև: Այն ժամանակ այդ մասին չէր խոսվում, բայց հիմա ռուսական մամուլը գաղտնազերծում է, թե պայմանավորվածություն էր եղել՝ թույլ չտալ ռազմական բախում թուրքերի հետ, որն, իբր, այս կողմերում միայն ԴԱԻՇ–ի և քուրդ գրոհայինների դեմ է պայքարում՝ Ասադի դեմ դուրս գալու նպատակ չհետապնդելով: 

Բնականաբար, ռուսներն ում ասես՝ այս պահին կասկածում են ու քննարկում թուրք–ամերիկյան, թուրք–իսլամիստական համաձայնությունից մինչև քուրդ–ասադական հիմարություն ու ինքնագործունեության տարբերակ ...

Գոհար Սիմոնյան

Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025