Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Հիշում եմ՝ մայրս ու քույրս միշտ լալիս էին, երբ ես հարցնում էին. «Ո՞ւր է իմ հայրը»». Հենրիխ Մխիթարյան

PHOTO

168.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեղինակավոր The Players Tribune պարբերականում հրապարակել է ինքնակենսագրական մի հոդված` ներկայացնելով ֆուտբոլիստ դառնալու իր պատմությունը:

Մխիթարյանը պատմում է, որ իր ամենավաղ հիշողություններից մեկը կապված է հոր` Համլետ Մխիթարյանի հետ, ում մշտապես խնդրում էր տանել իրեն ֆուտբոլի մարզումներին: «1898 թվականին, երբ ես երեխա էի, մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Հայրս «Վալենս» ակումբում հինգ տարի խաղաց Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: Ես միշտ լալիս էի, երբ նա գնում էր մարզումների: Ամեն առավոտ ես ասում էի. «Հայրիկ, տար ինձ քեզ հետ: Խնդրում եմ, տար ինձ քեզ հետ»: Այդ տարիքում ես իրականում հետաքրքրված չէի ֆուտբոլով, պարզապես ցանկանում էի լինել հորս հետ»,- պատմում է Մխիթարյանը:

Նա նշում է, որ հոր հետ ժամանակը եղել է շատ իմաստալից, սակայն միևնույն ժամանակ շատ կարճ: «Երբ ես վեց տարեկան էի, ծնողներս ասացին, որ տեղափոխվում ենք տուն` Հայաստան:  իրականում չէի հասկանում` ինչ է պատահում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր: Ես չգիտեի, սակայն հայրս ուղեղի ուռուցք ուներ: Ամեն բան շատ արագ պատահեց: Մեկ տարվա մեջ նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, չկարողացա ամբողջությամբ ըմբռնել մահվան իմաստը: Հիշում եմ` մայրս և քույրս միշտ լալիս էին, և ես հարցնում էի. «Ո՞ւր է իմ հայրը»:

2

Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում: Օրեցօր նրանք ինձ սկսեցին բացատրել, թե ինչ է պատահել: Հիշում եմ, երբ մայրս ասաց. «Հենրիխ, նա երբեք չի լինելու մեզ հետ»: Եվ ես մտածեցի` երբե՞ք: «Երբեք»-ն այնքան երկար է թվում, երբ դու ընդամենը յոթ տարեկան ես»,- նշում է Հայաստանի հավաքականի ավագը` պատմելով, թե ինչպես է շատ հաճախ սկսել դիտել հոր մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումները:

Հոր մահից հետո նա սկսել է ֆուտբոլի մարզումները: Հենրիխը նշում է, որ ողջ ընթացքում հայրն է եղել նրա շարժիչ ուժն ու իդեալը: «Ես ինքս ինձ ասացի` ես պետք է վազեմ նրա պես, ես պետք է հարվածեմ նրա պես»,- պատմում է նա` ընդգծելով, որ արդեն 10 տարեկանում ֆուտբոլն ամեն ինչ էր իր համար: «Ես միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և Համլետի նման»,- նշում է Հենրիխը` ընդգծելով` «շատ լավ ընկերակցություն հորս համար»:

Ֆուտբոլիստը պատմում է, որ հոր բացակայությամբ մայրը իր համար եղել է ևս որպես մայր, և որպես հայր, ով մշտապես հորդորել է չհուսալքվել և շարունակել աշխատանքը:

1

13 տարեկանում Հենրիխը չորս ամսով մեկնում է Բրազիլիա` Սան Պաուլո: «Դա իմ կյանքի ամենահետաքրքիր ժամանակահատվածներից էր, քանի որ ես Հայաստանից ամաչկոտ երեխա էի, ով չէր խոսում պորտուգալերեն: Սակայն հոգ չէր, քանի որ ես գնում էի ֆուտբոլային դրախտ: Ես երազում էի լինել Կակայի նման»,- շարունակում է Հենրիխը` պատմելով, թե ինչպես է նախքան Բրազիլիա մեկնելը երկու ամիս գնացել պորտուգալերենի դասերի, սակայն երբ ժամանել է Սան Պաուլո, հասկացել է, որ մեկ բան է սովորելը, մեկ այլ բան այդ լեզվով խոսելը:

3

Բրազիլիայում Հենրիխը Հայաստանից մեկնած ևս երկու ֆուտբոլիստների հետ մնում է մի սենյակում, որտեղ բնակվում էր մի բրազիլացի խաղացող ևս: «Նա ողջունեց մեզ և ասաց. «Բարի օր, իմ անունը Հերնանես է»: Այդ ժամանակ նա անծանոթ մի երեխա էր, բայց նա հենց Հերնանեսն էր, ով այժմ խաղում է «Յուվենտուս»-ի կազմում»,- պատմում է Մխիթարյանը:

Թեպետ առաջին շաբաթների ընթացքում ամեն բան բարդ էր թվում, քանի որ դժվար էր հաղորդակցվելը բրազիլացի խաղացողների հետ, սակայն «բոլորը խոսում էին ֆուտբոլի համամարդկային լեզվով»: Նա նշում է, թե ինչպես պարապմունքներից մեկի ժամանակ մի քանի գոլ է խփում և ինքն իրեն մտածում. «Ես հայ երեխա եմ, ով գոլեր է խփում Բրազիլիայում»: Ես ինձ իսկական աստղ էի զգում»:

20 տարեկանում Մխիթարյանը տեղափոխվում է Ուկրաինա` Դոնեցկի «Մետալուրգ», ապա «Շախտյոր»: «Շատերն ինձ ասում էին, որ ինձ համար շատ բարդ կլինի, հաջողություն չեմ ունենա, քանի որ այդ ակումբում 12 բրազիլացի խաղացող կար: Ես ոչինչ չէի պատասխանում, միայն ինքս ինձ ժպտում էի և մտքում ասում` ես կիսով չափ բրազիլացի եմ: Շախտյորում փայլուն երեք տարի անցկացրեցի: 2013-ին Ուկրաինայի Պրեմիեր լիգայում ռեկորդային քանակությամբ գոլերի հեղինակ դարձա և լավ էր, որ կարողացա փակել բերանը բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ չեմ կարող հաջողության հասնել որպես հայ»,- պատմում է Մխիթարյանը:

Այնուհետև նա ստանում է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու առաջարկ: «Ես տեղափոխվեցի Գերմանիա, դա ոչ միայն նոր լեզու էր, այլև նոր մշակույթ և մթնոլորտ` տարբեր նրանից, ինչին սովոր էի: Շատ բարդ ժամանակաշրջան էր ինձ համար: Առաջին սեզոնը նորմալ էր, սակայն երկրորդը աղետալի էր` ոչ միայն ինձ, այլև ակումբի համար: Մենք այնքան շատ էինք պարտվում, ինձ թվում էր, թե բախտ չունեմ: Ես ոչ միայն գոլեր չէի խփում, այլև գոլային փոխանցումներ չէի անում: Դորտմունդի իմ տանը շատ դժվար գիշերներ եմ ունեցել, մեն-մենակ, ուղղակի մտածելով ու էլի մտածելով: Չէի ցանկանու մ դուրս գնալ, անգամ ճաշել: Սակայն ինչպես նշեցի` ճակատագիրը կարող է շատ հետաքրքիր լինել: Երրորդ մրցաշրջանից առաջ եկավ նոր մարզիչը` Թոմաս Տուխելը, և նա ինձ համար շատ բան փոխեց:

Նա եկավ և ասաց. «Լսիր, ես ցանկանում եմ քեզնից ստանալ առավելագույնը: Ես ժպտում էի, քանի որ կարծում էի` պարզապես ցանկանում է տրամադրությունս բարձրացնել: Ես տարակուսանքով էի մոտենում նրա խոսքերին: Սակայն նա նայեց ինձ և շատ լուրջ ասաց. «Միկի, դու հիասքանչ ես լինելու»: Դա ինձ համար ամեն ինչ էր: Երկրորդ մրցաշրջանից հետո ես չէի կարծում, որ կարող եմ աստղ լինել: Սակայն նա ա րեց դա: Նոր մրցաշրջանում նա ամեն ինչ ստացավ ինձնից, և դա այն պատճառով, որ ես կրկին ուրախ էի: Երբ դու տխուր ես, դու չես կարող լինել հաջողակ: Սա մի բան է, որ սովորել եմ բրազիլական մշակույթից: Երբ դու ուրախ ես, դաշտում լավ բաներ են պատահում: Այդ մրցաշրջանում մենք խաղացինք մեծ խանդավառությամբ: Դա խելահեղ խաղ էր, սուպեր-հարձակողական ոճով, և մենք վայելում էինք դաշտում ամեն րոպեն: Անգամ երբ պարտվում էինք, հաճույք էինք ստանում»,- նշում է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը պատմում է, թե ինչպես նախորդ ամառ իր գործակալը զանգում է և հայտնում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է իր հետ պայմանագրի ստորագրմամբ: «Ես անակնկալի եկա և ասացի. «Դա իրակա՞ն է, թե պարզապես սպեկուլյացիա»: Երբ քո երազանքները մոտ են իրականանալուն, սկզբում դա իրական չի թվում: Մի քանի օր անց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրվածությունը հաստատվեց, երբ ես զանգ ստացա Էդ Վուդվորդից` նրանց գործադիր տնօրենից: Նա ասաց ինձ, որ ակումբն իրոք հետաքրքրված է ինձնով: Կարող եք պատկերացնել, թե որքան ոգևորված էի այդ հնարավոր ությամբ: Մինչ իմ գործակալն ու ակումբը բանակցում էին տրանսֆերի շուրջ, ես ժամանակ ունեի մտածելու իմ անելիքների մասին: Գիտեի, որ մարտահրավեր է լինելու Դորտմունդում ունեցած լավ դրությունը թողնելը և «Յունայթեդ»-ում հաջողության հասնելը, սակայն չէի ցանկանում նստել աթոռին որպես հին մարդ և ափսոսանքներ ունենալ: Ես պատրաստ էի տեղափոխվել»,- ընդգծում է Հենրիխ Մխիթարյանը` նշելով, որ միայն այն պահին, երբ ստորագրում էր ակումբի հետ իր պայմանագիրը, նոր սկսում է գիտակցել, որ մեծ քայլը դեպի Պրեմիեր լիգա կատարված է: «Երբեք չեմ մոռանա այդ պահը, այն ժամը, երբ ակումբի հետ առաջին մարզման ժամանակ կրեցի կարմիր մարզաշապիկը: Ես այնքան ուրախ և հպարտ էի, թե ինչի եմ հասել իմ կարիերայում»,- նշում է նա:

Մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը վնասվածք է ստանում: «Արդար կլինի ասել, որ Մանչեսթերում իմ կյանքի սկիզբը կատարյալ չէր: Սակայն նախկինում ևս եղել էին պահեր, երբ անհաջողություններ էի ունեցել, և ես երբեք չէի հանձնվել: Ես շարունակելու եմ աշխատել ամեն օր, որպեսզի օգնեմ թիմին հասնել հաջողության»,- նշում է խաղացողը:

Մխիթարյանը փաստում է, որ իր համար միշտ երազանք է եղել խաղալ աշխարհի խոշորագույն ակումբներում:  «Երբ դու քայլում ես «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, դա պարզապես դաշտ չէ, այլ բեմահարթակ: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այդ բեմին, կարծում եմ` շատ հպարտ կլիներ: Ես կարծես մշտապես հետապնդում եմ նրան: Կարծում եմ, անգամ երբ նա չկա, նա ինձ օգնել է հասնել այստեղ: Եթե նա դեռ ողջ լիներ, գուցե ես այս պահին կլինեի իրավաբան կամ բժիշկ: Փոխարենը, ես ֆուտբոլիստ եմ: Զվարճալի է, քանի որ ես երբեք հանդիպումներից հետո չեմ դիտում ինձ հեռուստացույցով: Ես ատում ե մ ինքս ինձ դիտելը, քանի որ միայն նկատում եմ սխալներս: Ես շատ տարբեր եմ հորիցս իմ խաղաոճով:

Նա արագ հարձակվող էր, ով հզոր հարված ուներ: Ես ավելի շատ տեխնիկա ունեմ: Սակայն շատերը տանը` Հայաստանում, ասում են ինձ, որ ես վազելիս ամբողջովին հորս եմ նման: Նրանք ասում են. «Հենրիխ, դու նրա նման ես, վազում ես նրա նման: Դու այնքան շատ ես նման Համլետին»: Ես չգիտեմ դա, քանի որ տանել չեմ կարողանում նայել ինքս ինձ, սակայն դա կարևոր է: Ես առաջին անգամ երազել եմ ազատ վազել դաշտում` նրա մահից հետո դիտելով նրա տեսագրությունները»,- եզրափակել է Մխիթարյանը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank