Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Տնտեսական աճը վերականգնելու նախադրյալներ կան

ECONOMICS

Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ տասը ամիսների կտրվածքով տնտեսության ակտիվության ցուցանիշը գրանցել է 100,4% ցուցանիշ, կամ այլ խոսքերով, տնտեսության ակտիվությունը աճել է ընդամենը 0,4%–ով, իսկ հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը սեպտեմբերի համեմատ գրանցել էր 18,7% անկում: Հոկտեմբերյան անկումը բացասաբար ազդեց տնտեսության համարյա բոլոր ճյուղերի վրա, որն էլ ճնշող ազդեցություն ունեցավ ընդհանրապես հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածի ցուցանիշների վրա: 

Այն, որ հուլիսից սկսած անկումային փուլ է սկսվում մեր տնտեսության համար՝ ակնհայտ էր: Թեև, վարչապետի փոփոխությունը որոշակի դրական սպասելիքներ առաջացրեց հասարակության և գործարար շրջանակների մոտ, սակայն, անկումային իներցիան այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ այդ սպասելիքները չկարողացան դիմակայել հոկտեմբերյան անկմանը: 

Հունվար–հոկտեմբերի կտրվածքով շինարարության անկմանը միացավ նաև գյուղատնտեսությունը, սակայն դեռևս դրական են արդյունաբերության և ծառայությունների ցուցանիշները: Բացասական վիճակագրական ֆոնի վրա դրական է արտահանման 19,8% աճը, մի փոքր մխիթարական է նաև ներմուծման 99,7% գրանցված արդյունքը, ինչը նշանակում է, որ այն համարյա հասել է նախորդ տարվա ցուցանիշին: 

Դա պայմանավորված է նաև հոկտեմբերի ներմուծման ծավալների 4,8% աճով՝ սեպտեմբերի համեմատ: Սակայն, չմոռանանք նաև, որ նախորդ տարի նույնպես 26,5%–ով նվազել էին ներմուծման ծավալները 2014 թ.–ի համեմատ, ինչպես նաև առևտրի ծավալները՝ 8%–ով և այս տեսակետից դեռևս ներմուծման, ինչպես նաև առևտրի մակարդակները մտահոգիչ են:

Թեև արդյունաբերությունը հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ նույնպես 2,5% անկում էր գրանցել, սակայն հունվար–հոկտեմբերի կտրվածքով նախորդ ժամանակահատվածի համեմատ դեռևս ունենք արդյունաբերության 6,5% աճ, իսկ հոկտեմբերը նախորդ հոկտեմբերի համեմատ ունեցել է՝ 2,4%: Տեսնենք, թե որ ճյուղերն են դեռևս ապահովում արդյունաբերության աճը:

Արդյունաբերության կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ճյուղերից աճին նպաստել են՝ հանքագործությունը՝ 12% աճով, սննդամթերքների արտադրությունը՝ 1% աճով, խմիչքների արտադրությունը՝ 6,5% աճով և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ 22% աճով: Սակայն, հենց այս ճյուղերից մի քանիսում արդեն նկատվում են աճի տեմպերի դանդաղում, որը ակնհայտ երևում է նախորդ ամիսների ցուցանիշների նկատմամբ համեմատելուց: Բացասական է հատկապես էլեկտրաէներգիայի արտադրության 6,3% նվազումը, ինչը նաև բնակչության գնողունակության և տնտեսության ակտիվության մակարդակի թուլացման լավագույն ցուցիչն է:

Իսկ ծառայությունների 7,7% աճը ամենամեծ կշիռ ունեցող ոլորտներից հիմնականում պայմանավորված է. զվարճությունների և հանգստի ծառայությունների 28,1% աճով, տրանսպորտի ծառայությունների 23,1% աճով և ֆինանսական և ապահովագրական ծառայությունների՝ 2,2% աճով: Ծառայություններ իրականացնող այլ խոշորագույն ոլորտներից տեղեկատվությունը և կապը, ինչպես նաև կացության և հանրային սննդի կազմակերպումը ունեն յուրաքանչյուրը մեկական տոկոս անկում: Սակայն, կրկին բացասական է այն, որ ծառայությունների ոլորտը նույնպես հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցել է 3% անկում:

Ինչ վերաբերում է շինարարության մոտ 10% անկմանը, ապա այստեղ ծավալների նվազման հիմնական «մեղավորներն» են՝ պետական բյուջեի կողմից մոտ 28%–ով կրճատումը, բնակչության կողմից 8%–ով կրճատումը և հատկապես կազմակերպությունների կողմից՝ 12%–ով շինարարական աշխատանքների կրճատումը:
Իսկ գյուղատնտեսության անկումը պայմանավորված է եղել բուսաբուծության 13% անկումով, այն դեպքում, երբ անասնաբուծությունը գրանցել է 4% աճ: Արդյունքում, գյուղատնտեսությունը՝ ձկնորսության և ձկնաբուծության հետ միասին ունեցել է 7% անկում:

Համառոտ ներկայացվեց, թե տնտեսության որ հիմնական ոլորտների և ճյուղերի հաշվին է հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածի ընթացքում գրանցվել աճ: Մնացած ճյուղերում և ենթաճյուղերում իրավիճակը, կարելի է ասել, անկումային է կամ ճահճացված: 

Անշուշտ, միայն դրական սպասումները քիչ էին այս անկումը կանգնեցնելու համար: Բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը կգործի հունվարից և փետրվարից, մաքսային սահմանին «հսկիչ գներից» հրաժարումը որոշակի արդյունքներ տալիս է, պղնձի գների մոտ 1000 դոլարով աճը միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, գալիք տարի շինարարական խոշոր ծրագրերի իրականացումը, էներգետիկ ոլորտում բարեփոխումները (ինչպես, օրինակ, Կառավարության կողմից ընդունված փոքր հզորությամբ ինքնավար արևային կայանների տեղադրման համար բարենպաստ պայմանների ստեղծումը) և այլ բազմաթիվ քայլեր, թեկուզև ոչ մեծ, սակայն հույս են տալիս, որ գալիք տարվա գոնե 2–րդ եռամսյակից անկումային միտումները կդադարեն և տնտեսական ցուցանիշները մեծ աճ կունենան:

Նունե Սարգսյան

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality