Թուրքական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել ալ-Բաբի իսլամականների հենակետերին
BLOGՍարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իսլամական պետության լրատվական ռեսուրսները հայտնում են, որ թուրքական ինքնաթիռները երեկ և այսօր մոտ 30 ավիահարվածներ են իրականացրել Հալեպից հյուսիս-արևելք գտնվող ալ-Բաբ քաղաքում տեղակայված իսլամականների կայանատեղիներին: Ավիահարվածներին զուգահեռ, այս պահին թուրքական տանկերից հարվածներ են հասցվում ալ-Բաբի ուղղությամբ:
Ըստ երևույթին՝ թուրքերն օգտվում են Հալեպում ստեղծված իրավիճակից, որտեղ կատաղի մարտեր են ընթանում ու բոլորի ուշադրությունը սևեռված է Հալեպի վրա, և փորձում են Իսլամական պետությունից վերցնել ալ-Բաբ քաղաքը:
Պատահական չեն նաև այն տեղեկությունները, որ թուրքերն ավելացրել են Սիրիայում գտնվող իր զինուժի թվաքանակը (խոսվում է 300 կապույտ բերետների մասին):
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



