Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Նրանք նման են այն մարդկանց, ովքեր փաթեթավորված նվերից կարծիք են կազմում ներսի պարունակության մասին. Լուիզա Ներսիսյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարն արդեն հասցրել է քննադատության արժանանալ. Շատերի կարծիքով 40-անց դերասանուհին իր տարիքին անհամապատասխան է հագնվում, ըստ այդ քննադատությունների` նա կրում է թինեյջերական հագուստ, որը ավելի սազական կլիներ իր դստերը:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին տվեց  իր պարզաբանումներն ու անդրադարձավ առհասարակ քննադատություններին:

«Արվին Քոչարյանի հետ այս համագործակցությունը արվեց Կամերային թատրոնի նախաձեռնությամբ, որի շրջանակում դերասաններից յուրաքանչյուրը պետք է իր կերտած կերպարներից մեկն ընտրեր ու հետաքրքիր ֆոտոշարքով հանդես գար` սեփական արխիվի համար: Հետեւաբար, լուսանկարում իմ հագուստը կերպարիս մի մասնիկն է, ես չեմ նկարվել որպես Լուիզա Ներսիսյան, փոխարենը ես ներկայացրել եմ «Փնտրվում է տղամարդ» ներկայացման կերպարս, հենց այդպիսին ինձ կարող են տեսնել այդ ներկայացման ժամանակ: Ասեմ, որ Արվինի հետ առաջին անգամ չէր, որ համագործակցում էինք, նա հիանալի լուսանկարիչ է, շատ տաղանդավոր է ու հետաքրքիր մտածողություն ունի: Նա կարողացավ շատ դիպուկ ու արտահայտիչ վերարտադրել հերոսուհուս, ով ըստ սցենարի, միայնակ կին է ու անվերջ սպասում է երջանկության: Առանձնահատուկ ուրախ եմ, որ մեկ լուսանկարով  կարողացել ենք պատմել ողջ ներկայացման մասին, գործող դինամիկան Արվին Քոչարյանը կարողացել է ստանալ: Ի դեպ` ասեմ, որ մեկ շաբաթվա ընթացքում ես պարբերաբար խաղում եմ եւ նշված ներկայացումը, եւ «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը, որտեղ 23-ամյա կույր տղայի մորն եմ մարմնավորում: Մենք երկար մտածում էինք, թե այս երկու հերոսուհիներից ո՞ւմ ընտրենք լուսանկարների համար, բայց ի վերջո որոշեցինք ավելի պոզիտիվ լուսանկարներ ստանալ ու ընտրեցինք «Փնտրվում է տղամարդ» ներկայացման հերոսուհուն»,- նշեց դերասանուհին:

Անդրադառնալով քննադատություններին ու քննադատողներին, Լուիզա Ներսիսյանը ընդգծեց.

«Շատ մարդիկ առանց որեւէ բան տեսնելու ու հաստատ իմանալու, սկսում են անմիջապես խոսել, քննադատել: Գիտե՞ք մեր հասարակությունը ում է նման, նրանք նման են այն մարդկանց, ովքեր փաթեթավորված նվերից կարծիք են կազմում ներսի պարունակության մասին, միայն փաթեթեավորումից որոշում են նվերը նետե՞լ աղբարկղը, թե պահել այն` առանց բաց անելու: Պետք է հասկանալ, որ նվերն իր պարունակությամբ է թանկ, ոչ թե ըստ փաթեթավորման: Ինչեւէ, ուրախ եմ, որ քննադատողները չեն կազմում հասարակության սերուցքը, մեծ աշխատանքներ իրականացնողներ  չեն, ովքեր ժամանակ են գտել ու իրենց քննադատողական խոսքն են հնչեցրել: Ես սիրում եմ իմ հանդիսատեսին, քննադատություններն էլ սիրում եմ, երբ դրանք արվում են խորքային մակարդակում: Ես բաց եմ յուրաքանչյուր զրույցի ու քննադատության համար, երբեք չեմ նեղանում դրանցից, իսկ հետո սկսում եմ մտածել, որը կփաստեն իմ մտերիմները, բայց ինձ հետաքրքրում են միայն խելացի ու գիտակ մարդկանց խոսքը»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns