Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Ինքնազբաղվածներն՝ առանց հարկման, մյուսները՝ տույժերից ազատված

ECONOMICS

Հարկային համաներում անվանումը ստացած փաթեթը, որ վերջերս նախաձեռնեց եւ հավանության արժանացրեց կառավարությունը, հազարավոր անձանց վրա անմիջական դրական ազդեցություն կգործի:

Դա ոչ միայն համաներում է, այլ նաեւ հարկային դաշտի հստակեցում, ավելի բարենպաստ պայմաններ միկրո կոչվող բիզնեսի համար: Այն մի կողմից սոցիալական նշանակություն կունենա՝ շատ շատերին ազատելով տույժերի եւ տուգանքների վճարումից, մյուս կողմից խթանող՝ հատկապես ինքնազբաղվածների համար:

Նախ՝ համաներումը: Մինչև 2012 թ. դեկտեմբերի 31–ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերը կազատվեն դրանց վճարումներից: Անհատ ձեռնարկատերերը, նոտարները եւ ինքնազբաղված անձինք կազատվեն նաեւ սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի վճարումից:

Ըստ պետեկամուտների կոմիետի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, այս պարագայում հարկային բեռից կազատվի շուրջ 4300 անհատ ձեռնարկատեր, իսկ եկամտային ազդեցությունը կկազմի մինչև 800 միլիոն դրամ: Վերոնշյալ խավերը կազատվեն նաեւ կուտակային վճարների վերաբերյալ սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերից: Այսինքն, մի քանի հարկատեսակների գծով տույժերից ազատման հնարավորություն է ստեղծվում:

Հաջորդը՝ մինչև 2016 թ. սեպտեմբերի 30–ը ներառյալ՝ երկու եւ ավելի գույք օտարած եւ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք կազատվեն տույժերից եւ տուգանքներից: Ըստ ՊԵԿ փոխնախագահի, ընդհանուր առմամբ այս փաթեթից օգտվողների թիվը կկազմի շուրջ 15 հազար, իսկ եկամտային ազդեցությունը կարող է հասնել մինչև 6 միլիարդ դրամի: Ինչ վերաբերում է խթանիչ ազդեցությանը, ապա մասնավորապես գործունեության 23 տեսակների մեջ ընդգրկված ինքնազբաղվածներն ընդհանրապես կազատվեն հարկումից:

Դարձյալ Վախթանգ Միրումյանի ներկայացրած տվյալներով, տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցող եւ վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ: Խոսքը վերաբերում է հագուստի արտադրությանը, նորոգմանը, փայտյա իրերի պատրաստմանը, լեզուների ուսուցման դասընթացներին, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմանը և գործունեության այլ տեսակներին:

Հարկային այսպիսի թեթևացման հետևանքով թեեւ պետական բյուջեի եկամուտների որոշակի պակաս կարձանագրվի, բայց խոսքը ոչ էական չափերի գումարների մասին է: Փոխարենը, նման քայլերը դրական միջավայր կստեղծեն ինքնազբաղվածության միջոցով սեփական սոցիալական խնդիրները լուծելու գործընթացի վրա: Գործընթաց, որի կարևորությունը չի կարելի թերագնահատել, քանզի խոսքը աշխատասեր եւ նպաստի ակնկալիքների հույսով անգործ մնալ չսիրող մարդկանց ոգևորելու մասին է, ինչը անպայման նաեւ տնտեսական արդյունք կտա:

Նորայր Սարգսյան

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome