Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ինձ ուժեղ եմ զգում, ինձ տանն եմ զգում. Աստղիկ Սաֆարյան

LIFE

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը բոլորովին վերջերս Իսպանիայից Հայաստան վերադառնալով՝ արդեն պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել. «Մեծ ծրագրերով վերադարձա հայրենիք եւ արդեն փորձում եմ կյանքի կոչել դրանք: Իհարկե, արդեն կան մի շարք պլաններ կապված նոր երգերի ձայանագրությունների եւ գործիքավորումների, համերգների հետ, բայց առաջին հերթին կզբաղվեմ նոր տեսահոլովակովս, որի նկարահանումները գուցե եւ սկսենք հանգստայան օրերին: Պետք է ասեմ, որ երգը, որի հիման վրա պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակը, ամբողջովին նոր եւ դեռ չլսված է, այն շատ պոզիտիվ է, գունավոր եւ հիշվող: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես ինքս եմ, պետք է նկատեմ, որ այն գրել եմ Իսպանիայում, իսկ գործիքավորման եւ ընդահանուր պրոդյուսինգի աշխատանքները արվել են Լոս Անջելեսում՝ Արտեմ Վալտերի կողմից»,- նշեց Աստղիկն ու ընդգծեց, որ նոր տեսահոլովակի վրա աշխատելու է ռեժիսորական մեծ թիմ:

Երգչուհին հայտնեց նաեւ, որ առաջիկայում համերգային նախագծերի շուրջ պատրաստվում է մի շարք համագործակցությունների, բացի այդ, առաջիկա տեսահոլովակից զատ, արդեն նախատեսել է Երեւանում նկարահանել եւս մեկ տեսահոլովակ, որի մասին երգչուհի կմանրամասնի առաջիկայում:

Բավականին երկար ժամանակ է, ինչ երգչուհին հարաբերական դադարի շրջանում էր գտնվում, այս առումով Աստղիկը զրույցի ընթացքում վստահեցրեց. «Ես վստահեցնում եմ, որ «հարաբերական դադար»-ից հետո նոր երգս իմ կողմից կլինի վերադարձի «բարեւ»,- նշեց նա եւ պատմեց այս դադարի ընթացքում իր վրա ներգործաց ազդեցությունների մասին,- տեւական ժամանակահատված այլ միջավայրում ապրելով, ժամանակի ընթացքում տարբեր իրավիճակներից ելնելով՝ բոլորս էլ ինչ-ինչ փոփոխություններ ենք զգում մեր մեջ. նոր մոտեցումենր, նոր երաժշտական մտահղացումներ են առաջ գալիս, որոնք մեծապես արտահայտվում են երգերիս եւ աշխատանքիս մեջ, ինչը նորմալ է, կարեւորը, որ երաժշտությունս որակային տեսանկյունից չի տուժել, այլ հակառակը՝ ավելի նոր մտքերով, գաղափարներով, մոտեցումներով է համալրվել»:

Չորս տարի առաջ եւ այսօրվա Հայաստանում եւ հատկապես այստեղ ապրող մարդկանց կյանքում ու մտածելակերպում կատարված փոփոխությունների վերաբերյալ Աստղիկը կիսվեց իր ընկալումներով. «Փոփոխություններ կան եւ դրանք շատ են եւ լավ առումով, եւ վատ: Լավ է, որ երիտասարդությունը ավելի ազատ եւ կրեատիվ է դարձել: Նկատում եմ, որ գենդերային հավասարությունն այստեղ դեռ արտահայտված չէ, ինչը չես ասի եվրոպացիների դեպքում: Ցավոք սրտի, շատացել է սուտը, եւ պակասել է անկեղծությունը: Չգիտեմ դա ինչի հետեւանք է, բայց ենթադրում եմ, որ սա իր ենթապատճառներն ունի, այնպես որ, կարծում եմ, միայն արդյունքով դատելն էլ ճիշտ չէ»,-Life.panorama.am-ի հետ զրուցում նշեց երգչուհին:

Իսկ վերջում խոսելով Եվրոպայի առաջատար պետություններից մեկում՝ Իսպանիայում ապրելուց հետո Երեւանում իր համար առաջացած անհարմարությունների մասին՝ Աստղիկ Սաֆարյանը ընդծեց. «Հայաստանից դուրս երկար ապրելս ինձ փոխել է՝ սկսել եմ ավելի պրակտիկ վերաբերվել ամեն ինչին՝ մի կողմ դնելով զգացմունքայնությունս, սկսել եմ առաջնորդվել միայն բանականությամբ եւ էմոցիոնալ դաշտիս դուռը բացել միայն ամենամտերիմ մարդկանց առջեւ, բայց չեմ կորցրել անկեղծությունս թե աշխատանքիս, եւ թե հանդիսատեսիս հանդեպ: Հայաստանում ինձ ուժեղ եմ զգում, ինձ տանն եմ զգում, ինչն ինձ էներգիա է տալիս եւ շարժառիթ հանդիսանում ավելի շատ աշխատելու եւ ավելի նոր աշխատանքներ ներկայացնելու համար»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League