Ռուբեն Մաթևոսյան. Ես միշտ առաջ եմ նայում
CULTUREՀունվարի 12–ին լրացավ մեծանուն երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 75–ամյակը: Past.am-ի հետ զրույցում մաեստրոն նշեց, որ իր համար սա սովորական օր է: Երգիչը հավելեց. «Սա հպարտություն չէ, տարիների աշխատանքի հանրագումար էլ չէ, պարզապես տարի է, որը փոխվեց, ես միշտ առաջ եմ նայում: Կյանքը հետաքրքիր է անակնկալներով և աշխատանքի կարևորությամբ, պետք կարևորել ապագան»:
Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալ է և շոյված, որ վայելում է ժողովրդի սերը: Երգիչը նաև շնորհավորանքներ և ուղերձներ է ստացել նախագահից, Կառավարությունից և Ազգային ժողովից, ինչի համար նույնպես շնորհակալ է: Անդրադառնալով հետաքրքիր ու հիշարժան նվերներին՝ սիրված երգիչն առանձնացրեց Սերգեյ Առաքելյանի «Դարի ձայնը» գիրքը: Այնտեղ ներառված են Ռուբեն Մաթևոսյանի մասին արխիվային կարևոր նյութեր, նրա գործընկերների գնահատականները և այլ ուշագրավ փաստեր: Մեր հարցին՝ սպասվո՞ւմ է հոբելյանական համերգ, երգիչը պատասխանեց. «Մի քիչ ցուրտ է հիմա, թող գարունը բացվի: Տարին մնում է տարի»:
Վերջում մաեստրոն ժպիտով ընդգծեց. «Իմ ժողովրդի հարգանքն ու սերը գիտակցելով ՝ պետք է շարունակեմ ապրել հետագա 75 տարիները»:
Լևոն Փանոսյան
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



