Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Պարզ խորհուրդներ՝ իդեալական հարաբերությունների համար

LIFE

Style.News.am-ը գրում է.

Հարաբերություններ սկսելը հեշտ է, իսկ դրանք ամուր եւ կայուն հիմքերի վրա պահելը՝ դժվար։ Պետք է սովորել սիրո համար պայքարել, դժվարությունները հաղթահարել եւ պահպանել այն լավն ու բարին, ինչը զուգընկերներին կապում է միմյանց։ ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ երջանկությունը պահպանելու հարցում։ 

Կոտրեք կարծրատիպերը

Եթե կոտրեք կարծարտիպերը եւ փոխեք ձեր վարքագիծը (իհարկե դրական առումով), հարաբերությունները նոր շունչ կստանան։ Փորձեք անսպասելի մոտեցում ցուցաբերել այս կամ այն հարցին։ Սա իսկապես ազդեցիկ մեթոդ է։

Հպում

Իհարկե, սիրող զույգերը միշտ գրկում համբուրում եմ միմյանց, բայց դա քիչ է։ Կարելի է, օրինակ ձեռք ձեռքի բռնած զբոսնել, հեռուստացույց դիտել, շոյել միմյանց ֆիլմ դիտելիս, ակումբում պարելիս եւ այլն։ Սիրած անձնավորության հպումը ակտիվացնում է երջանկության հորմոնը, ինչը ոչ միայն բարձրացնում է ձեր տրամադրությունը, այլեւ ամրապնդում ձեր սերը։

Ընկերություն մի արեք

Զուգընկերոջ համար եւ սիրելի էակ, եւ լավ ընկներ լինելը այնքան էլ լավ միտք չէ։ Եթե դուք կորցնեք այն կիրքը, որը բնորոշ է սիրահարներին, ձեր սերը կվերածվի ընկերական սիրո։ Հետեւաբար, ընկերական խոսակցությունները թողեք ընկեր/ընկերուհիների համար։

Սեքս-դիետա

Սեքսը քննարկումների եւ ռոմանտիկ զրույցի համար չէ (չնայած կանայք հաճախ մոռանում են այս մասին)։ Պետք է հստակ սահմանել, թե շաբաթական քանի անգամ եք սեքսով զբաղվելու եւ հետեւեք դրան։ Այս պարագայում ոչ մի գլխացավ կամ քնելու ցանկություն չի կարող խոչընդոտ հանդիսանալ։

Փոխզիջում

Որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել միմյանց հետաքրքրությունները։ Նույնիսկ եթե դուք տարբեր տեսակետներ ունեք այս կամ այն հարցի շուրջ, միշտ կարելի է ընդհանուր հայտարարի գալ։

Դրական եղեք

Դժգոհությունների, անտեղի տեսարանների փոխարեն պետք է դրական մոտեցում ցուցաբերեք ցանկացած հարցի։ Մոռացեք բացասականը եւ ամեն ինչ փորձեք դիտարկել դրական տեսանկյունից։

Հանդուրժող եղեք

Մեզանից ոչ մեկը կատարյալ չէ, բոլորն էլ իրենց թերություններն ունեն։ Բայց միմյանց սխալները փնտրելու եւ դրանք փոխելու փոխարեն, փորձեք ուշադրություն դարձնել դրական կողմերին՝ նույնիսկ եթե դրանք սկզբում այնքան էլ ակնհայտ չեն։

Սատարեք նրան

Միշտ չէ, որ դուք կարծում եք՝ ձեր սիրելին տեղին է վիճել իր ընկերոջ կամ ղեկավարի հետ, բայց դուք միշտ պետք է սատարեք նրան։ «Սատարել նրան» չի նշանակում ասել՝ «Այո, սիրելիս, դու միշտ ճիշտ ես»։ Պետք է լսել նրա փաստարկները եւ ցույց տալ ձեր աջակցությունն ու մտահոգությունը այդ հարցում։

Զարմացրեք

Պետք չէ սպասել ինչ-որ հատուկ տոնի, որպեսզի նրան անակնկալներ մատուցեք։ Նվերներն ավելի մեծ խորհուրդ ունեն, քան մարդիկ պատկերացնում են։ Ավանդույթ դարձրեք միմյանց թեկուզ փոքրիկ, բայց հաճելի անակնկալներ մատուցելը։

Հանդիպում

Երկարատեւ հարաբերությունների դեպքում զուգընկերների կյանքը փոքր-ինչ ձանձրալի է դառնում։ Պետք չէ մտածել, որ սերը մարել է, պարզապես դուք ցանկանում եք վերականգնել ձեր ընկերության առաջին մի քանի անմոռանալի ամիսները։ Սակայն սա այնքան էլ դժվար չէ։ Հարկավոր է անսպասելի եւ հաճելի հանդիպում կազմակերպել, կարելի է միասին գնալ թատրոն, նավարկության եւ այլն։

 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service