Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Նազենի Հովհաննիսյանը դասախոսական ամբիոնից. ինչպիսի դասախոս է նա

PHOTO

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մոտ 7 տարի է՝ դասավանդում է Թատերական ինստիտուտում: Նա ապագա դերասաններին դասավանդում է Խոսքի մշակույթ (բեմական խոսք, հռետորական արվեստ, շնչառական վարժություններ, հնչյունների շտկում, կինոյի, հեռուստատեստության ու կառավարման խոսքի առանձնահատկություններ և այլն): Tert.am Life-ը ներկա է եղել Նազենիի դասին: Խիստ, բայց ընկերական. այսպիսին է Նազենի Հովհաննիսյանը դասախոսական ամբիոնից:

 Նազենիի դասն անցնում է ոչ ֆորմալ ձևով: Դերասանուհին դա բնական է համարում։ «Թատերականում ֆորմալը ո՞րն է։ Այս ինստիտուտում այլ կերպ լինել չէր կարող»,– ասում է նա: Ուսանողները նրան դիմում են՝ Նազենի, նա ընթացքում կատակներ է անում, ընկերական շփվում, բայց և չի մոռանում խստության մասին: «Ինձ չեն դիմում անուն-հայրանունով կամ ազգանունով: Բայց պահում են «Դուք»–ի սահմանը. սա ներքին մշակույթի ու հարգանքի հարց է։ Ես խիստ եմ, բայց գերադասում եմ անմիջական շփում. դերասանի ու նրա ուսուցչի փոխհարաբերությունը հոգեբան ու այցելու փոխհարաբերություն են, պետք է քեզ վստահեն, որպեսզի բացվեն՝ հոգով, սրտով, էությամբ ու բանականությամբ։ Անվստահության մթնոլորտում չի կարող արվեստ ստեղծվել։ Իմ դասախոսությունները չեն կարող անշարժ լինել, ինչպես անշարժ չէ խոսքը։ Անգամ, երբ բանախոսում եմ հումանիտար բուհերում, դասն ինտերակտիվ է անցնում, բոլոր ուսանողները մասնակցում են ու տեղում՝ պրակտիկայում  կիրառում քիչ առաջ լսած տեսությունը։ Խոսքը գործ է, այն առանց շարժման գոյություն չունի»,- ասաց Նազենին:

 Նազենին շեշտեց, որ շատ պահանջկոտ է, սակայն երբ բարկանում է, փորձում է վերահսկել էմոցիաները: «Ուսուցչի բարկությունը նույնն է, ինչ ծնողինը. այն առաջ է գալիս երեխայի սխալից կամ անտարբերությունից: Վերջին էտապում շատ եմ բարկանում Թատերականի ուսանողներիս վրա. դարձել են շատ անտարբեր, մի տեսակ ալարկոտ ու անկրակ։ Ալարկոտությունը, ծուլությունն ու անտարբերությունն անմարսելի են ինձ համար։ Ես դոնոր եմ և պահանջում եմ նույն վերաբերմունքն իմ՝ այս դեպքում՝ առարկայի նկատմամբ: Իմ սկզբունքն է, որ չկա անկարող ուսանող, կա սովորել չցանկացող ուսանող: Ես երբեք չեմ բարկանում սխալի վրա, բարկանում եմ անգործության վրա, սակայն անգամ փոքր իմպրովիզը կամ տեսանելի աշխատանքը կարող է անչափ ոգևորել ինձ»,- ասաց դերասանուհին ու հիշեց, որ վերջերս հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ, որից շատ է ոգևորվել:

 «Բանախոսությանը ներկա էր 500 կամ ավելի ուսանող: Երկուսուկես ժամ տևած խոսակցության ընթացքում նրանք «փախցնու՞մ էին ինձնից ամեն բառս: Ըստ թեմայի՝ ես գնացել էի նրանց մոտիվացնելու, ոգևորելու, բայց նրանք ինձ նոր լիցքեր հաղորդեցին ու ռեստարտ եղած դուրս եկա։ Շնորհակալ եմ այդ երիտասարդներին։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր դասախոս ուզում է ոգևորված դուրս գալ լսարանից, ոչ թե հուսահատված։ Ուզում եմ վարակված դուրս գալ լսարանից: Շատ եմ ցավում, որ մեր ինստիտուտի ներկայիս ուսանողը դարձել է անտարբեր:

 Դերասանուհին շատ է կարևորում առարկան, որը պարապում է. «Խոսքի մշակույթն իր մեջ հազար առարկա է ներառում: Դերասանի կյանքի կարևորագույն գործիքը խոսքն է։ Խոսքի վարպետությունը սովորեցնում է ոչ միայն գրագետ շնչել, ճիշտ խոսել, հնչյունները հստակ արտաբերել, որ լսելի լինի, այլև ապրել, խաղալ, լինել օրգանական, ի վերջո չմոռանալ, որ աշխարհում ի սկզբանե խոսքն էր։ Դերասանի մասնագիտության մեջ խոսքն առաջնային է»:

 Նազենին հաճախ է բացակայում երկրից: Նրա խոսքով՝ հնարավորն անում է, որպեսզի դրանից դասերը չտուժեն: «Ես ավելի շատ եմ լինում դասերին, քան իմ դասացուցակն է, որովհետև կազմված դասաժամերը քիչ են այս առարկային լիարժեք տիրապետելու համար։ Կարծում եմ՝ սա մեր բուհի սխալ քաղաքականության կողմերից է, որն արժե վերանայել, քանզի ուսանողները շատանում են, իսկ ժամանակն, ըստ համեմատականի, քչանում։  Փառք Աստծո, ես այն դասախոսներից չեմ, ովքեր ինստիտուտում են հանուն փողի։ Ժամանակին ես իմ վարպետ Արմեն Մազմանյանի հրավերով գնացի Թատերական ու իմ ավագ ընկեր ու լավագույն մասնագետ Աննա Հեքեքյանի շնորհիվ է, որ շարունակում եմ դասավանդել։ Ինքս դեռ շարունակում եմ սովորել նրանից ու ցավում եմ, որ նույնիսկ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում չունի, թեև ամենաարժանիներից է։ Ես ինստիտուտ գնում եմ, որպեսզի իմ կարողության չափով, գիտելիքով ու փորձով սովորեցնեմ «քայլել» ապագա դերասաններին, ինչպես ժամանակին ինձ են քայլել սովորեցրել Մազմանյանն ու Հեքեքյանը։ Աշխատավարձն այնքան չնչին է, որ դրա մասին խոսելն անգամ ամոթ է, մանավանդ, որ իմ բացակայությունների համար ես նախապես գրում եմ պաշտոնական դիմում ու բացակա օրերի աշխատավարձը ինձնից պահվում է։ Թե´ ժամանակի, թե´ ֆինանսի առումով ես 3 անգամ ավելի ներդնում եմ այդ բուհում, իմ միակ ու կարևորագույն նպատակն է լավ արդյունք ստանալը, գուցե դա է պատճառը, որ համարվում եմ խիստ։)»,– նշեց նա։

 Նազենիի ուսանողներից կան մարդիկ, ովքեր նկարահանվում են սերիալներում: Ներկայիս ամենադիտվող սերիալներից մեկի՝ «Կայարանի» գլխավոր դերակատարները՝ Վարուժան Մարգարյանն ու Քրիստինա Կույումչյանն էլ նրա ուսանողներն են:

 Ժամանակին Թատերականի ռեկտոր Արմեն Մազմանյանը արգելում էր ուսանողներին նկարահանվել սերիալներում: Նազենիից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչ վերաբերմունք ունի այս հարցին: «Արմեն Աղասիչը շատ ճիշտ էր անում, որովհետև փորձ ուներ: Կուզեի, որ դա էլ կարգավորվեր։ Եթե ուսանողը դասերի հաշվին է գնում նկարահանումների, պետք է արգելել, որովհետև այդ «պրակտիկան» նրանից խլում է իր իրական կրթությունը: Սերիալները կարող են լավ  ծառայություն մատուցել բոլոր սկսնակ դերասաններին՝ ծառայելով իբրև մասնագիտական հարթակ և ֆինանսի աղբյուր, բայց ցավալիորեն դրանք առավել փչացնում են դերասանին, քան օգնում։ Ռեժիսորի տոտալ բացակայությունը կամ եղածների անգրագիտությունը բերում է այն ֆեյք, անորակ, պաթոսախառը անկապ խաղին, որին շատերս ականատես ենք։ Այն ամենն ինչ սովորեցրել էինք ինստիտուտում շատ արագ փչանում է ու կորչում, դեռ ամրապնդված չլինելու պատճառով, որովհետև ռեժիսորները չեն աշխատում դերասանների հետ: Արհեստական արցունքներ կաթեցնելով դերասան չեն դառնում, այդպիսով հանդիսատեսին հաստատ չեն հուզում։ Ավելի խորքային է պետք մտածել։ Երբեմն ստիպված եմ լինում նայել որոշ ֆիլմեր կամ ներկայացումներ, որ դասի ընթացքում շտկեմ ուսանողներիս։ Ռեժիսորների գործը մենք ենք անում, չգիտես ինչու»,– ասաց Նազենին։

 

 

Ինչ վերաբերում է իր հանդեպ ուսանողների կարծիքներին ու դիտարկումներին՝ Նազենին նշեց, որ մեծ սիրով է լսում նրանց:  «Դա ինձ շատ է օգնում հասկանալու իմ սխալները: Չկա իդեալական մարդ, լինի արվեստագետ թե դասախոս։ Ուսանողներն ամենալավ ուղղորդողներն են,- ասաց նա ու հավելեց, որ ուսանողներն արտահայտվելիս համարձակության խնդիր չունեն։ –Նրանք ազատության սերունդն են, սովոր են պահանջել ու լավ գիտեն իրենց իրավունքները։ Միայն ափսոսում եմ, որ երբեմն անհարկի մեծամիտ են։ Ամեն դեպքում, ես ունեմ մի քանի փայլուն ուսանող, որոնց անունները մենք դեռ լսելու ենք, ու նրանք ձևավորելու են մեր նորօրյա թատրոնի ու կինոյի աշխարհը»։

 

Հաղորդավարուհու խոսքով՝ միշտ փորձում է ինքնակատարելագործվել, քանի որ կարևորում է, որ դասախոսը պատասխան ունենա ուսանողի յուրաքանչյուր հարցին:

 

 

Ուսանողների ամենացավալի կողմին՝ գնահատականներին, անդրադառնալով՝ Նազենին նկատեց, որ գնահատականներին վերապահումով է մոտենում: Ասում է՝ ինքն արդար դասախոս է, բայց կգերադասեր, որ Թատերականում գնահատման համակարգ չլիներ: «Ես ատում եմ գնահատականը: Մենք ի՞նչն ենք գնահատում՝ ուսանողի տաղա՞նդը, դասի գալու փա՞ստը, թե՞ կարողությունը: Մեկը բնատուր տաղանդ է, մյուսն ուղղակի շատ աշխատասեր. ինչպես կարող ենք գնահատել բնությունը, իսկ ո՞վ ենք մենք, որ գնահատենք բնությունը: Կարծում եմ, որ մասնագիտական առարկաները, ինչպիսիք են դերասանի վարպետությունը, խոսքի մշակույթը, պարը, չեն կարող գնահատվել ավանդական եղանակով, պետք է նոր կոնցեպտ մտածել՝ վատ ուսանողներին պարզապես «ազատել» սովորելու ծանրությունից, տեղը թողնելով իսկապես սովորող ու կարող մարդկանց համար։  Ես փորձում եմ գնահատել ըստ արժանվույն, բայց դե արվեստագետի ամենակարևոր գնահատողը, սիրողը, բարձրացնողը, նրան կոփողն իր հանդիսատեսն է։ Ես մեր երիտասարդներին մաղթում եմ կիրթ, գնահատող, կարեկից, բայց և խստապահանջ հանդիսատես»,– եզրափակեց դերասանուհին։

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025