11 հանրահայտ պատմամշակութային հուշարձաններ, որոնք կարող են անհետանալ արդեն մոտ ապագայում (Լուսանկարներ)
LIFEԶարմանալի բան է այս աշխարհը: Ինչ-որ բաներ կարող են պահպանվել դարեր ու հազարամյակներ, իսկ ինչ-որ բաներ էլ կարող են ակնթարթորեն անհետանալ: Ձեզ ենք ներկայացնում 11 հռչակավոր պատմամշակութային հուշարձաններ, որոնք այսօր վերացման եզրին են կանգնած:
1. Չինական մեծ պարիսպի շուրջ երկու երրորդը վնասվել է կամ էլ ընդհանրապես փլվել անկառավարելի հողագործության ու բնական էրոզիայի պատճառով: Բացի դրանից, վանդալ առևտրականները բառիս բուն իմաստով աղյուս-աղյուս քանդում են պատն ու վաճառում դրանք զբոսաշրջիկներին:

2. «Ժամանակի այտի վրայի արցունքը»` հրաշագեղ Թաջ Մահալը, կարող է փլուզվել Ջամնա գետի ցամաքման արդյունքում, որի ջրերը ստաբիլիզացնում էին կառույցի գմբեթն ու մինարեթները: Բացի դրանից, ձյունաճերմակ դամբարանին մեծ վնաս է հասցնում նաև արդյունաբերական աղտոտումը:

3. Վենետիկն աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկն է, բայց այն տարեկան 5 մմ-ով ընկղմվում է ծովի մեջ, ու այնտեղ հաճախակիացել են վարարումները:

4. Հորդանանում գտնվող Պետրա քաղաքն իրենից ներկայացնում է հենց լեռների մեջ փորված մոնումենտալ ֆասադներ, և այն մշտապես հեղեղված է զբոսաշրջիկներով: Ամեն տարի այստեղ են այցելում շուրջ կես միլիոն զբոսաշրջիկներ, ու բոլորն էլ ձգտում են «հպվել պատմությանը», ինչի արդյունքում հուշարձանն աստիճանաբար ավիրվում է: Իրենց բացասական ներգործությունն են ունենում նաև անձրևներն ու քամիները:
Այստեղ է գտնվում է վեհաշուք Էլ-Խազնե տաճարը, որը մենք տեսել ենք Իդիանա Ջոնսի մասին ֆիլմում:

5. Հին հռոմեական Պոմպեա քաղաքը պահպանվեց շուրջ 2000 տարի առաջ տեղի ունեցած հրաբուխից հետո՝ ծածկվելով հրաբխային մոխրի հաստ շերտով, բայց այժմ նա աստիճանաբար քանդվում է հորդառատ անձրևների պատճառով: 2010 թվականին հիմնովին ավիրվեց մի շինություն, որը նախկինում գլադիատորների մարզատեղին էր, իսկ դրա պատերը պատկերազարդված էին: 2014 թվականին իտալական կառավարությունը 2 միլիոն եվրո է հատկացրել քաղաք-թանգարանի փրկության համար:

6. Լեռնադահուկների ու սնոուբորդի սիրահարներ, տեղյա՞կ եք արդյոք, որ Ալպերն արագորեն զրկվում է սառցադաշտերից: Դրանց ծավալն ամեն տարի կրճատվում է 3 տոկոսով կլիմայական փոփոխությունների արդյունքում, ու փորձագետների կարծիքով՝ սառցադաշտերն իսպառ կվերանան 2050 թվականին:

7. Խորհրդային ավանգարդի հռչակավոր հուշարձանը՝ Կոնստանտին Մելնիկովի տուն-արվեսանոցը, որը կառուցվել է Մոսկվայում 1929 թվականին, այսօր ողբերգական վիճակում է գտնվում: Սեփականատերն այն կտակել էր պետությանը, բայց պետությունը չի կարողանում գումարներ հատկացնել դրա վերանորոգման համար, քանի որ ժառանգները դատական հայցեր են ներկայացրել ու վիճարկում են սեփականատիրոջ կտակը:

90-ականների վերջում արված ռեստավրացիոն աշխատանքներն այնքան ցածրորակ էին, որ միայն ավելի էին վատթարացնել իրավիճակը: Բացի դրանից, կառույցի շրջակայքում ինտենսիվ շինարարություն է ընթանում, այդ թվում՝ ստորգետնյա կայանատեղի են կառուցում, ու այս ամենը խիստ վնասում է այս կառույցին:

8. Գիտե՞ք, թե ինչու են զբոսաշրջիկներին արգելում լուսանկարել Սիքստինյան կապելայի առաստաղը: Ամեն օր լուսանկարչական սարքերի հազարավոր առկայծումներն անասելի վնաս են պատճառում հանճարեղ Միքելանջելոյի գլուխգործոցներին, բայց ի սկզբանե այս որոշումն այլ պատճառ ուներ:

1980-ականներին սկսվեցին Կապելայի մասշաբային ռեստավրացիոն աշխատանքները, ու դրա համար Վատիկանն արտասահմանյան հովանավորների ներգրավեց, որոնցից խոշորագույնը ճապոնական հեռուստակորպորացիա էր, որը ստացավ նորոգված որմնանկարները նկարահանելու էքսկլյուզիվ իրավունք: Ընդ որում, այս ընկերությունը նույնիսկ չէր էլ պահանջում, որ արգելքներ սահմանվեին սովորական տուրիստների համար, այլ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչների ու օպերատորների: Սակայն Վատիկանն արդարացիորեն նկատեց, որ պրոֆեսիոնալ լուսանկարիչները կարող են սովորական զբոսաշրջիկ ձևանալ, ու արգելեցին լուսանկարել բոլորին:
Տարիներ անց, երբ ռեստավրացիան ավարտված էր, իսկ ճապոնացիների հեղինակային իրավունքները սպառված էին, արգելքը պահպանվեց, որրովետև սարքերի արձակած լույսը վնասում է որմնանկարներին, բայց զբոսաշրջիկներն արհամարհում են այդ արգելքը:

9. Մեռյալ ծովն ունի բուժիչ աղերի ունիկալ բաղադրությամբ ջուր, ու դրա հաշվին այնտեղ միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում ամեն տարի, սակայն ծովն աստիճանաբար ցամաքում է ջրի շրջանառության խախտման ու բյուրեղների անկուշտ արդյունաբերական շահագործման արդյունքում: Բնապահպաններն ահազանգում են, որ 50 տարի անց այն կարող է ամբողջովին անհետանալ:

10. Իտալական Կազերտայում գտնվող նեապոլիտանական արքաների վեհաշուք նստավայրը հանդիսանում է աշխարհի ամենամեծ թագավորական պալատը՝ 2 միլիոն խորանարդ մետր կազմող իր ծավալով: ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այս հուշարձանը ողբալի վիճակում է: Դրա արձանները ճաքճքել են ու բորբոսով պատվել, մարմարե հատակը պատված է զզվելի հետքերով, քարե ֆասադը սկսել է փշրվել, իսկ 2014-ին փուլ եկավ տանիքի մի մասը: Դե իսկ վերանորոգումը չեն կարողանում սկսել ինչ-ինչ բյուրոկրատական հարցերի պատճառով:

Ի դեպ, պալատի շքեղ ինտերիերը դուք կարող եք տեսնել այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Աստղային պատերազմները», «Դա Վինչիի գաղտնագիրը» և «Հրեշտակներն ու դևերը»:

11. Կամբոջական Անգկոր-Վատ տաճարային կոմպլեքսը կառուցված է գրունտային ջրերով հարուստ հողի վրա ու մեծ նավ է հիշեցնում: Այդ ջրերի մակարդակը պահպանվում է 200 մետր լայնությամբ ջրափոսի միջոցով, սակայն հարևանությամբ գտնվող Սիեմռեապ քաղաքը քաշում է ողջ ստորգետնյա ջրերն իր կարիքների համար, ինչը սպառնում է ոչնչացնել այս մոնումենտալ շինությունը:




